Հաշվետվություն/2023-07
Պատանեկան Վիքիճամբար 2023
Վիքիմեդիա Հայաստանը» հուլիսի 7-14-ը Ծաղկաձորում կազմակերպեց 7-օրյա Վիքիճամբար պատանիների համար։ Վիքիճամբարին մասնակցեց 13-17 տարեկան 35 պատանի։ Ճամբարականները 7 օրերի ընթացքում խմբագրեցին Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիտվյալներում։
Ճամբարի 28 մասնակից 7 օրերի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 3,357,581 ծավալով 478 հոդված։ 7 մասնակից խմբագրել են Վիքիտվյալներում՝ թարգմանել են տարրերի անվանումները, կատարել են 210,000 բայթ ծավալով 5723 խմբագրում։
Ճամբարում ստեղծված 478 հոդվածից 318-ը վերաբերում էին հայկական ֆուտբոլին` մարզիկներին, թիմերին, մարզիչներին։ Թեման ընտրվել էր Հայերեն Վիքիպեդիայում հայկական սպորտին անդրադարձող հոդվածների բացը լրացնելու նպատակով։ Այս թեմայով գրող խմբագիրներին ոգևորելու նպատակով ճամբարի ընթացքում կազմակերպվեց ֆուտբոլային օր, որի ժամանակ հյուր եկան Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները։ Ֆուտբոլիստներն իրենց համազգեստները նվիրեցին ամենաակտիվ խմբագրող ճամբարականներին, որից հետո կազմակերպվեց ընկերական խաղ Վիքիճամբարի և հավաքականի ֆուտբոլիստների միջև։
Բացի խմբագրումներից, մասնակիցների համար կազմակերպվեցին սպորտային, ինտելեկտուալ, մշակութային և ժամանցային խաղեր։ Սպորտային խաղերից էին վոլեյբոլը, Dodgeball-ը, ֆուտբոլը, սեղանի թենիսը, սպորտլանդիան, պարանի ձգումը, Ֆորտ Վիքին։ Վերջինս իր մեջ ներառում է 8 փորձություններ՝ խմբագրում, մուրճով մեխում, դարթս, ջրում գլուխկոտրուկի լուծում, ինտելեկտուալ հարցին պատասխանում, տարաներից հաջորդ փորձության տեղի հայտնաբերում, գույների հիշողություն, փակ աչքերով պարանից գետակի անցում։
Մասնակիցները թիմով խաղացին «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը, որի ընթացքում տրվեց 20 ինտելեկտուալ հարց։ Ճամբարականներին առաջին օրը հանձնարարվեց մինչև վերջին օրը պատրաստել Վիքիճամբարի տեսահոլովակ։ Ընթացքում մասնակիցներն ունեցան երգի և պարի դասեր։ Վիքիճամբարի 3-րդ օրը մասնակիցներն այցելեցին Ծաղկաձորի ճոպանուղի։
«Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը» վիքինախագծի դասընթաց
2023 թվականի օգոստոսի 1-ին մեկնարկած «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը» վիքինախագծին մասնակցելու նպատակով Վիքիպեդիայում խմբագրել չիմացողների համար «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գրասենյակում հուլիսի 19-25-ին կազմակերպվեց դասընթաց, որի ընթացքում կազմակերպության աշխատակիցները նախապես գրանցված մասնակիցներին ծանոթացրին Վիքիպեդիայի պատմությանը, 5 սյուներին, հոդվածների կառուցվածքին, ինչպես նաև խմբագրելու և նոր հոդվածներ ստեղծելու հմտություններին։ Դասընթացին գրանցվել էր 155 հոգի, գրասենյակ ներկայացավ 37-ը։ Բոլորը ստեղծեցին մասնակցային հաշիվներ Վիքիպեդիայում և սկսեցին աշխատել իրենց սևագրերում։ Դասընթացի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում գրվեցին նոր հոդվածներ։ Օգոստոսի 1-ից դասընթացի մասնակիցները հոդվածներ են ստեղծում «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը» վիքինախագծի շրջանակներում։
Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին 2023
