2020
Հունվար

Վիքիպեդիայի օրը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում

Ինչպես արդեն ավանդույթ է դարձել, հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նշվեց Վիքիպեդիայի 19-ամյակը: Վիքիպեդիայի համար ծննդյան լավագույն նվերը հոդվածն է, ուստի միջոցառման կազմակերպումից երկու շաբաթ առաջ հայտարարություն տարածվեց, որ ցանկացողները կարող են հոդված նվիրել Վիքիպեդիային: Ընդհանուր առմամբ երկու շաբաթների ընթացքում ավելի քան 110 մասնակից գրել է շուրջ 250 նվեր-հոդված:

Վիքիպեդիայի տարեդարձի միջոցառմանը մասնակցել է շուրջ 65 հոգի՝ Վիքիհամայնքի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ, Վիքիակումբների անդամներ և հյուրեր: Միջոցառումը կազմված էր երկու մասից՝ պաշտոնական մաս՝ պաշտոնական մաս, որի ընթացքում ներկաներն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ, շփվել և հետաքրքիր ժամանակ անցկացնել:

Կազմակերպությունում և նրանից դուրս իրականացված միջոցառումների մասնակիցներին պարգևատրելու համար առանձնացվել էին անվանակարգեր: Միջոցառումը առավել հետաքրքիր դարձնելու համար անվանակարգերը և դրանց հաղթողներին հայտարարում էին կազմակերպության ակտիվ անդամները և համայնքի ներկայացուցիչները: Անվանակարգերը 13-ն էին՝

  • CEE Spring
  • Interwiki Women 3
  • Ամենաշատ միջոցառումներ կազմակերպող մասնակից
  • Բժշկական վիքիդասընթացներ կազմակերպելու և իրականացնելու համար
  • Ամենաշատ հոդված գրած խմբագիր
  • Ամենածավալուն ներդրումներ կատարած խմբագիր
  • Համագործակցություն Եվրասիա միջազգային համալսարանի հետ
  • Վիքիդասարան
  • Արևմտահայերեն Վիքիպեդիա
  • Վիքիտվյալներ
  • Հայաստանի գյուղերի հոդվածների բարելավում
  • Հնդկական թեմատիկ խմբագրաթոն
  • Շաբաթը մեկ հոդված։

Վերոնշյալ անվանակարգերում հաղթող մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր և զանազան նվերներ: Պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվեցին նաև Վիքիակումբների անդամների կողմից պատրաստված փոքրիկ տեսահոլովակներ, որոնց միջոցով ակումբականները յուրօրինակ և զվարճալի ձևով շնորհավորեցին Վիքիպեդիայի ծնունդը։ Ծննդյան տորթը կտրելու պատիվը վերապահվեց ամենաշատ հոդված գրած և ամենածավալուն ներդրումներ կատարած մասնակիցներ Արմինե Աղայանին և Արմենուհի Ոսկանյանին։ Խմբակային լուսանկար անելուց հետո միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան ընկերական մտերմիկ միջավայրում շփվել, զրուցել և ուրախ ժամանակ անցկացնել:

Հանդիպում Վիքիակումբների համակարգողների հետ

2020 թվականի հունվարի 18-ին կազմակերպվել է հանդիպում վիքիակումբների համակարգողների հետ, որը ընթացել է ազատ ձևաչափով։ Հանդիպմանը ներկա են գտնվել բոլոր վիքիակումբների համակարգողները՝ բացառությամբ Ստեփանակերտի, Տողի և Ալավերդու, որոնց ներկայացվել է արդյունքները հանդիպումից հետո։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը։

Օրակարգը բաղկացած է եղել չորս մասից, որը ներառում էր արդյունքների ներկայացում, ակումբների տարեկան ցուցանիշների ներկայացում, վիքիակումբներին առնչվող քննարկումներ և ապագա պլանների ուրվագծում։

Հանդիման բացումից և օրակարգի ներկայացումից հետո Լեռնապատի և Գյումրու վիքիակումբների համակարգողները ներկաներին ներկայացրել են «Վիքիմարզիչ» դասընթացը և ավելի խորը գիտելիքներ փոխանցել վիքիհարթակների մասին։

Երկրորդ մասում յուրաքնչյուր ակումբավար ամփոփել է իր ակումբի անցյալ տարվա գործունեությունը, ինչպես նաև ներկայացրել իր տեսլականը և հետագա գործունեության մասին պատկերացումները։

