2021
Մարտ

Բրյուսովի պետական համալսարանի ուսանողների պրակտիկա

Վիքիմեդիա Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ համագործակցում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ։ Վերջինիս շրջանակներում համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողներն իրենց համալսարանական պրակտիկան անցկացնում են Վիքիմեդիա Հայաստանում։ Հերթական ծրագրի՝ համագործակցության երրորդ փուլի մեկնարկը տրվեց 2021 թվականի փետրվարի 8-ին։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ բացի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի անգլերենի բաժնի ուսանողներից, ներգրավված էին նաև նույն ֆակուլտետի ասիական լեզուների բաժնի և ռուսաց և օտար լեզուներ ֆակուլտետի լեզվաբանության բաժնի ուսանողներ։

Պրակտիկային մասնակցել են 60 ուսանողուհիներ և 1 ուսանող։ Կարևոր է նշել նաև, որ ծրագրի շրջանակներում, ինչպես նախորդ անգամները, այս անգամ նույնպես գերակայում են իգական սեռի ներկայացուցիչները․ 60 մասնակցից 59 իգական սեռի ներկայացուցիչ։ Մագիստրատուրայի ուսանողուհիներից մի քանիսն առաջին անգամ բակալավրում Վիքիմեդիա Հայաստանում անցած պրակտիկայից հետո իրենց պրակտիկան երկրորդ անգամ էին անցկացնում մեզ մոտ։ Ուսանողական պրակտիկան տևել է 6 շաբաթ։

Ուսանողները բաժանվել են խմբերի դասընթացներն ավելի արագ և արդյունավետ անցկացման նպատակով։ Յուրաքանչյուր խմբում ունեցել ենք 13-18 մասնակից։ Համաձայն համալսարանի կողմից տրված լավագույն ուսանողների ցանկի՝ մի քանի մասնակիցներ ընտրվել են որպես «ստուգողներ»։ Վերջիններս բացի հոդվածներ ստեղծելուց, պետք է ստուգեին մյուս ուսանողների հրապարակած հոդվածների թարգմանությունները՝ այսպիսով ապահովելով հայերեն Վիքիպեդիայում որակյալ բովանդակություն։

Դասընթացը բաժանվել է երկու փուլի։ Առաջին փուլում ուսանողներին տրվել են գիտելիքներ Վիքիպեդիայում աշխատելու և հոդվածներ ստեղծելու համար։ Առաջին փուլը տևել է երկու շաբաթ։ Ուսանողներին ներկայացվել է Վիքիպեդիայում առաջին քայլերը՝ մասնակցային հաշվի ստեղծում, գրանցում նախագծի համար նախապես ստեղծված էջում, որտեղ առանձնացված էին և՛ խմբերը և՛ հոդվածների ցանկերը, հոդվածի ընտրություն ցանկերից կամ դրանցից դուրս՝ ըստ ցանկության, ստորագրություն ցանկերում, հոդվածի կառուցվածք, թարգմանության կարգ, աշխատանք սևագրությունում և այլն։ Հենց առաջին դասընթացից հետո արդեն բոլորն ունեցել են ընտրված հոդվածներ, որոնց վրա աշխատել են միայն սևագրություններում։ Ուսանողներին ներկայացվել են նաև այլ Վիքինախագծեր (Վիքիդատա, Վիքիպահեստ և այլն)։

