2019
Հոկտեմբեր

Եվրասիա համալսարանի հետ համագործակցություն

«Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցությամբ սեպտեմբերի 15-ին սկսվել է «Վիքիպեդիայի դասընթաց» Եվրասիա համալսարանի Կառավարման ամբիոնի ուսանողների համար։ Պայմանավորվածության համաձայն՝ դասընթացը չորրորդ կուրսի ուսանողների ուսումնական պլանի պարտադիր մասն է կազմում, իսկ երկրորդ և երրորդ կուրսի ուսանողների համար ուսումնական պրակտիկա է հանդիսանում։

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրասենյակում անցկացվող դասընթացի շրջանակներում ուսանողները ծանոթացել են Վիքիպեդիայի հիմնական գործիքներին և Վիքիպահեստ նկարներ բեռնելուն։ Վիքիպեդիայի սկզբունքներին ծանոթանալուն զուգընթաց չորրորդ կուրսի ուսանողները պետք է խմբագրեին երկուական հոդված՝ մեկը ըստ իրենց ցանկության, իսկ մյուսը՝ ամբիոնի որոշմամբ։ Մասնագիտական հոդվածները ստուգվել և գնահատվել են ամբիոնի դասախոսների կողմից։ Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցել է 5 չորրորդկուրսեցի։ Արդյունքում բարելավվել է 7 և ստեղծվել 1 հոդված։

Չնայած երկրորդ և երրորդ կուրսի ուսանողների համար դասընթացը պետք է ունենար ուսումնական պրակտիկայի բնույթ, ուսանողները կանոնավոր կերպով չեն մասնակցել դասընթացին։ Այնուամենայնիվ, համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։

Վիքիբժիշկ նախագիծ

Կազմակերպության մի շարք անդամներ, ովքեր նաև Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի տարբեր կուրսերի ուսանողներ են, կազմակերպել և իրականացրել են «Վիքիպեդիայի դասընթաց» վերոնշյալ համալսարանի ուսանողների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների համար։ Դասընթացի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան որակյալ և վստահելի բժշկական հոդվածներով և ոլորտի ավելի շատ ներկայացուցիչների ներգրավել այս գործընթացում։

Դասընթացին մասնակցելու համար դիմել է ավելի քան 113 մարդ, սակայն ընտրության արդյունքում մասնակիցների թիվը կազմել է 30։ Դասընթացի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են Վիքիպեդիայի հիմնական գործիքներին և սկզբունքներին և սկսել են խմբագրել հոդվածներ՝ հիմնականում դրանք ընտրելով «1000 կարևորագույն բժշկական հոդվածների» ցանկից։ Յուրաքանչյուր մասնակից խմբագրելու է երկու հոդված, որոնք պետք է ներկայացվեն հունվար ամսվա կեսերին։ «Վիքիբժիշկ» դասընթացը շարունակական բնույթ է կրելու։

Մարզում մարզիչների համար

Նկատի ունենալով տարբեր ուսումնական, մշակութային և այլ հաստատությունների հետաքրքրությունն ու ցանկությունը տարբեր ձևաչափով Վիքիպեդիան զարգացնելու, և այն ուսումնական գործընթացում ներառելու մեջ՝ Վիքիմեդիա Հայաստանը սկսում է մետանախագիծ՝ Վիքիմարզիչներ։

Նախագծի նպատակն է հզորացնել վիքիհամայնքը, ընդլայնել Վիքիպեդիայի գիտակների շարքերը, ովքեր հնարավորինս լիարժեք կտիրապետեն Վիքիպեդիայի գործիքակազմին և կանոնակարգերին, կունենան այն տարածելու հմտություններ և ցանկություն, ինչպես նաև խմբերի հետ աշխատելու թույլտվություն։

«Մարզում մարզիչների համար» նախագծի առաջին եռօրյա դասընթացը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-22-ին Ծաղկաձորում։ Ընդհանուր առմամբ նախագծին մասնակցելու համար դիմել է շուրջ 90 հոգի, սակայն կատարված ընտրության արդյունքում դիմորդներից միայն 50 հոգին է մասնակցել դասընթացին։ Նախագծին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չի եղել, ուստիև դասընթացին մասնակցել են ինչպես չափահասներ, այնպես էլ դեռահասներ։ Դասընթացը յուրահատուկ ձևաչափ է ունեցել։ Մասնակիցները բաժանվել են խմբերի և յուրաքանչյուր խումբ փորձել է ներկայացնել իր գիտելիքները Վիքիպեդիայի և այլ նախագծերի վերաբերյալ, իսկ ընդհանուր քննարկման արդյունքում լրացվել է գիտելիքների բացը։ Դասընթացի շրջանակներում շոշափվել են մի շարք հարցեր՝

  • Վիքիպեդիայի և Վիքիշարժման գաղափարախոսություն
  • Վիքիպեդիա, հինգ սյուներ, հոդվածի կառուցվածք
  • Վիքիդարան
  • Մասնակցություն համայնքային կյանքին
  • Հեղինակային իրավունքը Վիքինախագծերում
  • Վիքիտվյալներ հետ ծանոթություն
  • Վիքիպահեստի հետ ծանոթություն

Եռօրյա դասընթացը հնարավորություն է տվել մասնակիցներին զարգացնել և խորացնել իրենց գիտելիքները Վիքիպեդիայի և այլ Վիքինախագծերի մասին։ Դասընթացը բարեհաջող է անցել, ուստի այն շարունակական բնույթ է կրելու։

