2020
Հունիս

Վիքիպեդիայի առցանց դասընթաց ուսուցիչների համար

Վիքիմեդիա Հայաստանը, օգտվելով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից, կազմակերպում է Վիքիպեդիայի առցանց դասընթացներ ուսուցիչների համար: Դասընթացների նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին Վիքիպեդիային և այլ Վիքիմեդիա հարթակներին, ինչպես նաև այդ հարթակների միջոցով նորարական կրթության հնարավորություններին։

Դասընթացները կազմված են երկու փուլից: Առաջին փուլի ընթացքում ուսուցիչները սովորում են խմբագրել Վիքիպեդիա, ծանոթանում են Վիքիպեդիայի գործիքներին և հնարավորություններին: Այս փուլը տևում է երկուսից չորս շաբաթ՝ կախված խմբերի առաջադիմությունից: Այնուհետև ուսուցիչները պետք է շարունակեն խմբագրական աշխատանքները մինչև օգոստոսի կես: Այս փուլը հաջողությամբ ավարտողները մասնակցելու են երկրորդ փուլին, որի ընթացքում խորացնելու են իրենց գիտելիքները Վիքիպեդիայի և մյուս հարթակների վերաբերյալ, մասնավորապես՝ Վիքիդարան, Վիքիբառարան, Վիքիտվյալներ: Այս փուլի ընթացքում մասնակիցները նաև ծանոթանալու են այդ հարթակները ուսումնական գործընթացում օգտագործելու լավագույն փորձին՝ Վիքիդասարանին:

Առցանց առաջին Վիքիդասընթացին գրանցվել է ավելի քան 250 ուսուցիչ, որից շուրջ 190 հոգին արդեն մեկ ամիս է, ինչ մասնակցում է դասընթացին: Ստեղծվել է տասից տասնմեկ հոգանոց 18 խումբ: Դասընթացները վարում են վիքիմարզիչները, ովքեր ընտրվել են Վիքիպեդիայում ակտիվ գործունեություն ծավալող վիքիխմբագիրներից: Յուրաքանչյուր մարզիչ աշխատում է երկու խմբի հետ: Վիքիմարզիչներից յուրաքանչյուրը իր յուրօրինակ մեթոդներն է օգտագործում առցանց դասընթացը վարելու համար: Դասընթացներն անցկացվում են Zoom հավելվածի միջոցով շաբաթական երկու անգամ՝ երկու ժամ տևողությամբ:

Վիքիմարզիչների աշխատանքը կանոնակարգելու նպատակով ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են խմբակային հանդիպումներ, որի ընթացքում մարզիչները փորձի փոխանակման շնորհիվ բարելավում են իրենց աշխատանքը ուսուցիչների հետ, քննարկում են դասընթացի հետ կապված տարբեր հարցեր, փորձում լուծումներ գտնել տարբեր խնդիրների համար:

Ուսուցիչների դասընթացի համար ստեղծվել է հոդվածների հատուկ ցանկ (կենսագրություններ), որտեղից մասնակիցները ընտրում են իրենց հետաքրքրող հոդվածները և թարգմանում այլ լեզուներից: Ուսուցիչների դասընթացի շրջանակներում մեկ ամսվա ընթացքում ստեղծվել է 362 հոդված:

«Վիքիպեդիան խաղաղության համար» առցանց Վիքիճամբար

Service Civil International Switzerland կազմակերպությունը Վիքիմեդիա Շվեյցարիայի հետ համագործակցությամբ հունիսի 12-19-ը կազմակերպել էր «Վիքիպեդիան խաղաղության համար» առցանց Վիքիճամբարը, որի նպատակն էր Վիքիպեդիան համալրել բռնության, ռազմական գործողությունների, պատերազմի և ռազմատենչության դեմ պայքարող ակտիվիստների և կազմակերպությունների մասին հոդվածներով: Նախագծի հիմնական թեմաներն էին հակամիլիտարիզմը, միջուկային զենքի և բռնության դեմ պայքարը, զինաթափումը: Վիքիմեդիա Հայաստանից առցանց վիքիճամբարին մասնակցում էին Գարրի Դավթյանը և Մարիամը Կարապետյանը:

Գարրի Դավթյան

Ընդհանուր առմամբ ճամբարի նպատակն էր ծանոթացնել հակամիլիտարիզմի ու հակապատերազմական գործունեության վերաբերյալ ուսմունքների, հասարակական շարժումների, հայտնի ներկայացուցիչների հետ։ Ճամբարի մասնակիցները տարբեր երկրներից էին, դա մեծ հետաքրքրություն էր հաղորդում ողջ ընթացքին։ Նախքան մասնակցելս կարծում էի, թե առցանց ֆորմատը շատ մեծ կորուստների պատճառ կդառնա և գրեթե չի գործի, սակայն իրականում այն բավականին հաջողված էր։