Թարգմանությունները կատարվել են հիմնականում անգլերենից, ոմանք՝ չինարենից և կորեերենից, որոշն էլ՝ ռուսերենից։ Բոլոր խմբերին թեմաները ներկայացվել են նախապես կազմված հերթականությամբ՝ նույն քայլերով, միայն օրերի և ժամերի չնչին տարբերությամբ։ Որպես առաջին աշխատանք հանձնարարվել է կատարել միայն թարգմանություն՝ առանց վիքիֆիկացման, առանց գործիքների և նույնիսկ աղբյուրների։ Այս մեթոդի նպատակն էր հանձնարարության ավարտից հետո հաջորդ երկու - երեք դասընթացներին մասնակիցների պատրաստ դատարկ տեքստերի վրա հերթականությամբ ներկայացնել գործիքներն այնպես, որ նրանք միաժամանակ տիրապետեին նաև վերջիններիս օգտագործմանն։ Այս եղանակով մասնակիցների համար հասկանալի էր, և, ինչպես փորձը ցույց է տվել, շատ արդյունավետ է արագ ընկալելու և սովորելու համար։ Երկշաբաթյա դասընթացից հետո ուսանողներն արդեն ստացել են անհրաժեշտ բոլոր գիտելիքները Վիքիպեդիայում աշխատելու համար։

Առաջին փուլի ավարտից անմիջապես հետո սկսվել է երկրորդ փուլը, որն իր մեջ ներառել է արդեն հոդվածների ստեղծում և խմբագրական աշխատանքներ։ Երկրորդ փուլի ողջ ընթացքում յուրաքանչյուր խումբ շաբաթական մեկ անգամ ունեցել է հանդիպում դասընթացավարների հետ, որի ընթացքում նրանք ուղել են իրենց հուզող հարցերը։ Պրակտիկան ավարտվել է մարտի 22-ին։

Պրակտիկային մասնակցած 60 ուսանողներից 6-ը թարգմանություններ են կատարել ասիական լեզուներից՝ 5՝ կորեերենից, և 1՝ չինարեն։ Վերջիններիս հոդվածները նախքան սևագրությունից հիմնական տարածք տեղափոխելը՝ ստեղծելը, ստուգվել են իրենց իսկ դասախոսների (տվյալ լեզվի մասնագետներ) կողմից։ Հոդվածները հրապարակվել են միայն իրենց՝ ուսանողների, աշխատակազմի և դասախոսների կողմից ստուգումներ անցնելուց և ուսանողների կողմից իրենց ավազարկղերում նշված ուղումներն ու փոփոխությունները կատարելուց հետո բարձր որակի ապահովման նպատակով։ Պրակտիկայի մասնակիցներից 16-ը հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են լեզվաբանական հոդվածներ, որոնց ստուգումը կատարվել է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների կողմից։ Մնացած մասնակիցները կատարել են թարգմանություններ անգլերենից բազմազան թեմաներով։ Հոդվածների որակի ստուգման աշխատանքները կատարվել են հենց ուսանողների կողմից։

Պրակտիկայի արդյունքներն ամփոփելուց հետո 60 ուսանողները ստեղծել են 225 նոր հոդված և բարելավել են 14 հոդված՝ կատարելով 8 036 132 բայթ ծավալի ներդրում։ Պրակտիկայի ընթացքում իրականացվել է նաև արշավ «Կանայք կանանց մասին» խորագրով, որի ընթացքում ստեղծվել է 16 հոդված կանանց մասին՝ 508 766 բայթ։ Ասիական լեզուներից կատարվել է 21 հոդվածի թարգմանություն, որոնցից 9 եղել են անձանց մասին, որոնցից 5-ը՝ կանայք։ Պրակտիկայի արդյունքներով ստեղված ամենածավալուն հոդվածը՝ «Կանանց առողջություն», կազմել է 150 479 բայթ։

Էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային նվիրված բաց խմբագրաթոն

Խմբագրաթոնի պատկերանիշը

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն և Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը #Էներգաիրազեկ նախաձեռնության շրջանակում մարտի 1-ից 25-ը կազմակերպել են են էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային նվիրված բաց խմբագրաթոն։ Խմբագրաթոնի նպատակն էր ավելացնել Հայերեն Վիքիպեդիայի որակյալ հոդվածները, ինչպես նաև նպաստել հանրության շրջանում Վիքիպեդիայի հանդեպ հետաքրքրության և էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը։

