Խորհուրդ/Արձանագրություններ/24.09.2023
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբեի 24, 2023
կազմակերպության Խորհրդի նիստի
Նիստին մասնակցեցին՝
Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Արթուր Ենգոյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար
Գարրի Դավթյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար
Աշոտ Գաբրիելյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 4-ը: Քվորումն ապահովված էր:
1) Քննարկում կազմակերպությանն անդամակցության և անդամակցության դադարեցման թվով չորս դիմումներ,
1․1) Քննարկում Խաժակ Դրամփյանի կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ,
1․2) Քննարկում Արթուր Խումարյանի կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ,
1․3) Քննարկում Արշալույս Այվազյանի կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ,
2) Քննարկում Վրաստանում տեղի ունեցած CEE 2023 միջոցառման մասին
3) Քննարկում պիլոտային նախագծի, նորաստեղծ՝ օնլայն վիքիակումբի գործունեության մասին
1․ Օրակարգային առաջին հարցի շրջանակներում խորհրդի նախագահ Գարրի Դավթյանի կողմից ներկայացվեց կազմակերպության խորհրդին ուղված բոլոր, թվով չորս դիմումների վերաբերյալ, որից հետո տեղի ունեցան քվեարկություններ ստացված դիմումների հիման վրա։
2․ Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին, խորհրդի նախագահ Գարրի Դավթյանի կողմից ներկայացվեց Wikimedia CEE Meeting 2023 միջոցառումը, որը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Միջոցառմանը մասնակցում էին նաև հայ վիքիհամայնքի ներկայացուցիչներ, որոնց կողմից միջոցառման ընթացքում ներկայացվել է Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացված նախագծերն ու միջոցառումները։
3․ Կազմակերպության խորհրդի քարտուղար՝ Արթուր Ենգոյանի կողմից ներկայացվեց վերջերս ստեղծված օնլայն վիքիակումբի և դրա գործունեության ու արդյունքների մասին։ Խոսվեց նաև ընթացիկ և առաջիկայում հնարավոր համագործակցությունների մասին այլ կազմակերպությունների և պետական կառույցների հետ։
1․ Բավարարել Խաժակ Դրամփյանի կազմակերպությունում անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումը։
2․ Բավարարել Արթուր Խումարյանի կազմակերպությանն անդամակցելու մասին դիմումը։
3․ Բավարարել Արշալույս Այվազյանի կազմակերպությանն անդամակցելու մասին դիմումը։
4․ Բավարարել Հասմիկ Կաղզվանցյանի կազմակերպությանն անդամակցելու մասին դիմումը։
Խորհրդի քարտուղար՝ Ա․ Ենգոյան
Խորհրդի նախագահ՝ Գ․ Դավթյան