Հայտարարություններ/Վիքին սիրում է գիտություն/2019/Մայիս
Ես ստեղծում եմ բժշկական կարևորագույն հոդված
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Վիքիմեդիա Հայաստանը «Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում մայիսի 8-12-ը Ծաղկաձորում կազմակերպում է եռօրյա միջոցառում Հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։
Միջոցառմանը կարող են մասնակցել այն ուսանողներն ու մասնագետները, որոնք ունեն բժշկական կրթություն, կարող են որակյալ թարգմանություններ կատարել անգլերենից և տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին։ Թարգմանվող հոդվածներն ընտրվել են Անգլերեն Վիքիպեդիայից, որտեղ դրանք ստուգվել են համապատասխան մասնագետների կողմից։
Միջոցառման ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։ Միջոցառումից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան։
Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։
Հայտը լրացնելուց խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել Ձեր մոտիվացիան նկարագրելուն, քանզի հայտերի ընտրության չափորոշիչներում դրանք առաջնային են։ Ձեզ մաղթում ենք հաջողություն:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 28-ն է (ներառյալ)։
Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ։ Ոչ հայատառ հայտերը չեն դիտարկվելու։