Հաշվետվություն/2021-07
Հայկական թեմատիկայով հոդվածների վիքիարշավ
«․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունները մայիսի 5-ից Հայերեն Վիքիպեդիայում սկսել են Հայկական թեմատիկայի զարգացման արշավ-մրցույթ։ Մայիսի 16-31-ը անցկացվել են դասընթացներ բոլոր ցանկացողների համար: Դասընթացներին գրացվել են մոտ 163 մասնակից, որոնցից 101-ը նորեկ մասնակիցներ են եղել։ Արշավի հաջորդ՝ ամառային երեք ամիսները, տրամադրվել են Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծելուն և բարելավելուն։ Հուլիսին ավարտվեցին խմբագրական փուլի առաջին երկու ամիսները։ Մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում գրում են Հայոց պատմությանը, մշակույթին և գիտությանը նվիրված հոդվածներ։
Հունիս ամսին գրվել կամ բարելավվել են 181, իսկ հուլիսին՝ 320 հոդված։
Վիքիպեդիայի առցանց դասընթացներ
Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպել էր Ամառային Վիքիդասընթաց 2021 թվականի հուլիսի 1-ից հուլիսի 31-ը: Դասընթացը նախատեսված էր հատկապես ուսուցիչների, ինչպես նաև այլ անձանց համար, ովքեր ցանկանում են միանալ Վիքիհամայնքին:
Ծրագիրը բաժանված է երկու մասի՝ բուն դասընթացը և խմբագրումներ: Երկրորդ փուլն ավարտվելու է սեպտեմբերի 31-ին: Այս փուլում դասընթացներից հետո մասնակիցներն աշխատելու են Վիքիպեդիայում ինքնուրույն: Իհարկե, Վիքիհամայնքը և մարզիչները միշտ պատրաստ են օգնել նրանց: Սեպտեմբերի վերջին ամենաակտիվ մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր:
Մասնակիցները բաժանվել են 7 խմբերի: 4 մարզիչներ աշխատել են իրենց խմբերի հետ: Հանդիպումներն իրականացվել են հիմնականում Զում հարթակի միջոցով շաբաթական 2-3 անգամ, մոտավորապես 2 ժամ տևողությամբ. ժամանակը կախված էր թեմայից և մասնակիցների կողմից տրվող հարցերից:
Բացի Վիքիպեդիայից մասնակիցները ծանոթացել են նաև այլ Վիքինախագծերի, ինչպիսիք են Վիքիտվյալները, Վիքիպահեստը:
Նախագծի մասնակցության դիմում հայտ են լրացրել 112 հոգի: Համայնքին են միացել 84-ը: Այս մասնակիցներից 45-ը դասընթացների մեկնարկից մինչ այսօր ակտիվ խմբագրում են Վիքիպեդիայում:
Ծրագրի առաջին՝ դասընթացի փուլում ստեղծվել է 217 հոդված, կատարվել է 2 399 509 բայթ ներդրում Հայերեն Վիքիպեդիայում:
Դասընթացի ավարտին կազմակերպվել էր հանդիպում բոլոր մասնակիցների, մարզիչների և Վիքիմեդիա Հայաստանի նախագահի հետ: Ամփոփիչ հանդիպման նպատակն էր ոգևորել մասնակիցներին շարունակել խմբագրել Վիքիպեդիա և մասնակցել մեր հետագա նախագծրին:
«Թանգարանների ներկայությունը Վիքի նախագծերում» ամփոփիչ միջոցառում
Հուլիսի 8-ին Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանների ներկայությունը Վիքի նախագծերում» խմբագրական մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ԻԿՕՄ Շվեյցարիայի ներկայացուցիչները պատմեցին նախագծի կարևորության մասին։
Նախագծի համակարգող Մհեր Բեքարյանը ներկայացրեց Վիքինախագծերում թանգարանների հետ միասին կազմակերպված նախագծեր և դրանց շարունակականության կարևորությունը, որից հետո հավաստագրեր և պատվոգրեր հանձնվեցին մրցույթի հաղթողներին։ ԻԿՕՄ-ը պատրաստել էր նաև նվերներ հաղթողների համար։
Միջոցառման ֆորմալ մասի ավարտից հետո ավելի ընկերական միջավայրում մի շարք թանգարանների ներկայացուցիչներ ցանկություն հայտնեցին ավելի երկարաժամկետ աշխատելու Վիքիմեդիա Հայաստանի հետ, որպեսզի իրենց թանգարանները և դրանցում պահվող նյութերը առավելագույնս ներկայացված լինեն Վիքի նախագծերում։
Վիքիակումբների հաշվետվություն
Հուլիս ամիսը հագեցած է եղել ակումբների համար։ Շատ ակումբներ կազմակերպել և իրականացրել են ներակումբական բազմաթիվ միջոցառումներ, որոնք շատ մեծ ոգևորությամբ են ընդունվել ակումբների մասնակիցների կողմից։ Միջոցառումների ընթացքում մասնակիցները ստեղծել են բազմաթիվ հոդվածներ։ Ակումբականները մասնակցել են նաև այլ վիքինախագծերի աշխատանքներին։
