2021
Փետրվար

Համագործակցություն WWF-ի հայաստանյան մասնաճյուղի հետ

Վիքիմեդիա Հայաստանի թիմը նախագահ Սուսաննա Մկրտչյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին (World Wide Fund) անձնակազմի հետ համագործակցության շրջանակներում մեկնեցին Վայոց Ձորի մարզ։ Մասնավորապես այց եղավ Արփա պահպանվող տարածքի գրասենյակ, այնուհետև Նորավանքի կիրճ, որտեղ հեռադիտակների, լուսանկարչական ապարատների միջոցով հնարավորություն ընձեռվեց դիտարկել բեզոարյան այծերին։ Այս կենդանիները գտնվում են ոչնչացման եզրին և գրանցված են Կարմիր գրքում։ Համագործակցության շրջանակներում, WWF-ը հոգում է բոլոր ծախսերը։

Բացի այդ, «Վիքին սիրում է Երկիրը» նախագծի շրջանակներում WWF-ը հատուկ, բարդ իրավիճակներում արվող, քիչ հանդիպող կենդանիների լուսանկարներ է բեռնում Վիքիպահեստ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Վիքիմեդիա Հայաստանի հետ համագործակցության շարունակականության շուրջ։

Համագործակցություն «Արեգնազան» կրթահամալիրի հետ

«Արեգնազան» կրթահամալիրի հետ համագործակցության շրջանակներում, կրթահամալիրի 8-րդ դասարանի սաներն իրենց դասղեկի գլխավորությամբ այցելեցին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ։ Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց Վիքիպեդիան, Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը և Վիքիշարժման առանձնահատկությունները։ Վիքիմեդիա Հայաստանի միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը ներկայացրեց ՎՄՀ-ի միջոցառումները, Վիաիճամբարները և դրանց մասնակցության կարգն ու հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցեցին 30 պատանիներ։ Հանդիպման ողջ ընթացքում պահպանվել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բոլոր կանոնները։

Մամուլի անդրադարձ

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ Քարվաճառի Վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանի կողմից գրված «Քարրվաճառի վիքիակումբը շարունակում է իր գործունեությունը օնլայն եղանակով» հոդվածը ներկայացնում է պատերազմից հետո Քարվաճառի ակումբի կարգավիճակն ու նրա գործունեությունը։

«Անկյուն+3» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Ալավերդու վիքիակումբի և նրա հաջողությունների մասին։

Վիքիակումբների հաշվետվություն

Հացիկի ակումբականները մասնակցել են Շիրակի մարզային գրադարանում Թումանյանի 152-ամյակին առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փետրվար ամսվա ընթացքում ակումբները շարունակել են իրենց աշխատանքը՝ իրականացնելով բազմաթիվ ներակումբական միջոցառումներ։ Ակումբներն աշխատել են ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն։

Կողբի վիքիակումբականները խմբագրումների ընթացքն ավելի հաճելի և օգտակար դարձնելու համար անցկացրել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի միջոցով փորձ է արվել զարգացնել նաև մասնակիցների թիմային աշխատելու հմտությունները։

Քարվաճառի վիքիակումբը ամսվա ընթացքում շարունակել է իրականացնել թարգմանչական աշխատանքներ (անգլերենից և ռուսերենից), որոնց օգնությամբ ստեղծել են նոր հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։

Փետրվարի 19-ին ակումբականները նշել են գիրք նվիրելու օրը (Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը)՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Քարվաճառի վիքիակումբականները կազմակերպել են առցանց միջոցառում, որի ժամանակ միասին ընթերցել և քննարկել են Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» պատմվածքը: Փետրվար ամսին Քարվաճառի վիքիակումբի գործունեության մասին հրապարակվել է հոդված Վիքիմեդիա հիմնադրամի կրթական բլոգում։

Լեռնապատի վիքիակումբը փետրվարի 12-ից իրականացրել է գրքերի ու գրական ստեղծագործություններին նվիրված խմբագրաթոն (ընդհանուր առմամբ գրվել է շուրջ 30 հոդված), որն ամփոփվել է փետրվարի 19-ին։ Խմբագրաթոնի ընթացքում անցկացվել է թիմային մրցույթ, որի ընթացքում շեշտը դրվել է մասնակիցների խմբագրական ունակությունների և մասնավորապես վիքիֆիկացման գործիքների իմացության վրա։ Այդ օրը ակումբում անցկացվել է գրքերին նվիրված վիկտորինա, իսկ խմբագրաթոնի հաղթող թիմի անդամները ստացել են գրքեր։ Ակումբի անդամները նույնպես միմյանց գրքեր են նվիրել՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Լեռնապատի վիքիակումբում փետրվարի 8-14-ը անցկացվել է Սիրո տոնին նվիրված խմբագրաթոն, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է 15 հոդված։

Ալավերդու ակումբականները կազմակերպել էին բոլորին հայտնի «Գիքորը» ֆիլմի դիտւմ և քննարկում։ Ալավերդու վիքիակումբի հաջողությունների մասին ռեպորտաժ է արվել «Անկյուն+3» հեռուստաընկերության կողմից։

Հացիկի վիքիակումբի մասնակիցները օրվա առթիվ հյուրընկալվել էին Շիրակի մարզային գրադարան։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շիրակի մարզի գրողների միության անդամները՝ միության պատասխանատու քարտուղար Անդրանիկ Կարապետյանի գլխավորությամբ, ներկա էր նաև գրադարանի տնօրենը՝ Գևորգ Ամիրյանը։ Ակումբական-թումանյանասերները փոքրիկ, բայց բովանդակալից միջոցառման միջոցով ներկայացել են Թումանյանի կյանքը, հասարակական ու քաղաքական գործունեությունը, խոսել են նաև ստեղծագործական գործունեության մասին, ասմունքել են և գրեթե 10 րոպե տևողությամբ միջոցառումը ամփոփել են Թումանյանի քառյակներով՝ արժանանալով ներկաների ջերմ խոսքերին ու գովասանքին։ Ակումբի մասնակիցները ներկաներին ներկայացրել են, թե ինչ է վիքիակումբը և պատմել են Հացիկի ակումբի մասին։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (Վիքիպեդիա) Հոդվածներ (պ) Բայթեր+ (Վիքիբառարան) Հոդվածներ (բ) Բայթեր+ (Վիքիդարան) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 39 13000 488779 33 0 0 21945 4 7 0
Արևածագ 66 960 327506 31 0 0 0 0 0 0
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 33 121976 188040 2 0 0 0 0 0 0
Գորիս 40 20300 325813 53 7 0 4 0 1 1
Դդմաշեն 25 2876 267302 17 0 0 378540 135 221 8
Լեռնապատ 104 2279 1175884 110 0 0 111405 27 8 0
Կողբ 68 5300 228448 28 5996 12 115940 31 2 40
Հացիկ 17 1044 772467 64 0 0 0 0 0 0
Սպիտակ 59 13000 306207 19 0 0 29195 12 14 0
Ստեփանակերտ 23 55200 4840 2 0 0 0 0 0 0
Քարվաճառ 27 500 568583 65 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 58345 10 0 0 3225 1 0 4
Գանձաքար 6 3656 24414 3 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 35801 3 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 542 0 0 0 76698 26 24 1
Մրգավան 61 1725 25463 4 0 0 0 0 0 0
Ընդամենը 931 403458 5223328 466 26747 45 739584 236 280 55