Համայնքային հանդիպումներ (դեկտեմբեր)

Համայնքային եռօրյա վիքիհավաք
դեկտեմբերի 7-10, 2023

2023 թվականի դեկտեմբերի 7-10-ին «Վիքիմեդիա Հայաստանը» Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կազմակերպել էր նախապես ծրագրված համայնքային եռօրյա Վիքիհավաք՝ հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Առկա հանդիպումներին զուգահեռ անցկացվեցին նաև առցանց հանդիպում-քննարկումներ ZOOM հարթակով։

Հավաքին մասնակցեցին առկա 30 և առցանց 8 մասնակից։

Հավաքի մասնակիցներին ներկայացվեցին ընթացիկ տարում «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը, միջազգային վիքիշարժման նորությունները։ Մասնակիցները ծանոթացան վիքիխմբագրական նոր վիքիգործիքներին, Հայերեն Վիքիպեդիայի վիճակագրությանը. Մասնակիցները ներկայացրին մտագրոհի արդյունքում ձևավորված մտքեր և «Վիքիմեդիա Հայաստանի» հաջորդ տարվա ռազմավարությանը վերաբերող առաջարկություններ։

Կայացավ առցանց հանդիպում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա համագործակցության ԿԱԵ հանգույցի (Wikimedia CEE Hub) համակարգող Բարբարա Կլենի հետ։ Հանդիպումն անցավ ԿԱԵ հանգույցի ընդունված «գրասենյակային ժամեր» ձևաչափով՝ առանց հստակ օրակարգի, որը հնարավորություն է տալիս Վիքիմեդիա համայնքի անդամներին ծանոթանալ ԿԱԵ նորություններին և հարցեր տալ կամ կարծիք հայտնել։

Երկրորդ առցանց հանդիպումը կայացավ «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների համակարգողների և կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվեցին վիքիակումբների կազմակերպչական և խմբագրական խնդիրներ։ Համակարգողները կիսվեցին իրենց կարծիքներով և առաջարկություններով։

Օրակարգ

  1. «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանի համայնքային վիքիհավաքի պաշտոնական բացման խոսքը, որին հաջորդեց կազմակերպության 2023 թվականի գործունեության մանրամասն հաշվետվությունը։
  2. Վիքիվիճակագրություն - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
  3. Վիքիակումբների գործունեություն - ներկայացրեց Արտաշես Թադևոսյանը
  4. ԿԱԵ հավաքի ժամանակ «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացրած ծրագրերն ու արձագանքները - ներկայացրեց Արշակ Շահենյանը
  5. ԿԱԵ Երիտասարդական խմբի ծավալած հանդիպումների, խորհրդակցությունների և կայացրած որոշումների մասին - ներկայացրեց Մարի Ավետիսյանը
  6. ԿԱԵ հանգույցի համակարգողների հետ հանդիպում
  7. Քույր վիքիցնախագծերի ակտիվության քննարկում - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
  8. Թարգմանության նրբություններ - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
  9. Վիքիպեդիայի կանոնակարգեր - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
  10. Վիքիպեդիայի խնդիրների մասին - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
  11. Ծանոթացում նոր վիքիգործիքներին - ներկայացրեց Արտաշես Թադևոսյանը
  12. Մասնակիցների ելույթներ, առաջարկված բաց մնացած թեմաների քննարկում
  13. Առաջարկված խնդիրների քննարկում և մտագրոհ, հաջորդ տարվա ռազմավարություն