Ճամբարը ուներ ուսուցողական բաղադրիչ․ կարճ դասախոսությունների ու պրեզենտացիայի տեսքով ներկայացվեց հակամիլիտարիզմը՝ որպես գաղափարախոսություն, ինչ է խաղաղությունը, որոնք են դրա դրական ու բացասական բնութագրականները, տարբերություն նշվեց պացիֆիզմի հետ։ Ունեցանք նաև «հյուրեր», նրանք համայնքի կամ կազմակերպության անդամներ էին, ովքեր զբաղվում էին հակամիլիտարիստական ակտիվ գործունեությամբ և նույնիսկ պատմեցին իրենց անձնական փորձի ու ակտիվիստական անցյալի մասին, որը բավականին հետաքրքիր էր։

Ինձ համար հատկապես հետաքրքրական էր շփումը ճամբարականների հետ։ Լինելով տարբեր երկրներից, իրար հետ ծանոթանալով, ներկայացնելով մեզ, մեր երկիրը, մեր կարգը՝ շփվեցինք ու բավականին հետաքրքիր ժամանակ անցկացրինք։ Առցանց ճամբարում ապահովվել էր նաև ժամանցը։ Առաջին օրից սկսած մենք բաժանվեցինք երկու հոգանոց խմբերի և ամենօրյա հանձարարականի մեջ ամեն խմբին տրվում էր որևէ հատված կազմակերպելու առաջադրանք։ Յուրաքանչյուր խումբ հերթականությամբ կազմակերպում էր որևէ խաղ կամ առաջադրանք: Այս ամենը էլ ավելի էր նպաստում թեկուզ և առցանց, բայց այնուամենայնիվ ընկերանալուն ու մերձեցմանը։

Ճամբարի 7 օրերի ընթացքում ես Հայերեն Վիքիպեդիան համալրեցի այս թեմայի շրջանակում երկու հոդվածներով՝ Հակամիլիտարիզմ և Դևիդ Դելինջեր։ Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց խմբագրելու հենց հիմնաքարային հոդված հակամիլիտարիզմը, քանի որ այն ընդհանրապես բացակայում էր Հայերեն Վիքիպեդիայում։ Սա հրաշալի հնարավորություն էր ինձ համար՝ ստանալու նոր գիտելիքներ և շփվելու հետաքրքիր մարդկանց հետ:

Մարիամ Կարապետյան

Թե՛ կրթական, թե՛ ժամանցային ու թե՛ Վիքիպեդիային առնչվող բաղադրիչների տեսանկյունից հանգամանալից ձևաչափեր էին մշակված, որ ծրագիրը հնարավորինս ստացված համարվեր, ինչը, բոլորիս համոզմամբ, լիովին արդարացվեց թե՛ ծրագրի ընթացքում և թե՛ ավարտին։

Միջանձնային շփումից ու Վիքիմեդիայի մասին մեր իմացության բարելավումից զատ շատ գնահատեցի հակամիլիտարիզմի և խաղաղարարության վերաբերյալ մեր բազմաշերտ քննարկումները, որոնց ժամանակ մեզ միանում էին նաև հյուրեր տարբեր երկրներից։ Հյուրերից մեկն, ի դեպ, ամուսնացել էր ազգությամբ հայ կնոջ հետ, ինչը, որքան էլ զարմանալի թվա, ավելի առարկայական բնույթ հաղորդեց թեմայի քննարկմանը Հայաստանի տեսանկյունից։

Վիքիակումբների հաշվետվություն

2020 թվականի հունիս ամսին վիքիակումբները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում ընթացող բազմաթիվ նախագծերի։ Ակումբականները մասնակցել են «Համաշխարհային ժառանգություն», «Թարմացնենք Վիքիպեդիան», «Շաբաթը մեկ հոդված» և այլ նախագծերի։ Վիքիակումբների աշխատանքը շարունակվում է օնլայն, վորքշոփները իրականացվում են տեսազանգերի միջոցով։

Արևածագի վիքիակումբի մասնակիցների հետ հեռավար դասընթաց է կազմակերպվել կատեգորիա դնել, ոչ ազատ պատկեր բեռնել, ճիշտ թարգմանություն կատարել թեմաներով։

