2020
Մայիս

Վիքին սիրում է Երկիրը

2020 թվականի մայիսին՝ վեց տարվա ընդմիջումից հետո, Վիքիմեդիա Հայաստանը միացավ «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական մրցույթին։ Պայմանավորված 2020 թվականի գարնանը COVID-19 համավարակի տարածմամբ և Հայաստանում գործող արտակարգ իրավիճակով՝ չի հաջողվել այցեր կազմակերպել դեպի Հայսատանի պահպանվող տարածքներ և նոր լուսանկարներ անել։ Վիքիմեդիա Հայաստանը մրցույթի մասնակիցներին խնդրել էր պահպանել ճանապարհորդական սահմանափակումները, որոնք կիրառվում են կառավարության որոշումով, խմբերով չհահվաքվել և զգույշ լինել միջանձնային հարաբերություններում։

ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանցնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները։ Մայիս ամսվա ընթացքում բեռնվել են ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 4848 լուսանկար։ Հունիս ամսվա ընթացքում դրանք կֆիլտրվեն, կհեռացվեն ակնհայտ անորակ, չհամարակալված և սխալ վերնագրերով լուսանկարները, իսկ հետո կփոխանցվեն ժյուրիին։

Թանգարանային խմբագրաթոն 2020

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է։ Ըստ ձևավորված ավանդույթի ամեն տարի թանգարանների օրվա մոտակա շաբաթ-կիրակի գիշերը մարդիկ այցելում են թանգարաններ, ինչը այս տարի COVID-19 պանդեմիայի պատճառով անհնարին էր։

Վիքիմեդիա Հայաստանը առաջարկեց Թանգարանների միջազգային օրվան նախորդող մայիսի 17-ին կատարել վիրտուալ այցեր և երկու օր տրամադրել թանգարանների և թանգարանային նմուշների մասին հոդված ստեղծելուն։ Խմբագրաթոնին անդամագրված 20 մասնակից երկու օրվա ընթացքում ստեղծեցին աշխարհի թանգարաններին և թանգարանային նմուշներին վերաբերող 25 հոդված և երկու ցանկ։

CEE Spring 2020

Մարտի 21-ից մայիսի 31-ը տեղի ունեցող CEE Spring ամենամյա խմբագրական մրցույթին այս տարի հայկական կողմից մասնակցել է 43 մասնակից: Ըստ այլ երկրների առաջարկած հոդվածների և իրենց նախընտրության՝ մասնակիցները գրել են 35 երկրների 20 թեմաների վերաբերյալ հոդվածներ: Ընդհանուր առմամբ մրցույթի շրջանակներում հայ վիքիպեդիստները գրել են 1122։

Հայ մասնակիցներից մեկը գրել է 200-ից ավելի (234), իսկ երկուսը՝ 100-ից ավել (196 և 134) հոդված։ Հայկական կողմը գրել է 178 հոդված կանանց մասին: Այդ թեմայով ամենաշատ հոդվածները գրել է մեեկ մասնակից՝ 61 հոդված:

Ամենամեծ հոդվածի ծավալը 338,236 բայթ էր, իսկ բոլոր հոդվածների գումարային ծավալը 12,594,405։

ՎիքիԹիմ 1+3

2020 թվականի մայիս ամսին Հայերեն Վիքիպեդիայում սկսվել է նոր նախագիծ՝ «ՎիքիԹիմ 1+3»։ Մրցույթի նպատակն է խմբագիրների թիմային աշխատանքը: Մասնակիցները պետք է կազմեին թիմեր թե՛ նորեկ և թե՛ փորձառու խմբագիրներից և համատեղ ուժերով ստեղծեին հոդվածներ։ Թիմային աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր հոդվածի վրա աշխատել է 3-ից 4 խմբագիր, որը էլ ավելի հետաքրքիր և ավելի արդյունավետ է դարձնում խմբագրման գործընթացը։ 3-4 հոգուց բացկացած թիմի անդամներից մեկը հանդիսանում է թիմի ավագը, ով նաև սկսնակ խմբագիրների «ուսուցիչն» է։ Ավագը պատասխանատու է լինում թիմերի աշխատանքի համար և կապ է պահում մրցույթի կազմակերպչական թիմի հետ։ Մրցույթի ընթացքում թիմերին տրամադրվել է հոդվածների ցանկ, Անգլերեն Վիքիպեդիայի 50000 կարևորագույն հոդվածներից այն 25000, որոնք բացակայում էին Հայերեն Վիքիպեդիայում։

Մրցույթի առաջին փուլում տարածվել է հայտարարություն և խմբագիրներին ներկայացվել է մրցույթի կանոները և ժամանակ է տրվել, որպեսզի ձևավորեն թիմեր։ Երկրորդ փուլի մեկնարկից մեկ օր առաջ կազմակերպչական թիմը տեսազանգ է ունեցել 27 թիմերի ավագների հետ, որոնց հետ քննարկվել է մրցույթի ընթացակարգը։ Մրցույթի կարևորագույն գործոններից են՝

