Համայնքային հանդիպումներ (հոկտեմբեր)

Հանդիպում-քննարկում
հոկտեմբերի 4, 2023

2023 թվականի հոկտեմբերի 4-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։

Հանդիպմանը ներկա էին առկա 10 և առցանց 17 մասնակից։

Ելույթ ունեցան և կարծիքներ արտահայտեցին Արշակ Շահենյանը, Մարի Ավետիսյանը, Գարրի Դավթյանը, Մհեր Բեքարյանը, Արթուր Ենգոյանը, Արմինե Սիրականյանը, Օֆելյա Հակոբյանը, Սիլվի Ստեփանյանը, Վարսենիկ Դանիելյանը, Նարինե Գալստյանը։

Քննարկվեցին «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը և մասնակիցների առաջարկությունները, մի շարք կետերի շուրջ համաձայնություն ձևավորվեց և արձանագրվեցին հետևյալ նշանակալի կետերը․

  1. «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը ողջույնի խոսք ասաց և պատմեց կազմակերպության օգոստոս և սեպտեմբեր ամիսների գործունեության, Իրավական հավաքի և Թբիլիսիում անցկացված Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների վիքիհավաքին կազմակերպության մասնակցության և արդյունքում ձեռքբերված համաձայնությունների մասին.
  2. Մարի Ավետիսյանը խոսեց ԿԱԵ հավաքի ընթացքում ԿԱԵ Երիտասարդական խմբի ծավալած հանդիպումների, խորհրդակցությունների և կայացրած որոշումների մասին.
  3. Մհեր Բեքարյանը ներկայացրեց օգոստոս և սեպտեմբեր ամիսներին «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծեերը.
  4. Արմինե Սիրականյանը և Սիլվի Ստեփանյանը առաջարկեցին սկսել հոգեբանական և արվեստի թեմաներով համագործակցություն.
  5. Վարսենիկ Դանիելյանն առաջարկեց իր օգնությունը դասընթացների անցկացման գործում և առաջարկեց համայնքի նոր մասնակիցներ ներգրավելու համար համագործակցել համալսարանների հետ.
  6. Արթուր Ենգոյանը պատմեց Առցանց ակումբի գործունեության և «Ցանցային պետություն» շարժման հետ համագործակցության և ակումբի հետագա պլանների մասին.
  7. Գարրի Դավթյանը խոսեց «Վիքիմեդիա Հայաստանի» անդամության նոր դիմումների, կազմակերպության անդամների ակտիվության մասին.
  8. Ամփոփման խոսք ասաց Արշակ Շահենյանը։