2020
Նոյեմբեր

«Գաղտնի կազմակերպություններ և արվեստ» խմբագրաթոն

Նոյեմբեր ամսին Հայերեն Վիքիպեդիայի 75 մասնակից մեծ եռանդով միացան Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած տասնօրյա խմբագրաթոնին։ Այն նախատեսված էր Հայաստանի և Արցախի վիքիակումբների անդամների համար, սակայն միջոցառումը բաց էր և ցանկացած հետաքրքրված անձ կարող էր առաջարկված թեմայով հոդված ստեղծել։ Խմբագրաթոնը հիմնական թեմաները երկուսն էին՝ գաղտնի կազմակերպություններ և արվեստ։ Արվեստի թեման իտալական վերածննդին էր առնչվում՝ նկարիչների կենսագրությանը և ստեղծագործություններին։ Թարգմանելու համար առաջարկվել էին հոդվածներ անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաներից, բայց որոշ մասնակիցներ հոդվածներ են ստեղծել նաև այլ աղբյուրներից։

Խմբագրաթոնն ընթացել է նոյեմբերի 16-ից 27-ը։ Վիքիմեդիա Հաայաստանի վիքիակումբների 63 անդամներ և 12 այլ մասնակից ստեղծել են 246 և բարելավել երեք հոդված։ Ընդհանուր առմամբ տվյալ նախագծի ընթացքում Հայերեն Վիքիպեդիան հարստացել է 2,589,142 բայթ տեքստային նյութով։ Խմբագրաթոնի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին փաստում է այն, որ խմբագրաթոնի ընթացքում կազմակերպիչները ստիպված են եղել երկու անգամ թարմացնել թարգմանության համար առաջարկվող հոդվածների ցանկը։

Շաբաթօրյա վորքշոփներ

Կորոնավիրուսային համավարակի բռնկումից ի վեր Վիքիմեդիա Հայաստանը շաբաթօրյա վորքշոփները անցկացվում են առցանց ձևաչափով։

Նոյեմբեր ամսին անցկացվել են 4 վորքշոփներ նախապես պլանավորած թեմաներով։ Այս անգամ վորքշոփները վարել են ինչպես «Ուսուցիչների առցանց դասընթացների», այնպես էլ «Վիքիպեդիայի երկրորդ առցանց դասընթացների» մարզիչները։

Վորքշոփներին միաժամանակ մասնակցել են և՛ փորձառու խմբագիրներ և՛ նորեկներ։ Օրվա թեմայի ավարտից հետո հարց-պատասխան տարբերակով քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերը՝ ինչպես թեմայի շրջանակներում, այնպես էլ թեմայից դուրս։

Վորքշոփներին ավելի քան 60` 20 նորեկ և 51 կին մասնակիցներ ծանոթացել են Վիքիպեդիայի տարատեսակ գործիքներին, խմբագրաթոնների մասնակցության կարգին, հուշարձանների նկարներ բեռնելու և դրանց մասին հոդվածներ գրելու կարգին։

Վորքշոփներից մեկի ժամանակ Վիքիակումբական, ինչպես նաև Վիքիճամբարականներից մեկը պատմեց «Գաղտնի կազմակերպություններ և արվեստ» խմբագրաթոնի շրջանակներում իր բարելաված երկու հոդվածների բովանդակության, դրանց ընտրության հարցում իր մոտիվացիայի մասին։

Վիքիակումբների հաշվետվություն

Նոյեմբեր ամիսը վիքիակումբների համար շատ հագեցած էր։ Ամսվա ընթացքում ակումբները աշխատել են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն` պահպանելով կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները։ Ակումբներում օֆլայն աշխատանքների ժամանակ մասնակիցների քանակը չի գերազանցել 8 հոգին։ Ակումբների տարածքը և գույքը պարբերաբար ախտահանվել է, մասնակիցները կրել են դիմակներ և պահպանել են սոցիալական հեռավորությունը։ Ամսվա ընթացքում ակումբները մասնակցել են մի շարք նախագծերի։ Առավել ակտիվ ակումբականները մասնակցել են «Գաղտնի կազմակերպություններ և արվեստ» խմբագրաթոնին, որին ներգրավվել է 63 ակումբական։