  • հոդվածների որակը
  • թիմերի յուրաքանչյուր անդամի ներգրավվածությունը
  • մեկ հոդվածի վրա թիմային աշխատանքը
  • թիմերում նորեկների առկայությունը
  • ներդրումների ծավալը

Մրցույթի անվանակարգերն են՝ լավագույն թիմ (ըստ տարիքային խմբերի երկու թիմ), լավագույն հոդված, լավագույն խմբագիր և լավագույն թիմի ավագ։ Մրցույթի բուն խմբագրման փուլը՝ երկրորդ փուլը, սկսվել է մայիսի 10-ից և տևել է մինչև մայիսի 25։ Այդ ընթացքում արդեն ձևավորված 27 թիմերը ստեղծել են հոդվածներ՝ մրցելով միմյանց հետ։ Այդ ընթացքում թիմերի ավագները երեք անգամ տեսազանգ են ունեցել կազմակերպչական թիմի հետ և քննարկել մրցույթի ընթացքի հետ կապված հարցերը։ Մայիս 24-ին վերջին տեսազանգի ժամանակ թիմերին ներկայացվել է մրցույթի երրորդ փուլի մանրամասները։ Երրորդ փուլը սկսվել է մայիսի 25-ին, որի ժամանակ մրցույթի մասնակիցները այլևս նոր հոդվածներ չէին ստեղծում, այլ ստուգում էին իրենց հոդվածները և կատարում սխալների ուղղում։ Երրորդ փուլը ավարտվել է մայիսի 31-ին, որի ընթացքում էականորեն բարելավվել է հոդվածների որակը։ Մրցույթի չորրորդ փուլը սկսվել է հունիսի մեկին, որի ժամանակ կազմակերպչական թիմը կատարելու է հոդվածների գնահատում տարբեր չափորոշիչներով (հոդվածի ուղղագրություն, թարգմանություն, վիքիֆիկացում (ակումբավարների օգնությամբ), թիմային աշխատանք, ծավալ և այլն), որի արդյունքում պարզ են լինելու մրցույթի հաղթողները։

«ՎիքիԹիմ 1+3» մրցույթին մասնակցել է 27 թիմ, ընդհանուր 105 մասնակից, որոնցից 30-ը նորեկ խմբագիրներ են։ Մրցույթի ընթացքում ստեղծվել է 420 հոդված՝ ընդհանուր առմամբ կատարելով 15 580 264 բայթի ներդրում։ Մրցույթը մեծ ոգևորությամբ է ընդունվել համայնքի և հատկապես մասնակիցների կողմից. դա պարզ է դառնում մասնակիցների մեծ քանակից, իսկ կարճ ժամանակում կատարված ներդրումները խոսում են Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու գործում մրցույթի արդյունավետության մասին։

«Ճանապարհորդություն դեպի Նախիջևան» նախագիծ

Պատկեր:Project "trip to Nakhichevan" logo for hy.wiki.png

Ապրիլի 15-ից մայիսի 31-ը Հայերեն Վիքիպեդիայում տեղի է ունեցել «Ճանապարհորդություն դեպի Նախիջևան» նախագիծը: Նախագծի նպատակն է զարգացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասին թեմատիկան Հայերեն Վիքիպեդիայում: 7 խմբագիրների կողմից բացառիկ գրքերից ստեղծվել ու բարելավվել է շուրջ 157 հոդված, որոնց մի մասը պատմամշակութային տեսանկյունից շատ կարևոր են։ Այս նախագիծը հետաքրքիր է նաև այն տեսակետից, որ հոդվածները ստեղծվում են ոչ թե թարգմանություն կատարելով այլ լեզուներով Վիքիպեդիաներից, այլ հատուկ ընտրված արժեքավոր գրականության հիման վրա։

Առցանց սեմինար իրավագիտակցության վերաբերյալ

Մայիսի 10-ին կազմակերպության անդամ Նորայր Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպության անդամների համար առցանց տարբերակով կազմակերպվել է սեմինար իրավագիտակցության վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ 25 հոգի։ Վիքիմեդիա Հայաստանի շրջանակներում այսպիսի նախաձեռնությունները կրում են շարունակական բնույթ և միտված են վիքիհամայնքի զարգացմանը։

