Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/08.07.2019
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 8, 2019
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստին մասնակցեցին Հանձնաժողովի բոլոր 3 անդամները։
Օրակարգում․
- Առաջին կետով ընտրվեց․
- Նիստի նախագահ՝ Դավիթ Պողոսյան (2 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ), Նարեկ Ավետիսյան (1 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ)։
- Նիստի քարտուղար՝ Նարեկ Ավետիսյան (3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ):
- Երկրորդ կետով Հանձնաժողովը Կազմակերպությանը սպասարկող հաշվապահական ընկերությանը հաշվետվություն տրամադրելու հարցում ուղարկելու որոշում կայացրեց։
- Առաջիկա շաբաթվա ընթացքում հարցում կուղարկվի 2018 թվականի տարեկան բաց հաշվետվության տրամադրման համար։
- Առաջիկա շաբաթվա ընթացքում հարցում կուղարկվի 2019 թվականի առաջին կիսամյակի բաց հաշվետվության տրամադրման համար։
- Հանձնաժողովը միաձայն բավարարեց Կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) Հուլիսի 3-ի նիստում կատարված առաջարկությունն առ այն, որ Կազմակերպության բոլոր շահառուները կարող են խնդիրների դեպքում դիմել Հանձնաժողովին։ Այս հարցով Հանձնաժողովի գործառույթի հստակեցման նպատակով որոշվեց ուսումնասիրել այլ ՀԿ-ների փորձը։
- Հաշվի առնելով, որ Կազմակերպության հերթական համաժողովում (հունիսի 24) կարևորվեց Կազմակերպության գրասենյակային տարածքի առավել արդյունավետ օգտագործումը, Հանձնաժողովը որոշում կայացրեց հարցում ուղարկել Խորհրդին՝ պարզելու արդյոք այդ հարցով կատարվել են աշխատանքներ և դրանք ինչ փուլում են գտնվում։
- Օրակարգի 5-րդ կետով Հանձնաժողովը եզրակացություն տվեց Խորհրդի աշխատանքի մասին․
- Խորհրդի նախորդ ամսվա 2 նիստերին ներկա են եղել Հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովը փաստեց, որ Խորհրդի հունիս ամսվա 2 նիստերն անցել են Կազմակերպության կանոնադրության համապատասխան։ Նիստերի արձանագրությունները կազմվել են ժամանակին, հրապարակվել են am.wikimedia.org կայքում, դրանք արտացոլում են նիստերի օրակարգը։
- Հանձնաժողովը որոշում կայացրեց հարցում ուղարկել Կազմակերպության նախորդ խորհրդին (մայիս,2017 - հունիս, 2019)՝ խորհրդի նիստերի արձանագրությունը տրամադրելու պահանջով։ Ուսումնասիրության արդյունքում դրաք չհաջողվեց գտնել am.wikimedia.org կայքում։
- Հանձնաժողովը որոշում կայացրեց Կազմակերպության աշխատակազմին հարցում ուղարկել՝ պարզելու ինչ ծախսեր են ենթադրում am.wikimedia.org հարթակի էլեկտրոնային փոստերը և ովքեր ունեն էլ․ փոստեր, տրամադրել ողջ ցանկը։
- Հանձնաժողովը եզրակացություն տվեց Կազմակերպության մեդիայի աշխատանքների հետ կապված․
- Մամուլի պատասխանատուն որևէ հրապարակում չի կատարել Կազմակերպության գերագույն մարմնի՝ հերթական համաժողովի հետ կապված։
- Մամուլի պատասխանատուն որևէ հրապարակում չի կատարել Կազմակերպության կառավարող մարմինների ընտրության հետ կապված։
- am.wikimedia.org կայքի բաժինները թարմացված չեն՝ «Մամուլի հրապարակումներ» և «Մամուլի անդրադարձը» բաժինների վերջին գրառումը կատարվել է 2018 թվականի գարնանը։
- Հանձնաժողովն արձանագրեց, որ հասանելի է Կազմակերպության կանոնադրության միայն հայերեն (անգլերենը բացակայում է), և ամսական հաշվետվությունների միայն անգլերեն (հայերենը բացակայում է) տարբերակները։
- Հանձնաժողովն արձանագրեց, որ Հայերեն Վիքիպեդիայի «Կրթական բաժնում» 2019թ փետրվարից հետո չեն տեղադրվել Վիքիակումբների վիճակագրությունները։ Դրանք տեղադրված են 2015 թվականից մինչև նշյալ ժամանակահատվածը։
- Ուսումնասիրելով Կազմակերպության գրասենյակի շաբաթ օրերի վորքշոփերի վիճակագրությունը, Հանձնաժողովը փաստում է, որ մասնակիցների թիվը նվազման միտում ունի։ Հանձնաժողովը տարածքի ոչ արդյունավետ օգտագործում համարեց շաբաթվա ընդամենը 1 օրը վորքշոփեր անցկացնելը։
Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան
Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան
Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան
Նիստը կայացել է Արշակունյաց 4 հասցեում, Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի կոնֆերանս դահլիճում։