Դդմաշենի վիքիակումբը իր համար ստեղծել է «կանաչ անկյուն», որտեղ կան տարբեր բույսեր։ Բույսերի մշակմամբ և ամեն խնամքով զբաղվում են ակումբականները։ Ակումբականները լուսանկարում են բույսերը, հավաքում դրանց անունները նկարագրության հետ, որպեսզի հետագայում ներբեռնեն վիքիպահեստ։ Ակումբը նաև շարունակում է աշխատանքները վիքիդարանում, ամսվա ընթացքում սրբագրվել և վերջնական տեսքի են բերվել Շիրվանզադեի երկերի ժողովածուն։

Կողբի վիքիակումբում ամսվա ընթացքում անցկացվել է տեսազանգ Վիքիբառարանում բառի խմբագրման և բարելավման թեմայով, ինչպես նաև Վիքիպեդիայում խմբագրման ընդհանուր կանոնների մասին:

Նոյեմբերի 26-ին Հացիկի վիքիակումբում անցկացվել է ժամանակակից արվեստներին նվիրված տեսանյութերի դիտում և կարծիքների փոխանակում, որի արդյունքում խմբագիրները ծանոթացել են ժամանակակից արվեստներից Սփին արտի, Tape artի և Հիբրիդային արվեստի հետ, որոնց մասին նյութերը ստեղծվել էին խմբագրաթոնի շրջանակներում։

Ալավերդու վիքիակումբում նորից ընտրվել են նախորդ ամսվա լավագույն հոդվածները՝ Անմաքս առևտրի խանութ,Ռոբինսոն Ստևենեն, Ալ-Հարամ մզկիթ։ Նոյեմբերի 28-ին վիքիակումբերից շատերը մասնակցել են Վանաձորի կերպարվեստի թանգարանում կայացած «Արթ+ֆեմինիզմ» խմբագրաթոնին, որի ժամանակ ոչ միայն ստեղծել են հոդվածներ, այլև զարգացրել են իրենց գիտելիքները Վիքիտվյալներում աշխատելու վերաբերյալ։

Քարվաճառի, Տողի և Ստեփանակերտի ակումբների աշխատանքները վերջին երկու ամիսների ընթացքում տեղի են ունեցել շատ ծանր պայմաններում՝ պատերազմով պայմանավորված։ Այս պահի դրությամբ Տող գյուղը և Քարվաճառ քաղաքը հսկվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ակումբները շարունակում են աշխատել օնլայն, չնայած որ գտնվում են տարբեր վայրերում և փաստացի չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (Վիքիպեդիա) Հոդվածներ (պ) Բայթեր+ (Վիքիբառարան) Հոդվածներ (բ) Բայթեր+ (Վիքիդարան) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 35 13000 933685 85 321 0 0 0 0 0
Արևածագ 66 960 380920 34 0 0 0 0 0 0
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 32 121976 264079 7 0 0 0 0 0 0
Գորիս 31 20300 308524 33 0 0 0 0 0 1
Դդմաշեն 25 2876 1117472 47 0 0 176708 78 82 67
Լեռնապատ 93 2279 1561659 158 0 0 132818 38 49 0
Կողբ 34 5300 217785 25 11836 25 11 0 2 0
Հացիկ 21 1044 542766 61 0 0 0 0 0 0
Սպիտակ 43 13000 335248 21 0 0 110023 45 106 1
Ստեփանակերտ 23 55200 198645 11 0 0 0 0 0 0
Քարվաճառ 27 500 307537 35 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 82442 11 0 0 0 0 0 0
Գանձաքար 6 3656 26861 4 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 28103 5 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 15 5000 12513 2 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 318310 20 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 243452 16 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 5673 1 0 0 0 0 0 0
Գյումրի (Շահումյան 69) 79 121976 56418 1 0 0 0 0 0 0
Մրգավան 61 1725 190657 6 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 5356 1 0 0 0 0 0 0
Վարդենիկ 68 9880 11881 1 1618 0 0 0 0 0
Ընդամենը 860 403458 7149986 585 13775 25 421128 162 239 70