Տեսազանգ ակումբների հետ

Մայիս ամսվա ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցներից Արթուր Խումարյանը և Դավիթ Սարգսյանը կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ համատեղ տեսազանգ են ունեցել 12 վիքիակումբների անդամների հետ։ Տեսազանգի ժամանակ ակումբականներից յուրաքնչյուրը ներկայացրել է իր գործունեությունը վիքիակումբում և տարբեր վիքիհարթակներում, ինչպես նաև իրենց աշխատանքի հետ կապված փոփոխությունները ներկա համավարակային իրավիճակում։ Տեսազանգի մասնակիցներին մանրամասն ներկայացվել է նոր իրավիճակում կազմակերպության օնլայն աշխատելու և նոր նախագծեր իրականացնելու մասին, ինչպես նաև այդ պահին ընթացքի մեջ գտնվող նախագծերի մասին («ՎիքԹիմ 1+3», «Շաբաթօրյա վորքշոփ», «Վիքին Սիրում է Երկիրը»)։

Տեսազանգը կազմակերպողները ակումբականների հետ զրուցել են ակումբների հետագա զարգացման համար անհրաժեշտ քայլերի մասին, և թե ինչպես անել, որպեսզի ակումբներում ներգրավվեն նոր մասնակիցներ։ Զրույց է եղել Վիքիպեդիայի և դրա կարևորության մասին ոչ միայն խմբագիրների համար, այլ նաև ընթերցողների։ Տեսազանգերը եղել են շատ արդյունավետ և դրա միջոցով նաև հնարավորություն է ընձեռվել ակումբականներին իրենց հետաքրքրող հարցերը հնչեցնել։ Տեսազանգերին մասնակցել են ընդհանուր առմամբ 143 ակումբականներ։

Ակումբների հաշվետվություն

2020 թվականի ապրիլ ամսին վիքիակումբները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում ընթացող բազմաթիվ նախագծերի։ Ակումբականները մասնակցել են «CEE spring 2020», «Վիքին սիրում է երկիրը 2020», «ՎիքիԹիմ 1+3», «Շաբաթը մեկ հոդված» և այլ նախագծերի։ Վիքիակումբների աշխատանքը շարունակվում է օնլայն, վորքշոփները իրականացվում են տեսազանգերի միջոցով։ Մայիս ամսվա ընթացքում ակումբները տեսազանգ են ունեցել «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցների և կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ։ Այս ամսվա ընթացքում ակումբները ունեցել են 10 նոր մասնակից։ Ամսվա ընթացքում ակումբականները եղել են բավականին ակտիվ վիքիհարթակներում, որ արտացոլվում է արդյունքների մեջ։

Մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների տոնին, Ալավերդու վիքիակումբը ևս մեկ առիթ ունեցավ ընդգծելու, որ կամավորությունը ևս շատ կարևոր աշխատանք է։ Այդ առթիվ ստեղծվել է մի հետաքրքիր հոդված (Վիքի տատիկներ) այն մարդկանց մասին, որոնց համար տարիքը խոչընդոտ չէ նոր բան սովորելու և հանրօգուտ աշխատանք կատարելու համար։ Այդ հոդվածը բավականին մեծ արձագանք ստացավ, այդ մասին գրվեց նաև բաշկիրական վիքիտատիկների ֆեյսբուքյան և Մետավիքի խմբերում։ Մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրը, Ալավերդու վիքիակումբը համատեղ հոդված է ստեղծել պարսկերենի օրվա մասին, որը ևս նշվում էր այդ օրը։ Մայիսի 29-ին այն մարդկանց տոնն է, որոնք խաղաղասիրական առաքելություն են իրականացնում ՄԱԿ-ի դրոշի ներքո։ Ակումբի հերթական համատեղ հոդվածը հենց այդ տոնի մասին է։ Մայիս ամսին Ալավերդու վիքիակումբի համակարգող Նարինե Մուրադյանը ստեղծել է «Վիքիակումբներ» հոդվածը։

Հացիկի վիքիակումբականները ամսվա ընթացքում քննարկել են Սփենսեր Ջոնսոնի «Ուր է իմ պանիրը» ուսուցանող և հետաքրքիր բեսթսելլերը, որից հետո ակումբականները ստեղծել են Սպենսեր Ջոնսոնի կենսագրության մասին պատմող հոդված:

Գորիսի վիքիակումբականները մայիս ամսին անցկացրել են տեսազանգ Կապանի երկրապահ թանգարանի աշխատակից Արմինե Հովհաննիսյանի հետ, որը մասնակցել է «Վիքին սիրում է երկիրը» միջազգային լուսանկարչական մրցույթին և բեռնել մոտ 150 լուսանկար։ Քարվաճառի և Ալավերդու վիքիակումբները մասնակցել են Թանգարանային խմբագրաթոնին։

Շաբաթօրյա վորքշոփներ

2020 թվականի մայիս ամսին «Վիքիմեդիա Հայաստանը» շարունակել է ամեն շաբաթ իրականացնել օնլայն շաբաթօրյա վորքշոփներ, որոնց շատ ակտիվ մասնակցություն են ունեցել թե՛ փորձառու խմբագիրները և թե՛ նորեկները։