Քարվաճառի վիքիակումբը հուլիսի 5-20-ը կազմակերպել է խմբագրաթոն, որի ընթացքում վիքիակումբի անդամները խմբագրել են իրենց նախընտրած հինգ երկրների` Հունաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի և Բելգիայի մասին: 15 օր տևած խմբագրաթոնի ընթացքում ակումբականները ստեղծել են 47 նոր հոդված (Հունաստան՝ 14, Չինաստան՝ 3, Եգիպտոս՝ 5, Հարավային Կորեա՝ 13, Բելգիա՝ 11) Հայերեն Վիքիպեդիայում: Հուլիսի 18-ին ակումբականներից մեկի կողմից կազմակերպել էր «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը, որի ընթացքում մյուս ակումբականներին ներկայացվել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքի ու ստեղծագործության մասին:
Հուլիսի 5-ին Հացիկի վիքիակումբը նշել է իր երեք ամյակը։ Վիքիակումբի ծննդյան կապակցությամբ ակումբականների հետ արշավ է կազմակերպվել դեպի Գյումրու Պատվո Բլուր կամ Պլպլան ժամ, Մայր Հայաստան հուշահամալիր, եղել են նաև Վալերի Նազարեթյանի մինի թանգարանում։ Արշավի ընթացքում լուսանկարված նկարները բեռնվել են Վիքիպահեստ։
Կողբի ակումբականները մասնակցել են Հայկական թեմատիկայով վիքիարշավին։
Լեռնապատի վիքիակումբը հուլիսի 12-ին ամփոփել է «Շաբաթը մեկ հոդված» ներակումբային նախագծի 2021 թվականի առաջին փուլը, որն սկսվել էր տարվա սկզբին և շարունակվել 25 շաբաթ։ Ընդհանուր առմամբ նախագծին մասնակցել է շուրջ 26 մասնակից։ Հուլիսի 19-ին ամփոփվել է ֆիլմերին նվիրված երկշաբաթյա խմբագրաթոնը, որի ընթացքում մասնակիցները գրել են 20-ական հոդված։ Ամսվա ընթացքում ակումբականները շարունակել են մասնակցել «Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում» նախագծին, հինգ մասնակից համատեղ բարելավել է «Ադամանդե ձեռքը» հոդվածը։
Հուլիսի 12-18-ը Ալավերդու վիքիակումբի նախաձեռնությամբ սկսվել է նոր նախագիծ՝ «Վիքիընկեր», որի նպատակն էր համագործակցել այլ վիքիակումբների հետ, ընկերանալ և միմյանց հոդվածներ նվիրել։ Նախագիծը մեկնարկել է Գորիսի վիքիակումբականների հետ։ Նախ նախնական տեսահանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում ներկայացվել է նախագծի նպատակն ու մանրամասները, ապա պատահականության սկզբունքով ձևավորվել է երկուական մասնակցից բաղկացած 5 խումբ։ Դրանից հետո արդեն խմբերի անդամները ծանոթացել են միմյանց հետ, պայմանավորվել, թե ինչ թեմաներով են միմյանց համար հոդվածներ ստեղծելու։ Յոթ օրվա ընթացքում մասնակիցներն ընկերացել են և միմյանց համար ստեղծել են 36 հոդված։
Ամսվա ընթացքում ակումբները ունեցել են նորեկ մասնակիցներ։ Ակումբների ակտիվությունը նախագծերում ցույց է տրված նաև ամսական վիճակագրության մեջ, որտեղ երևում է նաև, որ ակումբները շարունակում են աշխատանքները նաև Վիքիդարանում։
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 425800 | -11955 | 225 | 47 | -93 | 1 | 0 | 0 | 0 | 0 |
Արևածագ | 85058 | -733 | 81 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 760538 | -8017 | 829 | 127 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Դդմաշեն | 449189 | -3108 | 264 | 39 | 322905 | -340 | 151 | 106 | 150 | 0 |
Լեռնապատ | 1901359 | -82286 | 2024 | 177 | 96364 | -15559 | 131 | 23 | 5 | 122 |
Կողբ | 224125 | -199 | 57 | 22 | 105046 | -31 | 46 | 25 | 3 | 42 |
Հացիկ | 367121 | -33 | 66 | 29 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ստեփանակերտ | 94831 | -548 | 22 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 349336 | -468 | 121 | 66 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 17916 | -41 | 14 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) | 18903 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 270858 | -2222 | 103 | 33 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 479013 | -312 | 94 | 30 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 9573 | -7605 | 184 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 5453997 | -117528 | 4089 | 596 | 524893 | -16023 | 330 | 154 | 158 | 164 |