ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիմեդիա Հայաստանը լինելով Վիքիմեդիա միջազգային ընտանիքի անդամ կազմակերպություն և կարևորելով ազատ գիտելիքի տարածումը` մի շարք համագործակցություններ է սկսել ինչպես Վիքիմեդիա այլ կազմակերպությունների, այնպես էլ ազատ գիտելիքի տարածումը կարևորող կազմակերպությունների հետ։

Ստորև ներկայացված են Վիքիմեդիա Հայաստանի միջազգային համագործակցությունների ցանկը․

Միջվիքիմեդիական համագործակցություններ

Ջաբա Լաբաձեն և Դավիթ Ասրիաշվիլին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում

Վիքիմեդիա Հայաստանը թեմատիկ տարբեր համագործակցություններ է ունեցել ինչպես Վիքիմեդիա տեղական կազմակերպությունների, այնպես էլ Վիքիմեդիա մասնակցային խմբերի հետ։ Նպատակը Վիքիմեդիա կազմակերպությունների և Վիքիմեդիա Հայաստանի միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև տարբեր լեզուներով Վիքիպեդիաներում կազմակերպող երկրների մասին թեմատիկայի զարգացումն ու բարելավումը։

Ստորև ներկայացված է այդ համագործակցությունների ցանկը․

CEE Spring

2015 թվականին Վիքիմեդիա Հայաստանը միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիպեդիաների միջև միջազգային համագործակցության եռամսյակին։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր համար կարևորագույն և երկիրը ներկայացնող լավ հոդվածներ, որոնք էլ մյուս մանսակից երկրների վիքիպեդիացիները թարգամանում են։ Յուրաքանչյուր շաբաթ ընտրվում է երկու կամ երեք երկիր, և մասնակից երկիրներն այդ շաբաթ գրում են բացառապես այդ երկրներին վերաբերող հոդվածներ։

«Առաջին համաշխարհային պատերազմ» նախագիծ / Europeana 1914-18

2017 թվականի փետրվարին Վիքիմեդիա Հայաստանը և Հայերեն Վիքիպեդիայի համայնքը միացել է միջազգային «Europeana 1914-18» նախագծին, որը նպատակ ուներ մրցույթով նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես կարելի է նորարական միջոցներով ներկայացնել պատմության այդ կարևոր շրջանը՝ օգտվելով ազատ բովանդակությունից և համագործակցելով տարբեր երկրների ամենատարբեր մշակութային կազմակերպությունների հետ։

Նախագծին միացած Վիքիմեդիա կազմակերպությունները ստեղծել են պորտֆոլիո՝ Առաջին համաշխարհային պատերազմին ուղղակի և անուղղակի առնչվող դեպքերի մասին ստեղծված հոդվածների հիման վրա։