2020
Ապրիլ

Երաժշտական նախագիծ

Երաժշտական նախագծի արդյունքներ, 2020

Ապրիլ ամսին Հայերեն Վիքիպեդիայում տեղի ունեցավ Վիքիմեդիա Հայաստանի անդամ և վիքիհամայնքի ակտիվ ներկայացուցիչ Angel X-ի կազմակերպած «Երաժշտական նախագիծը», որին մասնակցում էին Վիքիմեդիա Հայաստանի անդամներ ու վիքիակումբների ներկայացուցիչներ։ Նախագծի նպատակն է զարգացնել և ավելացնել երաժշտական թեմատիկ հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում:

30 օրերի ընթացքում 27 խմբագիրներ ստեղծեցին 274 հոդված և բարելավեցին 4-ը։ Ընդհանուր առմամբ ավելացվել է 4 912 522 բայթ։ Առավել ակտիվ մասնակիցներն են TheBabushka-ն (65 հոդված, 1 553 424 բայթ), Angel X-ը (63 հոդված, 678 934 բայթ) և Daughter of Billie (44 հոդված, 819 564 բայթ)։ Վիքիմեդիա Հայաստանի կողմից առավել աչքի ընկած մասնակիցներին հանձնվելու են խրախուսական մրցանակներ։

Վիքիդասընթաց Ինլայթ հետազոտությունների կենտրոնի հետ

Ապրիլի 20-ից առցանց եղանակով վիքիդասընթաց է անցկացվում Ինլայթ հանրային հետազոտությունների կենտրոնի 9 անդամների համար։ Վիքիդասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Վիքիպեդիայի գործիքներին, վիքիշարժմանը և այլ վիքիհարթակներին, ինչպես նաև սովորեցնել, թե ինչպես կարելի է խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում:

Դասընթացն անցկացվում է շաբաթական 3 անգամ: Ավելի քան մեկ ժամ տևողությամբ առցանց հանդիպումը կազմակերպվում է Zoom ծրագրի միջոցով։ Միջազգայնագետներից, տնտեսագետներից և բանասերներից կազմված թիմը ծանոթանում է վիքիգործիքներին և ձեռք բերում Հայերեն Վիքիպեդիա խմբագրելու հմտություններ։ Մասնակիցներն անգլերեն ու ռուսերեն Վիքիպեդիաներից թարգմանության միջոցով արդեն իսկ ստեղծել են մի շարք հոդվածներ։ Դասընթացը շարունակվելու է մայիս ամսին։

Շաբաթօրյա վորքշոփներ

2020 թվականի ապրիլ ամսին կապված աշխարհում տիրող համավարակի և դրա հետևանքով օֆլայն միջոցառուներ կազմակերպելու անհնարինության հետ «Վիքիմեդիա Հայաստանը» ամբողջությամբ իր աշխատանքները տեղափոխեց օնլայն տիրույթ։ Ամեն շաբաթ իրականացվող վորքշոփերը շարունակվեցին օնլայն հարթակում՝ գրանցելով առավել շատ ակտիվություն։

Հեռավար շաբաթօրյա վորքշոփեր տեղի են ունեցել ապրիլի 10-ին, 17-ին և 24-ին։ Դասընթացը տեղի է ունենում տեսազանգի միջոցով, որի ժամանակ դասընթացավարը իր համակարգչի էկրանը կիսվում է և դրա վրա գործնական քայլերով ցույց է տալիս տվյալ օրվա թեման։ Վորքշոփը բաժանված է երկու մեծ խմբի՝ առաջինը փորձառու խմբագիրների համար է, իսկ երկրորդը՝ սկսնակ խմբագիրների:

Առաջին խմբի մասնակիցների համար ամեն շաբաթ պատրաստվում է մեկ թեմա, որի մասին ավելի խորացված տեղեկություն և գիտելիք է տրվում, հետո մասնակիցները քննարկում են տարբեր նախագծեր, որոնք ընթանում են վիքիհարթակներում։ Ապրիլ ամսվա ընթացքում փորձառու մասնակիցների հետ անցկացվել է Վիքիպահեստի մասին դասընթաց, ավելի լայն գիտելիքներ են տրվել Տեղեկաքարտեր կաղապարի մասին, ինչպես նաև քննարկել ենք ընթացքի մեջ գտնվող և նոր սկսվող ծրագրերը։