Խմբագրաթոնին ընդառաջ՝ մարտի 1-ից 10-ը, խմբագրաթոնին միացած նոր՝ քսան մասնակիցների համար կազմակերպվել է չորս առցանց դաս, որի ընթացքում անփորձ մասնակիցները ծանոթացել են Վիքիպեդիայում աշխատելու հմտություններին, նրանց կներկայացվել են էներգիային առնչվող հիմնական տեղեկություններն ու եզրույթները։ Դասընթացի ավարտին կազմակերպվել է առցանց հանդիպում էներգախնայողության մասնագետի հետ, որը մասնակիցներին պատմել է էներգախնայողության, նրա կարևորության և այլ երկրներում դրա կիրառման փորձի մասին։

Նոր թեմայով թարգմանություն անելուն նպաստելու համար հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է էներգախնայողության եզրերի անգլերեն-հայերեն բառարան։

Մարտի 10-ից 25-ը 23 նոր և փորձված խմբագիրներ Վիքիպեդիայում առաջարկված ցանկերից ստեղծել ու բարելավել են էներգիայի արդյունավետ ծախսի ու էներգախնայողության թեմայով կրթաճանաչողական 984,291 բայթ ծավալի 45 հոդված։

Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը մասնակիցներին կտա հավաստագրեր, իսկ ծավալով և որակով աչքի ընկած հոդվածների հեղինակներին նաև խրախուսական մրցանակներ։

Վիքիակումբների հաշվետվություն

Մարտ ամսին ակումբները շարունակել են իրենց աշխատանքը նույն ինտենսիվությամբ` մասնակցելով տարբեր վիքինախագծերի և կազմակերպելով ներակումբային խմբագրաթոններ և մրցույթներ։ Մարտ ամիսն շատ ակումբանկաններ մասնակցել են «Շաբաթը մեկ հոդված», «CEE Spring 2021», «Էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային նվիրված խմբագրաթոն», «WikiGap 2021» նախագծերին։ Ամսվա ընթացքում ակումբները համալրվել են 15 նոր մասնակիցներով։

Մարտ ամսին Քարվաճառի վիքիակումբում շարունակել է հատուկ օրերին կատարել ընդհանուր թարգմանություններ։

Հացիկի վիքիակումբը մարտի 15-31-ը ակումբի շրջանակներում կազմակերպել և իրականացրել է կանանց միամսյակին նվիրված խմբագրաթոն, որի արդյունքում ստեղծվել է տարբեր մասնագիտությունների տեր կանանց մասին մոտ 30 հոդված։ Ամսվա ընթցքում ակումբականները փորձել են հոդվածներ ստեղծելու միջոցով առնչվել բնության հետ և ստեղծել են ձնծաղիկների տեսակների մասին 6 հոդված՝ Օլգա թագուհու ձնծաղիկ, Էլվիսի ձնծաղիկ, Վորոնովի ձնծաղիկ, Սպիտակ ձնծաղիկ, Հարթատերև ձնծաղիկ, Շքանարգիզազգիներ։

Կողբի վիքիակումբի մասնակիցները շարունակում են աշխատանքները Վիքիբառարանում և Վիքիդարանում, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում են Հայերեն Վիքիպեդիայում իրականացվող նախագծերին։

Լեռնապատի վիքիակումբը մարտի 5-ին նշել է ակումբի հիմնադրման վեց տարին․ ամփոփվել են անցած տարիներին ակումբում կատարված աշխատանքները, լավագույն խմբագիրների ներդրումները, քննարկվել են հետագա անելիքները։ Օրվա ընթացքում առանձին տեղ է հատկացվել Վիքիպեդիայի, վիքիակումբի, դրանց պատմության ու ներկա կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին։ Մարտի 9-ին ակումբը սկսել է Կանանց միջազգային օրվան նվիրված խմբագրաթոն, որը նախատեսված է եղել անցկացնել երկու շաբաթ, սակայն մասնակիցների նախաձեռնությամբ տևել է երեք շաբաթ, որի ընթացքում ստեղծվել է 70-ից ավելի հոդված։