Հանդիպման երրորդ մասում ցուցանիշների և գրաֆիկների միջոցով ներկայացվել է Վիքիակումբների 2019 թվականի արդյունքների ամփոփումը։ Քննարկվել են ակումբների աշխատանքներում նկատված թերություններն ու բացթողումները, միևնույն ժամանակ ներկայացվել են դրական կողմերն ու ձեռքբերումները, ընդգծվել է ակումբների ցուցանիշների բարելավման անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Չորորդ հատվածում ակումբների առջև դրվել են աշխատանքային խնդիրներ, որոնք վերաբերում են ակումբների աշխատանքների բարելավմանը, ավելի շատ մասնակիցների ներգրավմանը, կրթական և մշակույթային միջոցառումների կազմակերպմանը և իհարկե վիքիհարթակներում ավելի խորը գիտելիքներ ստանալուն։

Հայոց բանակի օրվան նվիրված խմբագրաթոն

Հայոց բանակի օրվան նվիրված խմբագրաթոնի արդյունքներ

2020 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 2-ը Հայերեն Վիքիպեդիայում սկսվել է խմբագրաթոն՝ նվիրված հայոց բանակի ստեղծման 28-ամյակին։ Խմբագրաթոնը իրականացվել է վիքիակումբների շրջանակներում։ Խմբագրաթոնի արդյունքում ստեղծվել են զենքերի մասին հոդվածներ։ Նպատակն է ստեղծել հոդվածներ տարբեր տեսակի զենքերի և զինատեսակների մասին, որոնք գործածվում են ՀՀ բանակում և ոչ միայն։ Խմբագրաթոնն իրականացվել է 24 վիքիակումբներում և տևել է 25 օր։ Խմբագրաթոնին մասնակցել է շուրջ 96 խմբագիր՝ ստեղծելով 176 հոդված։

Ձմեռային երիտասարդական Վիքիճամբար 2020

Հունվարի 25-ից մինչև փետրվարի 2-ը զբոսաշրջային կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքի Ալպինա հյուրանոցում Վիքիմեդիա Հայաստանը իրականացրեց իր հերթական երիտասարդական ձմեռային Վիքիճամբարը, որը նախատեսված էր 18-ից 35 տարեկան անձանց համար։

Մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 125 անձ։ Սահմանված չափորոշիչների հիման վրա ընտրող հանձնաժողովի կողմից ընտրվել է 56 խմբագիր, ովքեր ճամբարի 8 օրերի ընթացքում խմբագրել են բժշկական, տնտեսագիտական և պատմական թեմաներով հոդվածներ, մասնակցել ինտելեկտուալ, սպորտային, մշակութային և ժամանցային խաղերի։

Ճամբարի 56 մասնակիցներից 23 նորեկ էր։ Նորեկներին խմբագրական գործընթացի մեջ արագորեն ներգրավելու համար երկու օր շարունակ խտացված վիքիդասընթաց է անցկացվել, որից հետո նորեկ մասնակիցները միացել են փորձառու խմբագիրներին՝ հավասարաչափ բաշխվելով 5 ջոկատներում։ Ի դեպ, չնայած նորեկ մասնակիցները ճամբարի ընթացքում կատարել են իրենց առաջին խմբագրումները, ճամբարի ավարտին նրանցից երկու հոգի ընդհանուր առմամբ 300 000 բայթ ծավալի ներդրում են կատարել Հայերեն Վիքիպեդիայում։

Այս Վիքիճամբարը թեմատիկ ճամբարի առաջին փորձն էր։ Նախկինում կազմակերպվել են բազմաթիվ «Վիքին սիրում է գիտությունը» միջոցառումներ, որոնք թեմատիկ են եղել, սակայն նմանատիպ երիտասարդական ճամբարի փորձ չի եղել։ Թեմատիկ ճամբարի արդյունավետությունն առավել բարձր է, քանի որ այդպիսով Հայերեն Վիքիպեդիայում ավելանում են ոչ միայն մասնագիտական որակյալ հոդվածները, այլև վիքիհամայնքը համալրվում է մասնագետներով (բժիշկներ, պատմաբաններ, տնտեսագետներ)։ Ճամբարի մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 309 բժշկական, տնտեսագիտական և պատմական թեմաներով հոդվածներ և ցանկեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 10 631 894 բայթ։ Համեմատության համար նշենք, որ Երիտասարդական Վիքիճամբար 2019-ին 57 մասնակցի կողմից խմբագրված հոդվածների ծավալը կազմել է 7 925 916 բայթ։