Քարվաճառի վիքիակումբականները հունիս ամսվա սկզբից կազմել են աշխատանքային երկու հոգանոց խմբեր և միասին աշխատել են մեկ հոդվածի վրա: Ակումբը սկսել է համագործակցել Քարվաճառի «Արմաթ» լաբորատորիայի հետ, որի ընթացքում «Արմաթ» հաճախող ակումբականները հոդվածներ են ստեղծել այն ծրագրային լեզուների, խաղերի մասին, որոնցով աշխատում են: Համագործակցության արդյունքնում արդեն գրվել է 5 հոդված, աշխատանքները շարունակվում են։

Հացիկի վիքիակումբը հունիսի մեկին 5 ժամ տևողությամբ տեսազանգ-վորքշոփ է կազմակերպել, որի ընթացքում համատեղ խմբագրման արդյունքում ստեղծվել է հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված 4 հոդված (Մանկական խաղահրապարակ, Սիմոնս Լորան, Ճոճանակ (ճոճվելու հարմարանք)

Կողբի վիքիակումբը ամսվա ընթացքում իրականացրել է 2 խմբագարաթոն՝ նվիրված Բլոգերների միջազգային օրվան (14.06.2020), որի ընթացքում էական բարելավվել է Բլոգ հոդվածը և Միջազգային Օլիմպիական օրվան նվիրված խմբագրաթոն, որի շրջանակներում ստեղծվեցին հոդվածներ՝ նվիրված օլիմպիական չեմպիոններին: Հունիսի 11-ին ակումբը տեսազանգ-հանդիպում է ունեցել Քարվաճառի ակումբականների հետ: Տեսազանգի ժամանակ ակումբականները շփվել են, ծանոթացել, յուրաքանչյուրը պատմել է իր նախասիրությունների մասին, որից հետո թարգմանել են նախապես ընտրված երկու հոդվածները՝ մեկը՝ «Սուրբ Հիերոնիմոս» (Լեոնարդո դա Վինչի) հոդվածը, որը թարգմանել են Կողբի ակումբականները, իսկ Սյուզաննա Բլոխի դիմանկարը՝ Քարվաճառի ակումբականները:

Ալավերդու վիքիակումբը շարունակելով արդեն ավանդական քննարկումները՝ հունիսին քննարկել են գովազդի հոգեբանության, գովազդներում կիրառվող մանիպուլյացիոն հնարքների մասին։ Իսկ քննարկումից հետո կազմակերպվել է ակումբը գովազդող տեսանյութերի մրցույթ։ Արդյունքում ստացվել է 4 հետաքրքիր գովազդ։ Ամսվա սկզբին ակումբը ակտիվորեն նախապատրաստվել է ծննդյան 2-րդ տարեդարձին։ Քանի որ ստեղծված պայմաններում առերես միջոցառում հնարավոր չէր անցկացնել՝ տոնական վորքշոփը կազմակերպվել է օնլայն։ Այն սկսվել է Մարիանայի պատրաստած ամփոփիչ շնորհավորական տեսանյութի դիտմամբ, որից հետո խաղի օգնությամբ ակումբականները ստուգել են, թե ակումբականները որքան ուշադիր են ակումբի նկատմամբ։

Շաբաթօրյա վորքշոփներ

2020 թվականի հունիս ամսին «Վիքիմեդիա Հայաստանը» շարունակել է ամեն շաբաթ իրականացնել օնլայն շաբաթօրյա վորքշոփներ, որոնց շատ ակտիվ մասնակցություն են ունեցել թե՛ փորձառու խմբագիրները և թե՛ նորեկները։

Հեռավար շաբաթօրյա վորքշոփներ տեղի են ունեցել հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին։ Ինչպես միշտ վորքշոփները տեղի են ունեցել երկու խմբերի հետ՝ առաջինը` փորձառու խմբագիրների, իսկ երկրորդը՝ սկսնակ խմբագիրների:

Առաջին խմբի մասնակիցների համար այս ամիս պատրաստվել են շատ հետաքրքիր և արդի թեմաների և նախագծերի մասին քննարկումներ ու դասընթացներ։ Ամսվա ընթացքում խոսվել է Վիքիպեդիայի խմբագրման գործիքների, վիքիգծանշումների, պիտակների և բոլոր անվանատարածքների մասին, Վիքիպեդիայում լուսանկարների դերի, նրանց ներկայացվող պահանջների, նկարների օգտգործման մասին, Վիքիպեդիայում նախազգուշացումների, արգելափակումների, նրանց ձևերի և պատճառների մասին, ինչպես նաև «Թարմացնենք Վիքիպեդիան» նախագծի մասին։ Առաջին խմբի վորքշոփին ամսվա ընթացքում մասնակցել են 41 մասնակիցներ։