Գորիսի վիքիակումբը ամսվա ընթացքում տեսազանգի միջոցով կապ է հաստատել Լոռու մարզի Դարպաս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, որի ժամանակ ակումբականները կիսվել են իրենց փորձով և գիտելիքներով, կազմակերպել են դասընթաց, որի ժամանակ մասնակիցները ատացել են Վիքիպեդիայում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ։

Դդմաշենի վիքիակումբում 8-րդ դասարանի աշակերտները դպրոցում ռուս գրականության յուրաքանչյուր նոր տրվող թեման հասկանալու և նոր ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ակումբում կազմակերպում են ընթերցանության ժամեր, որից հետո խմբագրվում են համապատասխան թեմաները: Արդեն ակումբականների կողմից խմբագրված հոդվածներից են ռուսական բիլինաների հայտնի հերոսներից Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի և Ալյոշա Պապովիչի մասին պատմող հոդվածները:

Կանանց միամսյակի շրջանակներում Ալավերդու վիքիակումբը այս անգամ ակումբ էր հրավիրել տատիկների։ Հանդիպման հյուր էին եկել ակումբականների տատիկները, որոնց նրանք պատմել են վիքիակումբի մասին, նշել են, թե ինչով են զբաղվում, որն է ակումբի նպատակը, իսկ տատիկները պատմել են իրենց մասնագիտությունների մասին, ինչպես նաև աղջիկներին սովորեցրել են շյուղերով գործել։ Այնուհետև հանդիպման մասնակիցները հետաքրքիր տեսահանդիպում են ունեցել Վիքիտատիկի հետ։ Մարտի 19-ին՝ քնի համաշխարհային օրվա առթիվ, ակումբնականները բարելավել են օրվա մասին հոդվածը, ինչպես նաև համատեղ ջանքերով ստեղծել են երկու թեմատիկ հոդված՝ Քուն աշխատանքի ժամանակ և Փոլ Քերն։ Մարտին ակումբականները նշել են ևս երկու միջազգային օր, որոնց մասին ստեղծել են հոդվածները (Տիկնիկային թատրոնի օր, Համաշխարհային օդերևութաբանական օր

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 40 13000 617968 -9793 337 58 316 0 1 0 0 0 0 0 0 0
Արևածագ 66 960 194194 -6116 371 29 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գորիս 44 20300 276692 -1556 456 40 9 -2 3 0 0 0 2 0 0 0
Դդմաշեն 25 2876 552013 -10116 410 30 0 0 0 0 270167 -116 150 93 145 4
Լեռնապատ 107 2279 1820039 -27879 1540 187 0 0 0 0 104453 0 41 18 27 0
Կողբ 60 5300 191966 -113 26 18 1699 0 6 2 72995 -27 34 21 4 18
Հացիկ 17 1044 734300 -1821 262 89 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սպիտակ 48 13000 27485 0 4 1 0 0 0 0 27713 -22 14 11 12 0
Ստեփանակերտ 23 55200 112903 -1132 118 14 0 0 0 0 0 0 0 0 0 0
Քարվաճառ 25 500 727008 -4719 150 78 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 32809 -2 14 5 0 0 0 0 1987 0 1 1 1 0
Բերդ 25 7800 0 0 0 0 0 0 0 0 19094 0 16 0 8 0
Գանձաքար 6 3656 8665 -75 9 2 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 14441 0 5 3 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 27449 -5128 75 2 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 551389 -223 82 21 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 101 -35 6 0 0 0 0 0 25620 0 9 8 9 0
Մրգավան 61 1725 32719 -792 6 3 0 0 0 0 444 -45 13 0 0 13
Ընդամենը 683 268329 5922219 -69500 3872 580 2024 -2 10 2 522473 -210 280 152 206 35