Վիքիճամբարի կազմակերպչական թիմը կազմված էր 10 հոգուց, որից 4 վիքիօգնականներն էին։ Նախկինում վիքիօգնականները թվաքանակը եղել է 10։ Այս ճամբարում, սակայն, փորձ է կատարվել նվազեցնել վիքիօգնականների թվաքանակը՝ պարզելու դրա արդյունավետությունը։ Սակայն պարզ է դարձել, որ դա այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ հոդվածները ստուգելու ամբողջ ծանրաբեռնվածությունը կենտրոնացել է 4 հոգու վրա։ Վիքիօգնականները ամեն օր ամփոփել են նախորդ օրվա արդյունքները և քննարկել առավել հաճախ հանդիպող սխալները։

Ճամբարը հագեցած էր ոչ միայն խմբագրական աշխատանքներով, այլև սպորտային խաղերով և մշակութային միջոցառումներով, որոնք իրենց մեջ նույնպես պարունակում էին վիքիխմբագրման աշխատանքներ։ Չխախտելով ավանդույթը՝ այս անգամ ևս ճամբարականները այցելել են Օրբելի եղբայրների տուն-թանգարան և ճոպանուղի։ Ճամբարի մշակութային միջոցառումների շրջանակներում ճամբարականները սովորել են հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաև այլ երկրների ազգային  պարեր և երգեր։ Մշակութային միջոցառումներից հետաքրքիր էր Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը կարևորելու համար հյուրանոցի տնօրինության կողմից կազմակերպված ջութակի կենդանի կատարումով համերգը։ Ճամբարի վերջում կազմակերպված Ֆորտ Վիքի խաղի շրջանակներում յուրաքանչյուր ջոկատ պետք է շրջեր քաղաքում և կատարեր տարբեր հանձնարարություններ։ Այս հանձնարարություններից մեկն էլ Հայերեն Վիքիպեդիայում խմբագրական աշխատանքն էր։ Մեկ ժամվա ընթացքում յուրաքանչյուր ջոկատից մեկ հոգի պետք է թարգմաներ բնակավայրի մասին շուրջ 10 000 բայթ ծավալ ունեցող հոդված։ Բոլոր ջոկատները հաջողությամբ կատարել են այս հանձնարարությունը՝ խաղի ընթացքում ստեղծելով ընդհանուր առմամբ 5 հոդված։ Խաղի նպատակն էր ոչ միայն ճամբարականների համար ժամանցի ապահովումը, այլև տեղաբնակների ու զբոսաշրջիկների շրջանում Վիքիմեդիայի շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը և շարժմանը ծանոթացումը։

Ձմեռային երիտասարդական Վիքիճամբար 2020
Մասնակիցներ (նորեկ) 56 (23)
Ստեղծված հոդվածներ/ցանկեր 309
Խմբագրումներ 2,121
Բայթեր (ընդհանուր) 10,631,894

Մարդու իրավունքներին նվիրված խմբագրաթոն

Արմինե Աղայանի կողմից

Վիքիմեդիա Հայաստանի անդամ, ակտիվ վիքիխմբագիր Armineaghayan-ը կազմակերպել է մարդու իրավունքներին նվիրված առցանց խմբագրումների շարք, որի նպատակն էր Հայերեն Վիքիմեդիայում բարելավել մարդու իրավունքների հետ կապված թեմաները:

Նախագիծը մեկնարկել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին և ավարտվել է 2020 թվականի հունվարի 30-ին, որի ընթացքում 21 վիքիխմբագիր Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել կամ բարելավել է 157 հոդված, Վիքիպահեստ բեռնել 15 թեմատիկ լուսանկար, ինչպես նաև ստեղծվել է Մարդու իրավունքների պորտալը։ 2020 թվականի հունվարի 18-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նախատեսված հանդիպում-խմբագրաթոնը չկայացավ հանկարծակի բռնկված հրդեհի պատճառով, սակայն նախատեսված ցանկի բոլոր հոդվածները խմբագիրները ստեղծեցին առցանց: Արշավի 6 ակտիվ մասնակիցների համար, ովքեր ստեղծել են 5 և ավելի հոդված, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պատրաստել է փոքրիկ անակնկալ:

Արշավի ժամանակ ստեղծված հոդվածները ներառում են ՄԱԿ-ի պաշտոնյաների, ակտիվիստների, հասարակական գործիչների կենսագրականներ, միջազգային իրավունքին, կոնվենցիաներին, կազմակերպություններին, նախագծերին վերաբերող թեմաներ, ինչպես նաև ՄԱԿ-ին վերաբերող մշակութային հաստատություններ և հուշարձաններ:

«Հայոց պատմություն» խմբագրաթոն

«Հայոց պատմություն» նախագծի արդյունքներ

Վիքիմեդիա Հայաստանի ակտիվ ներկայացուցիչներ Nooberella-ի (Կողբի վիքիակումբ), Gevorg Ghazaryan-ի (Մրգավանի վիքիակումբ) և Gardmanahay-ի կողմից կազմակերպվեց և 2019 թվականի դեկտեմբերի 10-ից 2020 թվականի հունվարի 10-ը անցկացվեց «Հայոց պատմություն» նախագիծը, որի նպատակն էր Հայերեն Վիքիպեդիայում Հայոց պատմության թեմատիկայի զարգացումը։ Կազմակերպիչները խմբագիրների համար պատրաստել էին վստահելի աղբյուրների ցանկ, որոնցից պետք է ստեղծվեին և բարելավվեին հոդվածներ։ Նախագծին մասնակցել է 11 խմբագիր, որոնք գրել են 100 հոդված ընդհանուր 1․512․975 բայթ ծավալով։

Վիքիակումբների հաշվետվություն

2020 թվականի հունվար ամսին թվով 25 վիքիակումբներում հայերեն վիքիպեդիայում ստեղծվել է 773 հոդված՝ 9 285 494  բայթ ընդհանուր ծավալով, կատարվել է 9854 խմբագրում, վիքիբառարանում ստեղծվել է 298 բառ՝ 185 154 բայթ ընդհանուր ծավալով, իսկ վիքիդարանում ստեղծվել է 608 նոր էջ՝  1 568 930 բայթ ընդհանուր ծավալով։

Ակումբները 2020 թվականի հունվար մասնակցել են հայոց բանակի օրվան նվիրված խմբագրաթոնին, որի շրջանակներում ստեղծել են 176 հոդված։

2020 թվականին վիքիպեդիայի 19-րդ տարեդարձի կապակցությամբ ակումբները պատրաստել են շնորհավորական տեսահոլովակներ, ինչպես նաև ստեղծել են նվեր հոդվածներ։

Տավուշ մարզում գտնվող «ՎիքիՏավուշ» նախագծի շրջանակներու ստեղծված ակումբները նույնպես մասնակցել են միջոցառումնրեին ցուցաբերելով մեծ ակտիվություն։      

Ալավերդու վիքիակումբը հունվարի 11-ին նշել է շնորհակալության միջազգային օրը։ Սահիկահանդեսի ցուցադրմամբ հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել, որի շրջանակներում ևս մեկ անգամ ընդգծվել է կյանքում շնորհակալ լինելու կարևորությունը, խոսեվել է թե երբ, որտեղ, ում, ինչպես և ինչու պետք է շնորհակալ լինել։ Քննարկմանը ներկա է գտնվել նաև Ալավերդու տեղական «Անկյուն+3» հեռուստաընկերությունը, որը հաջորդիվ ռեպորտաժ է պատրաստել հանդիպման մասին։ Հունվարի 25-ին կրթության միջազգային օրվա կապակցությամբ  ակումբում իրականացվել է քննարկում և ստեղծվել հոդվածը։ Իսկ ամսվա վերջին օրը Ալավերդու և Արևածագի վիքիակումբները տեսազանգի միջոցով  համատեղ ստեղծվել է հոդված։

Լեռնապատի վիքիակումբում կազմակերպվել է ակումբականների միջև խմբագրման մրցույթ, ներկայացվել է վիքի գաղափարախոսությունը։

Դդմաշենի վիքիակումբում քննարկումներ են եղել «Հեռուստատեսության օգտական և վնասկար կողմերը» և «Համացանցը դպրոցականների կյանքում։ Համացանցից ճիշտ օգտվելու հմտություններ»  թեմաներով։

Հացիկի վիքիակումբ են այցելել ակումբի մասնակիցների հայրիկներից և կիսվել իրենց գիտելիքներով զենքերի մասին։

