Ծանուցում Վիքիմեդիա Հայաստանի կարգավիճակի մասին

Հարցերն ու քննարկումը այստեղ

Ծանուցում Վիքիմեդիա Հայաստանի կարգավիճակի մասին

Մայիսի 10-ին Վիքիմեդիա հիմնադրամը պաշտոնապես տեղեկացրել է Վիքիմեդիա Հայաստանին վերջինիս գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։ Ստորև կարող եք տեսնել Affcom-ի բարձրացրած խնդիրները։

Affcom-ի պահանջների մեջ են մտնում կազմակերպության խնդիրների լուծմանը միտված մի շարք միջոցառումներ, որոնց հիման վրա Վիքիմեդիա Հայաստանը կազմել է գործողությունների ծրագիր, որը ևս կարող եք տեսնել ստորև։

Վիքիմեդիա Հայաստանը գործունեության դադարի շրջանում

  • որևէ ֆինանսական աջակցություն չի ստանալու Վիքիմեդիա հիմնադրամից,
  • չի կարողանալու մասնակցել Վիքիմեդիա հանրության միջազգային հավաքներին,
  • չի կարող հանդիսանալ ֆինանսական հովանավոր (fiscal sponsor) համայնքի անդամների դրամաշնորհների համար։

Վիքիմեդիա Հայաստանը կկարողանա կրկին դիմել ֆինանսավորման միայն այն դեպքում, երբ

  • լուծումներ տա Affcom-ի ներկայացրած էտապային խնդիրներին
    • Գործողությունների ծրագիր,
    • Խնդիրների վերաբերյալ ծանուցում համայնքին,
    • Ակտիվ խմբագիրների ներգրավվածության և կազմակերպության բարելավված կարողությունների ծրագրի ներկայացում Affcom-ին,
    • Ֆինանսական հաշվետվություն, եթե կազմակերպությունը ցանկանում է դիմել դրամաշնորհի,
    • Վերը թվարկված գործողությունների մասին հաշվետվության ներկայացում Affcom-ին և Համայնքային ռեսուրսների թիմին մինչև օգոստոսի 10-ը,
  • ներկայացնի ծախսերի հաշվետվություն։

Վերը նշված քայլերը չիրականացնելու և խնդիրները չլուծելու դեպքում նոյեմբերի 10-ին Վիքիմեդիա հիմնադրամը չեղյալ է հայտարարելու Վիքիմեդիա Հայաստանի հետ 2014 թվականին կնքված Համաձայնագիրը, և Վիքիմեդիա Հայաստանը դադարելու է լինել Հիմնադրամի կողմից ճանաչված կազմակերպություն։

Եթե Վիքիմեդիա Հայաստաի պատրաստակամ չէ կամ չի կարող իրականացնել վերը նշված քայլերը, Վիքիմեդիա հիմնադրամի այլընտրանքային առաջարկներից է վերակազմակերպել խումբը և վերածվել Wikimedia User Group-ի։

Affcom-ի կողմից Վիքիմեդիա Հայաստանին ներկայացված խնդիրներ

  • Կանոնադրական փոփոխություններ առանց Affcom-ի հաստատման
  • Կառավարման խնդիրներ․ անդամների հեռացում, Վիքիակումբների փակում առանց ծանրակշիռ հիմքերի
  • Միջոցառումների բնույթ․ «զգայուն ժամանակաշրջանում» անընդունելի միջոցառումների կազմակերպում, ինչպիսիք են ռազմական միջոցառումները։
  • COVID-19-ի անվտանգության ապահովման ոչ արդյունավետ կանոնակարգեր
  • Հաշվետվությունների անհամապատասխաննություններ․ Միջոցառումների հաշվետվություններում թափանցիկության պակաս, ինչպես նաև հայալեզու համայնքի հետ տեղեկությունների տրամադրման թափանցիկության պակաս
  • Սոցիալական մեդիայում մասնակիցների (անչափահասների) ինքնության հրապարակման հետ կապված անուշադրություն
  • Խնդիրներ հաստատված ընտրական գործընթացին և քվեարկության ձևաչափին հետևելու հետ կապված
  • Առաջարկություններին չհետևելու խնդիր․ կազմակերպությանը ներկայացվել է պահանջ՝ փոխելու ամբողջ Խորհուրդը, մինչդեռ Նախագահի փոփոխությունը չի կատարվել մինչև 2022 թվականի ապրիլ։

