Հայտարարություններ/ՎիքիՏավուշ/2019/Վիքիդասընթաց
Տավուշի մարզի ուսուցիչների դասընթաց
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Վիքիմեդիա Հայաստանի և Տավուշի մարզպետարանի համագործակցության շրջանակներում նոյեմբերի 23-24-ը Վիքիմեդիա Հայաստանը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում (ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3) կազմակերպում է «Վիքիպեդիան և Կրթությունը» երկրորդ դասընթացը Տավուշի մարզի ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է Տավուշի մարզի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը՝ մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի օգնությամբ։
- Ովքե՞ր կարող են մասնակցել
Դասընթացին կարող են մասնակցել Տավուշի մարզի դպրոցների բոլոր ուսուցիչները՝ անկախ տվյալ դպրոցում վիքիակումբ գործելու և համակարգող լինելու հանգամանքից։ Խնդրում ենք գրանցվել միայն այն ուսուցիչներին, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։
- Ի՞նչ կստանան մասնակիցները
Դասընթացի ընթացքում փորձառու մասնակիցները հնարավորինս ամբողջական գիտելիք կստանան Վիքիմեդիա շարժման, գաղափարախոսության, Վիքիպեդիայի, Վիքիբառարանի և Վիքիտվյալների վերաբերյալ։
Նորեկ մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։
- Մանրամասնություններ
Դասընթացը կտևի երկու օր՝ շաբաթ օրը՝ 10:00 - 18:00, կիրակի՝ 9:00 - 17:00-ը։
Վիքիմեդիա Հայաստանը կհոգա միայն ընդմիջման սնունդը։
Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները նորարական կրթության այս բաղադրիչը կդարձնեն իրենց գիտելիքների բարելավման հարթակ, ինչպես նաև դրան մասնակից կդարձնեն իրենց աշակերտներին։
Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 17-ը ներառյալ։