2019
Հոկտեմբեր

CEE Meeting 2019 - Broaden Your Capacity!

Հոկտեմբերի 11-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է Wikimedia CEE Meeting 2019 - Broaden Your Capacity! ամենամյա համաժողովը, որն այս տարի հյուրընկալում է Wikimedia Serbia (Викимедија Србије)-ն։

Հայկական վիքիհամայնքից համաժողովին մասնկացում էին Քարվաճառի վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանը, Արևածագի վիքիակումբի համակարգող Արփինե Անդրեասյանը, Արեւմտահայերէն Ուիքիփետիայի խմբագիրներ Հայկանուշ Մինասյանը և Արամ Թրթռյանը։ Համաժողովին Թամարա Գրիգորյանը և Արփինե Անդրեասյանը հանդես են եկել «Վիքիակումբները որպես ոչ ֆորմալ կրթական հարթակ հայ աշակերտների համար» ելույթով՝ ներկայացնելով սեփական փորձը։

Արևմտահայ խմբագիրների մասնակցությունը CEE Meeting 2019-ին

Հոկտեմբերի 10-13-ին Արևմտահայերեն Վիքիպեդիայի խմբագիրները (Աթենքից Հայկան Մինասիան և Բեյրութից Արամ Տերտերիան) մասնակցել են 2019 թվականի CEE հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

Այս հանդիպման օրակարգը համաժողովի մասնակիցների համար բավականին օգտակար է եղել։ Համաժողովի ընթացքում տարբեր վորքշոփերի և աշխատասեղանների և հատկապես արդյունավետ քննարկումների շնորհիվ մասնակիցների մոտ առաջացել են հետաքրքիր և նոր մտքեր ու գաղափարներ։

Մասնակցությունն այս համաժողովին հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալ նոր մարդկանց, տարբեր մշակույթների և տարբեր երկրների հետ։ Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել Արևմտահայերեն Վիքիպեդիան և վիքիհամայնքը, քննարկումներ ունեցան այլ համայնքների հետ հետագա համագործակցությունների վերաբերյալ և համաժողովից հետ վերադարձան նոր հմտություններով։

Դասընթաց Բեյրութում

Հոկտեմբերի 16-22-ին տեղի է ունեցել արևմտահայերեն վիքիխմբագիրների հավաք Բեյրութում։

Հոկտեմբերի 17-ին հինգ փորձառու խմբագիրներ ծանոթացել են վիզուալ խմբագրիչին, և յուրաքանչյուրը փորձել է ստեղծել հոդված՝ օգտագործելով այդ գործիքը։

Դժբախտաբար, Լիբանանում սկսված զանգվածային ցույցերի պատճառով աշխատանքը Բեյրութում հնարավոր չի եղել շարունակել։ Ցույցերի պատճառով քաղաքի գրեթե բոլոր փողոցները և ճանապարհները փակ են եղել, և մասնակիցները չեն կարողացել մասնակցել վորքշոփերին։

Հնդկական թեմատիկ խմբագրաթոն

Քարվաճառի վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանի և փանջաբի վիքիհամայնքի ներկայացուցիչ, կրթական ծրագրերի աշխատակից Մանավպրետ Կաուրի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հոկտեմբերի 15-30-ը տեղի է ունեցել հնդկական թեմատիկ խմբագրաթոն։ Խմբագրաթոնին հայկական համայնքից մասնակցել է 8 վիքիակումբ․ արդյունքում ստեղծվել է 73 հոդված։

Միևնույն ժամանակ SEABA միջազգային դպրոցի աշակերտները մասնակցել են նախաձեռնությանը՝ խմբագրելով Հայաստանի վերաբերյալ հոդվածներ։ Հայկական թեմատիկայով խմբագրաթոնին մասնակցել են 15 հնդիկ աշակերտներ՝ ստեղծելով 31 հոդված Հայաստանին վերաբերող տարբեր թեմաներով:

Համայնքային երկօրյակ Ծաղկաձորում

Հոկտեմբերի 11-13-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել համայնքային երկօրյակ։ Երկօրյակին մասնակցել են 26 ակտիվ խմբագիրներ և կազմակերպության անդամներ։ Ի տարբերություն նախկինում տեղի ունեցող համայնքային երկօրյակների այս անգամ հիմնական շեշտը դրված չէր խմբագրական աշխատանքների վրա։ Երկօրյակի նպատակն էր համայնքային մակարդակով քննարկումներ կազմակերպել՝ կապված Վիքիմեդիա Հայաստանի գործունեության, ապագա քայլերի և Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու հետ։ Երկօրյակի ընթացքում մասնակիցները ակտիվ քննարկումներ ունեցան այս հարցերի շուրջ՝ առաջ քաշելով իրենց պատկերացումներն ու տեսլականը կազմակերպության գործունեության և ապագայի հետ կապված։

Այսուհետ նմանատիպ հանդիպումներ հաճախակի են կազմակերպվելու Վիքիհամայնքի ներգրավվածությունը կազմակերպության գործերին ապահովելու նպատակով։

Աշնանային Վիքիճամբար 2019

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը Ծաղկաձորում կայացել է Աշնանային Վիքիճամբարը։ Ընդհանուր առմամբ Վիքիճամբարին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 135 հոգի, սակայն ընտրության արդյունքում ճամբարին մասնակցել է 51 հոգի, որոնցից մեկը նորեկ մասնակից էր, իսկ չորսը՝ վճարովի։ Ճամբարը նախատեսված էր 9-15 տարեկան ակտիվ խմբագիրների համար։

