Հայտարարություններ/Արեւմտահայերէն Ուիքիփետիա/Տեսահոլովակների պատրաստման մրցույթ

Տեսահոլովակների պատրաստման մրցույթ

Մրցույթի հայտարարություն

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Արեւմտահայերէն Ուիքիփետիա» ծրագրի շրջանակներում սոցիալական տեսահոլովակներ նկարահանող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ։

Նկարագրություն

Պատրաստել Արեւմտահայերէն Ուիքիփետիայի գործունեությունը լուսաբանող ու այն թիրախ լսարանների համար որպես գրավիչ հարթակ ներկայացնող երկու հոլովակի սցենար, իրականացնել նկարահանումներ, մշակել ավարտուն տեսահոլովակները (ներառյալ խմբագրում, ուղեկցող տեքստերի ձայնագրում, ուղեկցող լուսագրերի տեղադրում, դիզայն և այլն)։

Մրցույթին կարող են մասնակցել այն անհատներն ու ընկերությունները, որոնք ունեն առնվազն երեք տարվա փորձ (ընդ որում՝ հասարակական կազմակերպությունների համար սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու փորձ) և կարող են իրենց պորտֆոլիոյում ներկայացնել այլ հաճախորդների համար իրականացված այնպիսի աշխատանքներ, որոնք կհամապատասխանեն սույն մրցույթի շրջանակներում առաջադրվող տեխնիկական ու բովանդակային խնդիրներին։

Թիրախային լսարան

Հոլովակների թիրախային լսարանը տարբեր երկրներում բնակվող արևմտահայերեն կրողներն են և բոլոր այն մարդիկ, որոնք հետաքրքրված են համացանցում արևմտահայերենով բովանդակության ավելացմամբ։

Հոլովակների նկարագրություն

Առաջին տեսահոլովակ

Առաջին տեսահոլովակը պետք է լինի 0։30-1։00 րոպե տևողությամբ թվային դիզայնի լուծումներով նյու կամ անիմացիոն նյութ, որը հիմնականում իրականացնելու է Արեւմտահայերէն Ուիքիփետիայի կայքեջի՝ hyw.wikipedia.org-ի ներկայացումը։ Նպատակն է տեսանյութի միջոցով բարձրացնել թիրախ լսարանների մոտ հարթակի ճանաչելությունն ու հաճախելիությունը։

Երկրորդ տեսահոլովակ

Երկրորդ տեսահոլովակի հիմքում պետք է լինեն կենդանի կադրեր։ Այս տեսահոլովակի համար նախատեսված նկարահանումների մի մասը պետք է տեղի ունենա սույն թվականի հուլիսին՝ Ծաղկաձորում կայանալիք դասընթացի շրջանակներում։ Տևողությունը՝ առավելագույնը 1։30 րոպե։ Երկրորդ տեսանյութի նպատակն է վառ գույներով ներկայացնել կամավոր վիքիխմբագիր լինելու առավելություններն ու խրախուսել հանդիսատեսին նույնպես դառնալ Արևմտահայերեն Ուիքիփետիայի խմբագիր։

Առաջադրվող խնդիրներ

  • Սոցիալական հոլովակների քանակը՝ 2
  • Տևողությունը՝ մինչև 1 րոպե 30 վայրկյան
  • Ֆորմատը՝ Full HD, հայերեն ու անգլերեն ենթագրերով
  • Բովանդակային առումով տեսահոլովակները պետք է ուղղված լինեն Արեւմտահայերէն Ուիքիփետիայի գործունեության հակիրճ ներկայացմանը ու հարթակի համար կամավոր խմբագրումների կատարումը թիրախ լսարանների համար գրավիչ ներկայացնելուն։
  • Նկարահանումներում հայտնի անձանց (արևմտահայ) ներգրավվածությունը խրախուսվում է։
  • Տեսահոլովակներում հնչող լեզուն պետք է լինի արևմտահայերեն՝ համապատասխան առոգանությամբ։ Տեսահոլովակներում արևմտահայերեն գրությունները պետք է լինեն դասական ուղղագրությամբ։
  • Դիմորդներն իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն Վիքիմեդիա Հայաստանին ոչ ուշ, քան 2019 թվականի հունիսի 21-ը մինչև օրվա ավարտը։ Փաթեթը պետք է ներկայացվի արևելահայերենով կամ արևմտահայերենով և պետք է ներառի առաջադրանքին վերաբերվող կոնցեպտի, տեխնիկական լուծումների ու գնային առաջարկ, ժամանակացույց, ինչպես նաև կազմակերպության պորտֆոլիո ու իրականացրած նմանատիպ աշխատանքների առնվազն երեք օրինակ։ Թերի փաթեթները չեն դիտարկվելու։ Խնդրում ենք առաջարկներն ուղարկել info@wikimedia.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Սոցիալական հոլովակների պատրաստման մրցույթ»։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 099 950 663 և 098 518617 համարներին։