Քարվաճառի վիքիակումբում տեղի է ունեցել «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը: Ակումբական Լիանա Մկրտչյանը խոսել հայ երգահան, երաժշտագետ և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանի մասին, իսկ հանդիպման վերջում պատանիները լսել են կոմպոզիտորի հեղինակած հայտնի գործերից: Այս ամիս Քարվաճառի վիքիակումբի մասին հրատարակումներ են եղել Wikimedia Space և Wikimedia Education Blog հարթակներում:

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 13 121976 9085 -5 5 2 0 0 0 0 46110 0 17 15 0 17
Ալավերդի 89 13000 770708 -18885 774 70 34906 -854 497 35 0 0 0 0 0 0
Արևածագ 127 960 147836 -1764 318 15 30701 -231 193 58 37738 -42 18 15 0 18
Գյումրի (Շահումյան 69) 79 121976 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գորիս 67 20300 204267 -2932 491 31 12 0 7 0 155 -299 32 0 32 0
Դդմաշեն 94 2876 1354926 -33354 2317 67 0 0 0 0 50903 -197 324 43 260 62
Լեռնապատ 37 2279 1984141 -120606 1466 132 181 -349 7 1 101568 -4045 62 32 24 10
Կողբ 99 5300 279902 -6569 317 54 43910 -1360 104 84 0 -595 1 0 0 0
Հացիկ 50 1044 498999 -3649 159 62 44704 0 99 72 368100 -176 191 128 112 75
Մրգավան 61 1725 760405 -157098 2085 45 0 0 0 0 28764 -3425 96 9 87 7
Սպիտակ 58 13000 30808 -5788 23 6 0 0 0 0 141768 -118 124 63 68 47
Ստեփանակերտ 243 55200 1696100 -222207 355 88 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վարդենիկ 66 9880 109783 -1035222 1021 7 37 -29 7 0 0 0 0 0 0 0
Տող 86 700 98644 -277 36 16 0 0 0 0 112814 -9403 109 30 36 73
Քարվաճառ 114 500 565689 -5633 194 82 30703 -235 255 48 169988 -347 146 71 73 48
Այգեձոր 13 2608 25590 0 10 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արճիս 8 1109 90455 -244 40 14 0 0 0 0 89983 -200 55 43 0 52
Բերդ 24 7800 7149 0 3 1 0 0 0 0 120239 -296 187 26 85 64
Գանձաքար 6 3656 63688 -275 11 4 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 12 1218 45476 0 14 9 0 0 0 0 3062 0 2 1 0 0
Լուսահովիտ 12 390 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 29631 0 31 5 0 0 0 0 297738 -1260 146 104 11 135
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 13 5000 113841 -3979 45 14 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 18 5000 204704 -1273 65 24 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սարիգյուղ 7 1253 29973 -2043 22 5 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 163694 -969 52 19 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 1465 403458 9285494 -1622772 9854 773 185154 -3058 1169 298 1568930 -20403 1510 580 788 608

Մամուլի անդրադարձ

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը երկու հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ «Համատեղ թարգմանությունները՝ իբրև լեզու սովորելու միջոց Քարվաճառի Վիքիակումբում» հոդվածը ներկայացնում է, թե ինչպես են համատեղ թարգմանությունները օգնում լեզու սովորելու գործընթացին։ Իսկ «Վիքիդասարանը որպես գիտելիքի ձեռքբերման նոր միջոց» հոդվածում նկարագրվում է Լեռնապատի դպրոցում իրականացվող Վիքիդասընթացը և դրա ազդեցությունը ուսուցման գործընթացի վրա։

Շաբաթօրյա վորքշոփեր

Հունվար ամսին նախատեսված էր Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում իրականացնել 3 վորքշոփ։ Հունվարի 11-ին տեղի ունեցած վորքշոփը բազմամարդ էր։ Մասնակցեցին ինչպես փորձառու խմբագիրներ, այնպես էլ նորեկներ, ընդհանուր ավելի քան 20 խմբագիր։ Հունվարի 18-ին Մամուլի շենքը, որտեղ տեղակայված է նաև Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակը, հրդեհի պատճառով հոսանքազրկվել էր, ինչի հետևանքով հունվարի 18-ին և 25-ին նախատեսված վորքշոփերը տեղի չունեցան։ Այն խմբագիրները, ովքեր համակարգիչ չունենալու պատճառով չեն կարողացել թեկուզ տանից խմբագրել, ժամանակավոր ստացել են համակարգիչներ։