Վորքշոփի երկրորդ մասը նախատեսված է նորեկ խմբագիրների համար, որոնց վորքշոփի ժամանակ տեսական և գործնական պարապունքների միջոցով տրվում է Վիքիպեդիայում խմբագրելու համար անհրաժեշտ գիտելիքները։ Ապրիլ ամսվա ընթացքում Շաբաթօրյա վորքշոփերին մասնակցել է ընդհանուր առմամբ 48 փորձառու մասնակից և 9 նորեկ։

Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն

Հայերեն Վիքիպեդիայում օրեցօր ավելանում է հոդվածների թիվը, սակայն հոդվածների որակը կախված է ստուգելիությունից և գրագետ շարադրանքից: Վիքիմեդիա Հայաստանի՝ Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն նախաձեռնությունն ուղղված է հոդվածների որակի բարձրացմանը: Նախաձեռնության շրջանակներում ինչպես փորձառու, այնպես էլ նորեկ խմբագիրները, գրանցվելով ստուգաթոնի էջում, սկսել են ստուգել հոդվածներ՝ ընտրելով նախապես առանձնացված ցանկերից: Հոդվածի ստուգումը ենթադրում է մի քանի գործողություն՝

  • Ստուգել և ուղղել քերականական սխալները, վրիպակներն ու շարահյուսությունը։
  • Ավելացնել նկարներ, որոնք կարևոր են հոդվածի համար և առկա են այլ լեզվով Վիքիպեդիաների համապատասխան հոդվածներում։
  • Ստուգել և ավելացնել կատեգորիաները։
  • Ստուգել աղբյուրների առկայությունը, բացակայության դեպքում՝ հնարավորինս գտնել և ավելացնել։

Ընդհանուր առմամբ ստուգաթոնին մասնակցում է 24 հոգի՝ ինչպես նորեկ խմբագիրներ, այնպես էլ փորձառուներ: Նորեկ խմբագիրների՝ Վիքիպեդիայում գրանցման և խմբագրման փորձը հեշտացնելու նպատակով պատրաստվել են տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են, թե ինչպես կարելի է գրանցվել Հայերեն Վիքիպեդիայում, դառնալ ստուգաթոնի մասնակից և խմբագրումներ կատարել:

Վիքիակումբների հաշվետվություն

2020 թվականի ապրիլ ամսին վիքիակումբները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում ընթացքող բազմաթիվ նախագծերի։ Ամսվա ընթացքում 27 ակումբները համատեղ ուժերով վիքիդարանում կատարել են 1 373 918 բայթի ներդրում, իսկ Վիքիպեդիայում ստեղծել են 1574 հեդված կատարելով 11085 խմբագրում, որի ծավալը կազմել է ընդհանուր 17 169 566 բայթ։ Ակումբականները մասնակցել են «CEE Spring 2020», «Art+Feminism 2020», «Երաժշտական նախագիծ», «Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն», «Շաբաթը մեկ հոդված» և այլ նախագծերի։ Վիքիակումբների աշխատանքը շարունակվում է օնլայն, վորքշոփները իրականացվում են տեսազանգերի միջոցով։

Հացիկի վիքիակումբի երեխաները ապրիլի 24-ին պատրաստել են Հայոց ցեղասպանության 105-ամյակին նվիրված տեսանյութ, որը տեղադրվել է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Կողբի վիքիակումբականների համար ապրիլի 18-ին կազմակերպվել է Հուշարձանների պահպանման միջազգային օրվան նվիրված խմբագրաթոն, որի ժամանակ ստեղծվել է 2 հոդված՝ Կանոն աստվածուհու արձան (Սենդայ) և Բուդդայի արձանը Լեշանում։ Ապրիլի 29-ին ստեղծվել են հոդվածներ՝ Պարերի համաշխարհային օրվան նվիրված:

Գորիսի վիքիակումբականները ապրիլի 2-ին՝ Մանկական գրքի միջազգային օրը, օնլայն միջոցառում են կազմակերպել, որի ընթացքում մանկական գրքերի հետ նկարվել են ու բեռնել վիքիպահեստ։ Ակումբը տեսազանգի միջոցով անցկացրել է դասընթաց-քննարկում, որը նվիրված էր վիքիտվյալների էջերին և կատեգորիաներ թեմային:

Ալավերդու վիքիակումբում ապրիլի 10-ին՝ քույրերի ու եղբայրների օրը, առցանց քննարկում է տեղի ունեցել և հոգեբանական տեսանկյունից վերլուծվել է, թե ընտանիքում ծնվելու հաջորդականությունն ինչպես է անդրադառնում անձի բնավորության վրա, մասնավորապես, ինչ առանձնահատկություններ ունեն ավագ, միջնեկ, կրտսեր երեխաները, երկվորյակները։ Վիքիակումբը ամսվա ընթացքում անդրադարձել է տարբեր տոների. ապրիլի 8-ին գնչուների միջազգային օրը ստեղծվել է տոնի մասին հոդվածը, ապրիլի 17-ին՝ հեմոֆիլիայի միջազգային օրվա, իսկ ապրիլի 22-ին՝ Երկիր մոլորակի ամենահայտնի լուսանկարի մասին։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 12 121976 606540 -64744 86 8 0 0 0 0 2 0 1 0 0 0
Ալավերդի 33 13000 2290211 -35602 674 149 13659 -1641 374 7 0 -3 1 0 0 0
Արևածագ 63 960 1409987 -1900 940 124 0 0 0 0 65535 0 27 25 27 0
Գյումրի (Շահումյան 69) 79 121976 78101 -131 5 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գորիս 19 20300 392692 -23466 572 56 0 0 0 0 12 -41 3 0 2 0
Դդմաշեն 22 2876 1699234 -37373 2645 179 0 0 0 0 15684 -2 8 6 8 0
Լեռնապատ 70 2279 2875560 -199530 3326 263 0 -360 1 0 107800 -35987 386 49 3 358
Կողբ 33 5300 384910 -2487 98 29 12379 0 29 19 373 0 1 1 0 0
Հացիկ 21 1044 972503 -14591 270 78 120685 -935 405 220 383899 -1295 237 139 168 64
Մրգավան 61 1725 1323045 -1180 355 127 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սպիտակ 40 13000 83540 -289 43 13 0 0 0 0 498941 -3621 394 162 147 240
Ստեփանակերտ 243 55200 2287802 -15713 750 162 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 17180 -6 17 3 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վարդենիկ 68 9880 251940 -322372 510 64 8 -2 3 0 0 0 0 0 0 0
Տող 39 700 115656 -9414 41 19 0 0 0 0 20712 -9599 46 2 18 28
Քարվաճառ 33 500 1071791 -22800 252 156 0 0 0 0 13537 0 7 6 7 0
Այգեձոր 7 2608 31781 -477 40 5 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 144399 -528 64 16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Բերդ 26 7800 125403 -174 7 6 0 0 0 0 9466 -181 25 0 13 9
Գանձաքար 7 3656 8904 -12 7 2 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 42247 -3134 15 5 0 0 0 0 0 0 0 0 0 0
Լուսահովիտ 14 390 0 0 0 0 0 0 0 0 37693 -192 57 12 0 45
Կիրանց 12 298 23992 -300 32 5 0 0 0 0 220264 -4 90 79 80 0
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 15 5000 149641 -4496 83 13 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 355856 -1397 156 45 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սարիգյուղ 6 1253 36152 0 5 3 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 398193 -3656 93 45 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 1021 403458 17169566 -765772 11085 1574 146731 -2938 812 246 1373918 -50925 1283 481 473 744

Մամուլի անդրադարձ

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ «Վիքիպեդիան նոր կողմերից է բացահայտում թարգմանչական արվեստը» հոդվածը ներկայացնում է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի Թարգմանչություն բաժնի ուսանողների պրակտիկան Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության գրասենյակում: