Նախագծեր/1000 կարևորագույն հոդվածներ/2017 դեկտեմբեր
Արդյո՞ք համացանցում հայերենով գտնում եք ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը։
Որքանո՞վ է Հայերեն Վիքիպեդիան բավարարում ձեր պահանջներին։
Հավանաբար շատերը կպատասխանեն՝ չի բավարարում։
Կարո՞ղ ենք Հայերեն Վիքիպեդիան միասին դարձնել լավագույններից մեկը՝ համեմատելի անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ առաջատար Վիքիպեդիաներին։
Վիքիմեդիա Հայաստանը սկսում է համացանցում հայերեն որակյալ բովանդակության զարգացման «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։ Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն Վիքիպեդիան առաջատար Վիքիպեդիաներում առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով՝ թարգմանելով առաջատար Վիքիպեդիաներից։
Արշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերին 8-ին, ուղեկցվելու է բազմաթիվ՝ մեկից մինչև տասնօրյա խմբագրահավաքներով և կավարտվի 2018 թվականի մայիսի 14-ին շուրջօրյա խմբագրաթոնով։ Եթե հետաքրքրված եք վերոնշյալ ներառված որևէ ոլորտով և/կամ տիրապետում եք անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ մեկ այլ լեզվի, ապա լրացրեք հայտադիմումը։
Հարցերի համար կարող եք գրել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության infowikimedia.am էլ․փոստին կամ զանգահարել 041118800 հեռախոսահամարին։
Արշավի ինֆորմացիոն աջակիցն է ARMACAD տեղեկատվական ցանցը։