Վորքշոփի երկրորդ մասը նախատեսված է նորեկ խմբագիրների համար, որոնց վորքշոփի ժամանակ տեսական և գործնական պարապունքների միջոցով տրվում է Վիքիպեդիայում խմբագրելու համար անհրաժեշտ գիտելիքները։ Հունիս ամսվա ընթացքում այս խմբի վորքշոփներին մասնակցել է 20 նորեկ։

Ընդհանուր առմաբ, հունիս ամսվա ընթացքում շաբաթօրյա վորքշոփներին մասնակցել է 61 փորձառու և նորեկ խմբագիրներ։

Վիքիմեդիա Հայաստանի մասնակցությունը Edcamp 2020-ին

Պարադիգմա կրթական հիմնադրամը ամեն տարի կազմակերպում է հանրարթական համաժողով Հայաստանում: Այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կոնֆերանսն անցկացվել է առցանց: Վիքիմեդիա Հայաստանը ևս իր մասնակցությունն է ունեցել հունիսի 22-27-ին տեղի ունեցած Edcamp Armenia 2020-ին: Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը և Ալավերդու վիքիակումբի համակարգող Նարինե Մուրադյանը ելույթ են ունեցել և ներկայացրել Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը, կրթական նախագծերը՝ Վիքիակումբներ, Վիքիճամբարներ, Վիքիդասարան և ամենակարևորը ներկայումս ընթացող Ուսուցիչների առցանց վիքիդասընթացը, որին մասնակցում է շուրջ 190 ուսուցիչ Հայաստանից և Արցախի Հանրապետությունից: Նարինե Մուրադյանը Ալավերդու վիքիակումբի օրինակով ներկայացրել է ակումբների կարևորությունը կրթության և անձի զարգացման գործում:

Հարցազրույց AMGA հեռուստաընկերության հետ

Լոս Անջելեսի AMGA TV հեռուստաընկերությունը «հյուրընկալել» էր Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին: Առցանց հարցազրույցի ընթացքում կազմակերպության նախագահը ներկայացրել է կազմակերպության ստեղծման պատմությունը, գաղափարախոսությունը: Հարցազրույցի ընթացքում ներկայացվել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ Վիքիակումբներ, Վիքիճամբարներ, Վիքիդասարան, և իհարկե, կրթական ամենակարևոր բաղադրիչը՝ Ուսուցիչների առցանց դասընթացները։ Քննարկվել է նաև Վիքիմեդիա Հայաստանի գործունեության կարևորությունը աշխարհասփյուռ արևմտահայ համայնքի համար և արևմտահայերենի պահպանման գործում:

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 12 121976 97746 0 2 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ալավերդի 34 13000 683150 -33188 548 52 6604 -9174 98 7 0 0 0 0 0 0
Արևածագ 67 960 496061 -166515 1378 55 0 0 0 0 0 0 1 0 0 1
Գյումրի (Շահումյան 69) 79 121976 37028 0 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գորիս 26 20300 501240 -49784 711 52 3 0 1 0 8121 -32 6 3 2 2
Դդմաշեն 24 2876 1354814 -62116 2333 79 0 0 0 0 0 0 0 0 0 0
Լեռնապատ 77 2279 2472306 -180770 4367 134 4 0 1 0 50744 0 25 18 21 0
Կողբ 34 5300 789150 -18412 1681 84 40981 -3142 162 89 0 0 0 0 0 0
Հացիկ 21 1044 815606 -18295 297 87 0 0 0 0 0 0 0 0 0 0
Մրգավան 61 1725 377065 -6981 420 52 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սպիտակ 42 13000 204588 -187 34 10 0 0 0 0 180359 -70 90 67 86 0
Ստեփանակերտ 24 55200 1651496 -21124 794 112 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վարդենիկ 68 9880 463461 -1469344 5817 8 1959 -4 10 3 0 0 0 0 0 0
Տող 39 700 184433 -1115 96 39 0 0 0 0 41702 -129 59 13 27 32
Քարվաճառ 23 500 1084174 -2682 306 147 1477 -2362 79 4 37279 0 20 16 9 0
Այգեձոր 7 2608 35559 -3170 39 3 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 576602 -24636 304 44 0 0 0 0 0 0 0 0 0 0
Բերդ 25 7800 0 0 0 0 0 0 0 0 455 0 1 0 0 0
Գանձաքար 6 3656 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 143756 -996 45 16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Լուսահովիտ 13 390 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 78876 -1335 67 6 0 0 0 0 3276 0 2 1 2 0
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 15 5000 36995 -5256 51 5 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 30347 -6125 199 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սարիգյուղ 7 1253 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 410357 -5048 232 41 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 814 403458 12524810 -2077079 19722 1027 51028 -14682 351 103 321936 -231 204 118 147 35