Համայնքային հանդիպումներ (սեպտեմբեր)

2024 թվականի սեպտեմբերի 6-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։

Հանդիպում-քննարկում
սեպտեմբերի 6, 2024

Հանդիպմանը ներկա էին առկա 12 և առցանց 7 մասնակից։

  1. Բացման խոսքով ելույթ ունեցավ «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը, ներկայացրեց վերջին եռամսյակի «Վիքիմեդիա Հայաստանում» կատարված աշխատանքները, միջոցառումները և խոսեց Վիքիմեդիա Հիմնադրամից ստացած դրամաշնորհի և դրանով պայմանավորված առաջիկա երկու տարվա պլանների մասին։ Խոսվեց սպասվող միջազգային հավաքների և քննարկումների մասին։
  2. Մարի Ավետիսյանը ներկայացրեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Երտասարդական խմբի գործունեությունը, հետաքրքրված մասնակիցներին կոչ արեց լինել ակտիվ վիքինախագծերում, էլ ավելի ակտիվ մասնակցել խմբի գործունեությանը և միջազգային միջոցառումներին։
  3. Դավիթ Սարգսյանը և Մհեր Բեքարյանը խոսեցին սպասվող «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի մասին։
  4. Ամփոփման խոսք ասաց Արշակ Շահենյանը։