Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/18.07.2024

ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 18, 2024

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 1
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերստուգող հանձնաժողովի նիստի
հուլիսի 18, 2024թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերստուգող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հերթական նիստը տեղի ունեցավ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ առցանց ձևաչափով։

Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր երեք անդամները՝ Կարեն Տերտերյանը, Արամ Սողոմոնյանը և Սևակ Այվազյանը։

Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Սողոմոնյանը:

Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝

1. Կազմակերպության կանոնադրության 9-րդ հոդվածի 87 կետի կիրարկումը,

2. Ընթացիկ հարցեր:

1. Քննարկեցին - Կազմակերպության կանոնադրության 9-րդ հոդվածի 79-րդ և 87-րդ կետերի կիրարկումը, այն է՝

«79. Հանձնաժողովը վերահսկում է Խորհրդի, Նախագահի աշխատանքը, Կազմակերպության ֆինանսական գործունեությունը և Կազմակերպության անդամության վերաբերյալ հարցերը»:

«87. Հանձնաժողովն իրավասու է`

1․ տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

2․ ծանոթանալու Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և գրավոր կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին, որոնք պարտավոր են ողջամիտ ժամկետում ներկայացնել գրավոր պատասխաններ.

3․ պահանջելու և ստանալու Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

4․ իրականացնելու Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ»:

Որոշեցին - պաշտոնական գրությամբ տեղեկացնել Կազմակերպության Խորհրդին և Նախագահին՝ Կանոնադրության 9-րդ հոդվածով սահմանված Հանձնաժողովի լիազորությունները կիրարկելու վերաբերյալ:

Որոշումն ընդունվել է միաձայն (կողմ՝ 3, դեմ` 0, ձեռնպահ` 0):

2. Քննարկեցին - ընթացիկ անելիքների ու ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերը:

Որոշեցին - առաջիկայում հանդիպել Կազմակերպության Նախագահի և Խորհրդի նախագահի հետ՝ քննարկելու ընթացիկ անելիքներն ու ներկայացնելու ստացված տեղեկատվության վերաբերյալ առաջարկներ:

Որոշումն ընդունվել է միաձայն (կողմ՝ 3, դեմ` 0, ձեռնպահ` 0):


Հանձնաժողովի նախագահ` Ա. Սողոմոնյան

Կազմեց՝ Կ. Տերտերյան