Հայտարարություններ/Աշխատանք/Վիքիմեդիա Հայաստանի համայնքային ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի հայտարարություն
Վիքիմեդիա Հայաստանի համայնքային ծրագրերի համակարգողի թափուր հաստիք
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Մեկնարկը՝ ապրիլի 1, 2020 թ․
Հաստիք՝ 1 դրույք
Վայր՝ Երևան, Հայաստան, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ
Պարտականություններ՝
- Դրամաշնորհային ծրագրեր գտնել, դիմել և հետևել դրանց ընթացքին,
- Հաշվետվությունների պատրաստում, հրապարակում (հայերեն և անգլերեն),
- Թարգմանություններ կատարել (գրավոր և բանավոր),
- Վարել նամակագրություն տեղական և միջազգային գործընկերների հետ,
- Կատարել կազմակերպության նախագահի այլ հանձնարարություններ,
- Աջակցել այլ աշխատակիցներին ծրագրերի, միջոցառումների իրականացման գործում,
- Աջակցություն վիքինախագծերին։
Պահանջվող որակավորումներ՝
- բարձրագույն կրթություն,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
- համակարգչային գերազանց գիտելիքներ, Google G-Suite-ով (Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու, աշխատանքային նամակագրություն վարելու, փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
- պարտաճանաչություն, արագ սովորելու և կողմնորոշվելու ունակություն,
- հաղորդակցության և թիմում աշխատելու հմտություններ,
- կամավորական աշխատանքի փորձ և նախաձեռնողականություն,
- Վիքիմեդիա նախագծերում խմբագրելու և Վիքիմեդիա Հայաստանում կամավորական փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու կարգը՝
Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակը մինչև ս․թ․ մարտի 15-ը ներառյալ ուղարկել infowikimedia.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Վիքիմեդիա Հայաստանի համայնքային ծրագրերի համակարգող» նախադասությունը։ Նախնական ընտրությունն անցած անձինք կհրավիրվեն հարցազրույցի։