Ճամբարում Վիքինախագծերի խմբագրական աշխատանքները կազմակերպել են 10 փորձառու վիքիխմբագիրներ։ Մասնակիցները խմբագրման և սրբագրման աշխատանքներ են կատարել Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիդարանում։

Ճամբարականների վիքիգրագիտությունը բարձրացնելու և հաճախ կատարվող սխալները շտկելու նպատակով կազմակերպվել են մի շարք վիքիխաղեր հետևյալ թեմաների վերաբերյալ՝

  • տեքստերի հավաստիություն,
  • ազատ և ոչ ազատ պատկերներ,
  • կետադրության և շարահյուսության ստուգում,
  • աղբյուրների տեղադրում։

Բացի Վիքինախագծերում խմբագրումներ կատարելու, մասնակիցները ճամբարի ընթացքում ունեցել են նաև սպորտային, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային միջոցառումներ։ Ճամբարի մշակութային մասն են կազմել արդեն սովորույթ դարձած երգի դասերը և թատերական բեմադրությունները։

Վիքիմեդիա Հայաստանը Վիքիճամբար էր հրավիրել բուլղարացի ռեժիսոր Անդրեյ Հաջիվասիլևին։ Վերջինս իր հերթին ճամբար էր հրավիրել Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովին։ Հյուրերին դիմավորելու նպատակով յուրաքանչյուր ջոկատ անակնկալ էր պատրաստել․ 5-րդ խումբը պատրաստել էր բուլղարերենով ողջույնի խոսք, 4-րդ խումբը՝ բուլաղարերենով բանաստեղծություն, 2-րդ խումբը՝ բուլղարական երգ, իսկ 1-ին և 3-րդ խմբերը՝ հայ-բուլղարական ջերմ հարաբերությունները խորհրդանշող պաստառ։ Ավելի ուշ ճամբարականները դիտել են ռեժիսոր Հաջիվասիլևի «Կյուրիի դեպքը» ֆիլմը, իսկ հետո հարց-պատասխան ձևաչափով քննարկում ունեցել ռեժիսորի հետ։

Ինչպես Ամառային երկրորդ Վիքիճամբարին, այնպես էլ այս ճամբարին հաջող համագործակցություն է եղել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։ Վերջինիս հատուկ նշանակության N զորամասի զինծառայողները այցելել են ճամբար և երեխաներին ցուցադրել և սովորեցրել որոշակի հնարքներ։

Աշնանային Վիքիճամբար (Հոկտեմբերի 27 - նոյեմբերի 3)
Վիքիպեդիա Վիքիդարան
Մասնակիցներ 51 31 22
Ստեղծված/բարելավված (սրբագրված) հոդվածներ/էջեր 381/2 1729/2038
Խմբագրումներ 1,101 2094
Բայթ 3,966,352 4,653,728

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 13 121976 3770 0 2 1 0 0 0 0 88811 -143 72 47 0 72
Ալավերդի 89 13000 802451 -8794 452 101 71067 -8554 760 77 11478 -500 19 2 0 18
Արևածագ 127 960 107237 -760 120 18 152553 -758 522 329 144432 -17 61 56 0 61
Գյումրի (Շահումյան 69) 78 121976 24047 -70 13 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գորիս 67 20300 368262 -3054 512 49 35 -9 38 0 1717073 -13831 1850 568 1831 9
Դդմաշեն 87 2876 1326537 -88941 940 79 27610 -62 88 49 204258 -383 180 75 93 84
Լեռնապատ 312 2279 1048334 -32289 1072 75 0 0 0 0 1216929 -51071 1002 419 936 41
Կողբ 98 5300 307874 -40020 91 14 108526 -2485 384 210 59424 -29848 266 0 231 15
Հացիկ 44 1044 258683 -5319 97 35 127760 -604 306 185 1098968 -5890 1786 688 1527 1
Մրգավան 59 1725 461778 -10918 216 74 0 0 0 0 23195 -502 66 9 65 0
Սպիտակ 88 13000 66766 -1911 94 15 0 0 0 0 107164 -243 131 24 88 26
Ստեփանակերտ 242 55200 125361 -119 22 10 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 6802 -26 5 2 52992 0 193 178 1307438 -755 757 622 358 380
Վարդենիկ 66 9880 77651 -7875 150 20 19008 -759 151 30 414781 -687 318 132 316 0
Տող 81 700 19856 -15 15 5 1052 -111 27 2 154480 -29388 247 32 227 20
Քարվաճառ 105 500 173789 -9583 140 39 101458 -2300 945 219 572091 -3384 347 191 340 7
Այգեձոր 13 2608 7278 -831 6 2 0 0 0 0 115 0 1 0 1 0
Արճիս 8 1109 40268 -3 8 7 0 0 0 0 150193 -431 79 57 63 15
Բերդ 24 7800 2620 -1 5 1 0 0 0 0 88901 -1125 144 26 126 0
Գանձաքար 6 3656 2538 0 3 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 12 1218 68885 -2 17 12 0 0 0 0 0 0 0 0 0 0
Լուսահովիտ 12 390 945 -1725 10 0 0 0 0 0 11026 -413 23 4 12 11
Կիրանց 12 298 12839 -8 7 1 0 0 0 0 162059 -1668 153 62 45 105
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 13 5000 153918 -2681 59 19 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 18 5000 427956 -26731 133 40 0 0 0 0 67021 -16 35 23 35 0
Սարիգյուղ 7 1253 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 1730 401621 5896445 -241676 4189 620 662061 -15642 3414 1279 7599837 -140295 7537 3037 6294 865

Շաբաթօրյա վորքշոփներ

Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։