Վիքիմեդիա Հայաստանը» 2023 թվականին միացավ միջազգային վիքիհարթակներում տարի առ տարի թափ հավաքող WPWP նախագծին։ Նախագիծը միտված է Վիքիպահեստում առկա և նոր վերբեռնվող լուսանկարներով հարստացնել բազմալեզու վիքինախագծերի էջերը։ Պայմաններն էին, որ լուսանկար պետք է ավելացվի այն հոդվածներում, որտեղ լուսանկար չկա, և որ ավելացվող լուսանկարը պետք է ունենա նկարագրություն։ Հոդվածները կարող են լինել ցանկացած լեզվով ցանկացած վիքինախագծում։ Հայաստանից 12 վիքիխմբագիր հուլիս ամսվա ընթացքում 19 տարբեր վիքինախագծերի 755։
Վիքիակումբներ
Հուլիսին դադարեցվել են Ստեփանակերտի վիքիակումբի աշխատանքները։ Փոխարենը բացվել է նոր՝ Կիրանցի վիքիակումբը։ Գործող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) հուլիսի 31-ի դրությամբ գրանցված էր 157 անդամ։
Պատանեկան Վիքիճամբար 2023
Ակումբականներից 28-ը մասնակցել են Ծաղկաձորում հուլիսի 7-14-ին կայացած Պատանեկան Վիքիճամբարին, որի ընթացքում ստեղծել են հոդվածներ և խմբագրել Վիքիտվյալները։ Նրանցից շատերն արժանացել են ճամբարի պատվոգրերին և մրցանակներին։
«Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի նյութերի թվայնացում 2023 թվականի հունիսին ակումբականները շարունակել են մասնակցել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը Հայերեն Վիքիպեդիա տեղափոխելու նախագծին։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում, կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում հուլիսին ստեղծվել է 769․074 բայթ ընդհանուր ծավալով 267 հոդված։ Այս նախագիծը հուլիսին ավարտվել է։ Ընդամենը երեք ամսում այս նախագծի շրջանակներում գրվել է 1․777․847 բայթ ընդհանուր ծավալով 787 հոդված։
Վիքիխմբագրումներ հուլիսին
Ընդամենը հուլիսին վիքիակումբների 157 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 78-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 776 հոդված և կատարել 3214 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 5.169.696 բայթ։
Հուլիսին ակումբականներից 70-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 9099 խմբագրում։
Վիքիակումբների մասնակիցներից 13-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 55 խմբագրում՝ ստեղծելով 30 էջ և սրբագրելով 38-ը։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 78.494 բայթ։
Այլ միջոցառումներ
Խմբագրելուց բացի վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։ Կողբի ակումբում կազմակերպվել է կինոդիտում, որից հետո ակումբի անդամները իրենց դիտած կինոնկարի մասին հոդված են ստեղծել։ Ակումբականներից մեկը հոդված է գրել արևելյան քաղցրավենիքի մասին, որից հետո նա նաև պատրաստել է այդ թխվածքաբլիթը։ Լեռնապատի վիքիակումբում ամփոփվել է ներակումբային խմբագրման մրցույթը, լավագույն խմբագիրները ստացել են խորհրդանշական մրցանակներ։ Հացիկի վիքիակումբը նշել է հիմնադրման 5-ամյակը, որի շրջանակներում ակումբին հարող տարածքում անցկացվել է շաբաթօրյակ, ապա կազմակերպվել է պիկնիկ բնության գրկում, որի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել իրար ավելի լավ ճանաչելու և ինտելեկտուալ խաղեր խաղալու։ Ամսվա վերջին մրցույթ է անցկացվել Վիքիտվյալներում։ Հաղթող մասնակիցներն արժանացել են փոքրիկ հուշանվերների։ Դդմաշենի վիքիակումբում մշտապես կատարվում են թարգմանական աշխատանքներ, ընթացքում անդամները ծանոթանում են թարգմանական որոշ նրբությունների, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել օտարալեզու վիքիպեդիաներից օգտվելու ժամանակ։ Տեղի է ունենում կրտսեր մասնակիցների կատարած սխալների քննարկում։ Ակումբում գործում է «կանաչ անկյուն», որի բույսերի մշակմամամբ և խնամքով զբաղվում են ակումբականները։