2022
Ապրիլ

Արա Սարգսյանի 120-ամյակին նվիրված խմբագրաթոնի ամփոփում

Հայերեն Վիքիպեդիայում մարտի 25-ից ապրիլի 5-ը անցկացվեց տասնօրյա խմբագրաթոն՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի 120-ամյակին։ Խմբագրաթոնը նախատեսված էր Վիքիակումբների համար։

Ապրիլի 9-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արա Սարգսյանի 120-ամյակին։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին խմբագրաթոնի արդյունքները, մասնակից Վիքիակումբներին և ներկա գտնվող ակումբականներին տրվեցին հավաստագրեր և Արա Սարգսյանի հարթաքանդակ-հուշանվերներ։

Ֆինանսատնտեսական երկամսյակ 2022

Վիքիմեդիա Հայաստանը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ 2022 թվականի ապրիլից մեկնարկել է «Ֆինանսատնտեսական երկամսյակ» նախագիծը։ Նախագծի նպատակն է հայերեն Վիքիպեդիայում զարգացնել ֆինանսատնտեսական թեմանտիկան, ապահովել թեմայի բարձր որակը՝ նախագծին հենց ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ։

Նախագիծը կազմված էր երկու փուլից․ կարճ Վիքիդասընթաց՝ գրանցված նորեկ մասնակիցների համար, և բուն մրցութային փուլ։

Վիքիդասընթացի փուլը մեկնարկել է ապրիլի 4-ին և տևել մինչև ապրիլի 15-ը։ Մրցութային փուլը մեկնարկել է ապրիլի 15-ին և տևելու է մինչև հունիսի 15-ը։

Ֆինանսատնտեսական երկամսյակ նախագծին գրանցվողների ընդհանուր թիվը 94 է, որոնցից 70-ը հաստատել են իրենց մասնակցությունը։ Գրանցվողներից նորեկ մասնակից են 45-ը։

Դասընթացների փուլում նորեկ մասնակիցները բաժանվել են խմբերի, յուրաքանչյուր խմբի կցվել է մեկ մարզիչ։

Նախագծի մեկնարկից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում նախագծին ակտիվ մասնակիցների ընդհանուր թիվը 10 է, որոնք միասին ստեղծել են մոտ 45 հոդված՝ 690 195 բայթ ծավալով։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների այցը Վիքիմեդիա Հայաստան

Վիքիպեդիայի ակտիվ խմբագիր բժիշկ-ուսանողները շարունակում են Հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների բարելավումն ու զարգացումը։

Վիքիմեդիա Հայաստանը հայերեն Վիքիպեդիայում բժշկական թեմաների զարգացմանն ուղղված նոր շարունակական նախագիծ է մեկնարկել բժիշկ-վիքիխմբագիր Արշակ Շահինյանի գլխավորությամբ։ Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ օր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն այցելելու են Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ, սովորելու են խմբագրել և բարելավելու և/կամ ստեղծելու են բժշկական թեմաներով հոդվածներ։

2022 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցավ համալսարանի 3-րդ կուրսի ուսանողների առաջին շաբաթօրյա աշխատասեղանը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում։ 5 նորեկ դեղագետ ուսանողներ Արշակի օգնությամբ գրանցվեցին և սկսեցին իրենց առաջին քայլերը Հայերեն Վիքիպեդիայում։

Երկարատև աշխատանքից հետո օրվա ավարտին մասնակիցներն արդեն ունեին ընտրված հոդվածներ և սկսել են խմբագրական աշխատանքը, մի քանիսն էլ հասցրել են ստեղծել և հրապարակել դեղագործության ոլորտում իրենց հոդվածները։

Վիքիակումբների հաշվետվություն

Ապրիլ ամսին ակումբները շարունակել են իրենց աշխատանքները՝ կազմակերպելով և իրականացնելով ներակումբական միջոցառումներ, ինչպես նաև մասնակցելով հայերեն Վիքիպեդիայում կազմակերպված այլ միջոցառումների։