«Վիքին սիրում է հուշարձանները 2019» մրցանակաբաշխություն

Մեկ տարի դադարից հետո սեպտեմբեր ամսին Վիքիմեդիա Հայաստանը մասնակցել է «Վիքին սիրում է հուշարձանները» լուսանկարների ամենամյա մրցույթին։ Մրցույթի ավարտից հետո, որի արդյունքում Վիքիպահեստում վերբեռնվել է ավելի քան 21000 լուսանկար, Վիքիմեդիա Հայաստանը որոշել է մրցանակաբաշխությունն իրականացնել իբրև առանձին միջոցառում և ավելի մեծ չափերով, քան նախորդ տարիներին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին։

Ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 40 հոգի՝ հիմնականում «Վիքին սիրում է հուշարձանները» մրցույթի մասնակիցներ և լուսանկարներ վերբեռնողներ։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաև երեք լրատվամիջոցներ, որոնք լուսաբանել են միջոցառումը։ Մասնակիցները ներկայացրել են իրենց արշավները և ցույց տվել այդ ընթացքում իրենց կողմից արված լուսանկարները։ Մրցանակաբաշխությանը եղել են մի շարք անվանակարգեր՝ 200-400 լուսանկարներ վերբեռնողներ, 401-1000 լուսանկարներ վերբեռնողներ, 1000-ից ավելի վերբեռնողներ և լուսանկարների լավագույն տասնյակ։

Միջոցառման ավարտին մրցույթին ամենաշատ լուսանկարներ վերբեռնած մասնակիցները, ինչպես նաև լավագույն տասնյակում հայտնված պատկերներ ունեցողները ստացան հետաքրքիր նվերներ՝ մրցույթի ընթացքում բեռնված լուսանկարներից կազմված օրացույց, գրքերի և գրենական պիտույքների նվեր-քարտեր, մրցույթի լոգոյով թերմոսներ և բաժակներ։

Հաղթողներ

Արևմտահայերեն Վիքիպեդիայի խմբագրաթոն

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը կազմակերպվել է Արևմտահայերեն Վիքիպեդիայի հերթական առցանց խմբագրաթոնը։ Այս խմբագրաթոնը չի ունեցել հստակ թեմատիկա, և մասնակիցները հիմնականում խմբագրել են հոդվածներ՝ ըստ իրենց նախասիրության։ Ընդհանուր առմամբ, խմբագրաթոնի ժամանակ ստեղծվել է 14 հոդված։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 13 121976 131337 0 7 4 0 0 0 0 53532 -2124 34 18 0 34
Ալավերդի 89 13000 574815 -11046 350 57 23701 -147 332 22 5620 0 1 1 0 0
Արևածագ 127 960 70207 -149 268 10 41095 -1972 686 113 49081 -48 36 17 14 21
Գյումրի (Շահումյան 69) 78 121976 98147 0 2 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գորիս 67 20300 319256 -1928 545 28 73 -2 10 1 269998 -1670 288 119 143 135
Դդմաշեն 87 2876 2721514 -60021 918 81 10245 -2 32 20 58045 -178 114 17 92 22
Լեռնապատ 312 2279 1471338 -26729 1973 94 0 0 0 0 239571 -86918 333 74 281 36
Կողբ 98 5300 327546 -4666 318 42 71123 -579 156 131 8934 -2319 81 0 69 10
Հացիկ 44 1044 215973 -1302 80 26 94956 -2121 276 126 230936 -2354 727 220 291 22
Մրգավան 59 1725 942897 -37749 1480 122 0 0 0 0 4314 -851 92 3 87 2
Սպիտակ 101 13000 9921 -501 6 4 0 0 0 0 219198 -289 132 81 43 86
Ստեփանակերտ 242 55200 60162 -2119 39 6 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վարդենիկ 66 9880 85319 -54520 506 13 140 -264 18 0 0 0 0 0 0 0
Տող 81 700 24 0 1 0 0 0 0 0 63293 -5809 78 17 51 27
Քարվաճառ 105 500 449518 -415 183 80 43270 -716 397 68 168796 -656 121 52 78 41
Այգեձոր 13 2608 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արճիս 8 1109 33714 0 1 1 0 0 0 0 238729 -336 172 111 40 130
Բերդ 24 7800 2759 -1 4 1 0 0 0 0 320867 -2789 430 104 76 278
Գանձաքար 6 3656 45127 -10 14 7 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 12 1218 228681 -1245 43 25 0 0 0 0 14415 -3 10 6 2 7
Լուսահովիտ 12 390 0 0 0 0 0 0 0 0 93 -45 6 0 0 6
Կիրանց 12 298 0 0 0 0 0 0 0 0 381892 -5333 214 133 8 198
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 13 5000 22366 -54 8 4 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 18 5000 70188 -462 18 10 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սարիգյուղ 7 1253 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 128696 -1265 39 17 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 1751 403458 8009505 -204182 6803 632 284603 -5803 1907 481 2327314 -111722 2869 973 1275 1055

Մամուլի անդրադարձ

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա Հիմնադրամի Կրթական ամսագրում հրապարակել է «Վիքիpեդիայի ուսումնասիրության լաբորատորիա Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ում» վերնագրով մեկ նյութ։

Շաբաթօրյա վորքշոփներ

Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։