Հեռավար շաբաթօրյա վորքշոփներ տեղի են ունեցել մայիսի 2-ին, 9-ին, 16-ին, 23-ին և 30-ին։ Վորքշոփները տեղի են ունեցել երկու խմբերի հետ՝ առաջինը փորձառու խմբագիրների, իսկ երկրորդը՝ սկսնակ խմբագիրների:

Առաջին խմբի մասնակիցների համար ամեն շաբաթ պատրաստվել է մեկ թեմա, որի մասին ավելի խորացված տեղեկություն և գիտելիք է տրվել վորքշոփի մասնակիցներին։ Թեմանները եղել են ինչպես Վիքիպեդիայի և այլ վիքինախագծերից օգտվելու համար անհրաժեշտ նյութերի մասին, որոնք տվյալ պահին շատ արդիական են, այնպես էլ իրականացվող նախագծերի մասին։ Մայիս ամսվա ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ծանոթագրությունների և Վիքիտվյալների թեման։ Ինչպես նաև վորքշոփների ընթացքում ներկայացվել են «Վիքին Սիրում է Երկիրը» և «ՎիքիԹիմ 1+3» մրցույթները: Մայիս ամսվա ընթացքում փորձառուների խմբի վորքշոփներիին մասնակցել է 74 մասնակից։

Վորքշոփի երկրորդ մասը նախատեսված է նորեկ խմբագիրների համար, որոնց վորքշոփի ժամանակ տեսական և գործնական պարապունքների միջոցով տրվում է Վիքիպեդիայում խմբագրելու համար անհրաժեշտ գիտելիքները։ Մայիս ամսվա ընթացքում այս խմբի վորքշոփներին մասնակցել է 28 նորեկ։

Ընդհանուր առմամբ, մայիս ամսվա ընթացքում շաբաթօրյա վորքշոփներին մասնակցել է 102 մասնակից։

Մամուլի անդրադարձ

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ Քարվաճառի Վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանի կողմից գրված «Վիքիպեդիան որպես կարիերայի խորհրդատվության միջոց» հոդվածը ներկայացնում է, թե ինչպես է Վիքիպեդիան երեխաների զարգացման համար նոր հնարավորություններ ստեղծում և ծառայում միջոց ապագա մասնագիտության ընտրության համար:

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 12 121976 396944 -26654 45 4 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ալավերդի 34 13000 2953369 -85808 1520 154 3744 -226 119 3 0 -34 1 0 1 0
Արևածագ 67 960 968882 -10696 822 85 0 0 0 0 23604 -72 13 9 9 0
Գյումրի (Շահումյան 69) 79 121976 165872 0 3 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գորիս 21 20300 635393 -54700 677 50 0 0 0 0 2762 -17 5 1 5 0
Դդմաշեն 24 2876 3475932 -62831 2897 139 0 0 0 0 3647 0 1 1 1 0
Լեռնապատ 74 2279 6241127 -235143 1640 127 944 -43 4 0 106734 -3 49 39 47 0
Կողբ 34 5300 930475 -7163 520 75 0 0 0 0 0 0 0 0 0 0
Հացիկ 21 1044 1722265 -14376 707 130 66733 -387 264 145 8156 -8 18 3 5 13
Մրգավան 61 1725 1444217 -19928 600 74 1 0 1 0 3288 0 2 1 2 0
Սպիտակ 42 13000 245927 -3076 116 17 0 0 0 0 207534 -5106 307 64 54 231
Ստեփանակերտ 24 55200 1810742 -22801 687 80 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 8993 -12 3 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վարդենիկ 68 9880 170429 -220314 601 23 5 -5 3 0 0 0 0 0 0 0
Տող 39 700 101490 -4967 35 20 0 0 0 0 112250 -5539 95 28 46 49
Քարվաճառ 33 500 1090575 -28169 409 164 211 -351 11 1 77095 -102 46 27 31 0
Այգեձոր 7 2608 6087 -37 7 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 427686 -2023 238 34 0 0 0 0 5557 0 2 2 1 0
Բերդ 25 7800 150440 -58 108 16 0 0 0 0 3872 0 9 0 2 2
Գանձաքար 6 3656 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 26155 -340 13 3 0 0 0 0 0 0 0 0 0 0
Լուսահովիտ 13 390 83179 -1761 73 8 0 0 0 0 49815 -233 38 15 2 21
Կիրանց 12 298 18154 -139 16 3 0 0 0 0 8387 -472 8 3 5 0
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 15 5000 310565 -2792 204 21 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 265008 -9624 183 45 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սարիգյուղ 7 1253 18138 -1 12 4 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 344771 -1430 80 47 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 816 403458 24012815 -814843 12216 1326 71638 -1012 402 149 612701 -11586 594 193 211 316