Լեռնապատի վիքիակումբը Լեռնապատի միջնակարգ դպրոցի հետ համագործակցության շրջանակներում բարելավել է «Ֆունկցիա» հոդվածը, որի հիման վրա սովորած նյութն աշակերտները ներկայացրել են մաթեմատիկայի դասին։ Ապրիլի 22-ին նշվել է Երկիր մոլորակի միջազգային օրը, որի շրջանակներում վեցերորդ դասարանի աշակերտները ստեղծել են «Պլաստիկ աղտոտում» հոդվածը և նյութը ներկայացրել աշխարհագրության դասի ժամանակ։

Ալավերդու վիքիակումբը սկսել է նոր նախագիծ՝ «Իմ լավագույն հոդվածը», որի նպատակն է ակումբականների ուշադրությունը հրավիրել իրենց ստեղծած հոդվածների վրա։ Նախագծի շրջանակում յուրաքանչյուր ամսվա լավագույն հոդվածների հեղինակներն իրենց նախընտրած ձևաչափով ներկայացնում են իրենց ընտրյալ հոդվածները՝ հիմնավորելով դրանց կարևորությունը։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ իրականացվել է գրքի քննարկում։ Ակումբականները վերլուծել են «Շուշանը» պատմվածքը, որտեղ ներկայացվում է ցեղասպանությունը վերապրած մի ընտանիքի պատմություն։ Ակումբականներից Մարիամը օտարերկրացիներին հայերեն է սովորեցնում։ Իր լոնդոնցի աշակերտին՝ Սեսիլիին, որը ծրագրով Լոռիում էր, հրավիրել էր ակումբ։ Նրան էին միացել նաև Թեոդորը՝ ԱՄՆ-ից, և Փելինը՝ Ստամբուլից։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է ակումբի գործունեության, ծրագրերը, երազանքները։ Սեսիլին ակումբականներին պարսկերեն արտահայտություններ սովորեցրեց, իսկ ակումբականները նրանց՝ Վիքիպեդիայում խմբագրել։

Ստեփանակերտի վիքիակումբը, շարունակելով արվեստի միջոցով ինքնարտահայտման փորձերը, ապրիլին մասնակցել է Շուշիի կերպարվեստի թանգարանի կողմից կազմակերպված արտ թերապիային։ Սկզբից ծանոթացել են կերպարվեստին, վերջինիս ժանրերին ու ճյուղերին, այնուհետև, հայտնի ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ Անրի Մատիսի գործունեությանը։ Վերջում էլ արտապատկերել են նրա հայտնի ստեղծագործությունները: Ակումբականները բարելավել «Անրի Մատիսի» մասին պատմող հոդվածը: 2010 թվականից ի վեր ապրիլի 23-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից սահմանվել է որպես անգլերենի միջազգային օր: Օրվան նվիրված ակումբականները այդ օրը խոսել են միայն անգլերեն: Օրվա ավարտին ակումբականները դիտել են Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության վրա հիմնված հեքիաթը, քննարկել են, թե որն էր վերջինիս բարոյախրատական դասը, վերլուծել կերպարները և կիսվել են կարծիքներով: Ընդհանուր այս ամիս ակումբները ունեցել են 119 ակտիվ մասնակից և 5-ից ավելի նորեկ մասնակիցներ։

Վիքիակումբ Մասնակիցներ Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ)
Ալավերդի 13 349037 -33969 161 32 0 0 0 0 0
Չարենցավան 4 105633 -8360 32 5 0 0 0 0 0
Արևածագ 1 53497 -21789 336 9 0 0 0 0 0
Գորիս 4 26202 -546 36 6 0 -2 1 0 0
Դդմաշեն 7 (2) 162184 -198 75 10 97656 -297 53 36 47
Լեռնապատ 28 (11) 839764 -2646 642 81 47166 -87 26 12 13
Կողբ 7 (7) 0 0 0 0 13556 -2129 18 3 5
Հացիկ 10 221940 -1946 101 25 0 0 0 0 0
Ստեփանակերտ 13 302759 -1256 83 28 0 0 0 0 0
Քարվաճառ 4 70293 -130 31 10 0 0 0 0 0
Ջրվեժ 13 258042 -7738 240 16 0 0 0 0 0
Արճիս 1 11047 -17 4 2 0 0 0 0 0
Գանձաքար 2 214074 -342 98 32 0 0 0 0 0
Կիրանց 12 (8) 34566 -1435 45 6 133672 -927 142 54 140
Ընդամենը 119 (28) 2649056 -80384 1886 262 292050 -3442 240 105 205