Գործողությունների ծրագիր

Միջոցառման անվանում Ժամկետներ Նշումներ Կարգավիճակ
1 Տարբեր պատճառներով կազմակերպությունը լքած անդամներին անդամություն վերակիանգնելու հրավեր ուղարկել Մինչև ապրիլի 17 Affcom-ին տեղեկացնել արդյունքների մասին մինչև մայիսի վերջ Արված է
2 Գործողությունների ծրագրի ներկայացում Affcom-ին Մինչև մայիսի 31 Արված է
3 Համայնքին տեղեկացում Վիքիմեդիա Հայաստանի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին Մինչև մայիսի 31 Արված է
4 Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում Affcom-ին Մինչև մայիսի 30 Արված է
5 Աշխատակազմը ազատվում է աշխատանքից Հունիսի 1 Արված է
6 Համաժողովի հրավիրում

Affcom-ից ներկայացուցչի մասնակցություն Համաժողովին

  • Հունիսի 1՝ Համաժողովի հայտարարություն և թեկնածուների առաջադրում
  • Հունիսի 15՝ Համաժողով
Կազմակերպության նախագահի և Վերաստուգող հանձնաժողովի ընտրություն

ՕՐԱԿԱՐԳ

  1. Համաժողովի բացում:
  2. Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն:
  3. Դիտորդների ներկայացում:
  4. Օրակարգի ընդունում:
  5. Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
  6. Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի առաջադրում և ընտրություն:
  7. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի թեկնածուների ներկայացում, հարց ու պատասխան։
  8. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն:
  9. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։
  10. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն:*
  11. Այլ հարցեր:
  12. Համաժողովի փակում:

*Վերստուգող հանձնաժողովի անդամների ժամկետն ավարտվում է հունիսի վերջին։

Արված է
7 Affcom-ից ստանալ կանոնադրության վերանայված տարբերակի մասին մեկնաբանություններ Մինչև մայիսի 15 Արված է
8 Ակտիվ խմբագիրների ներգրավվածության և կազմակերպության բարելավված կարողությունների ծրագրի ներկայացում Affcom-ին Մինչև հունիսի 30 Պահանջ՝
Նվազագույնը 20 ակտիվ խմբագիր-անդամների աջակցություն (առնվազն 300 ներդրում Վիքիմեդիա նախագծերում նվազագույնը 6 ամիս գոյություն ունեցող հաշվից)
Արդյունք՝
32 վիքիխմբագիր իրենց աջակցությունն են հայտնել Վիքիմեդիա Հայաստանին, նրանցից 22-ը «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի անդամ են։
Արված է
9 Affcom-ի կողմից առաջարկված կանոնադրական փոփոխությունների քննարկում և իրականացում։ Եվս մեկ հաստատում Affcom-ից Մայիս-հունիս Տե՛ս թարմացումներ բաժնում Արված է
10 Կանոնադրության ներկայացում կազմակերպության անդամներին Հունիս Արված է
11 Կանոնադրության հաստատման համար Արտահերթ համաժողովի հրավիրում Մինչև հուլիսի 15 Արված է
12 Կանոնադրության գրանցում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Հուլիս-օգոստոս Արված է
13 Կանոնադրության պաշտոնական թարգմանության տրամադրում Affcom-ին Օգոստոս Արված է
14 Տարբեր կանոնակարգերի մշակում Օգոստոս Արված է
15 Գործողությունների ծրագրում ներկայացված կետերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում Affcom-ին Օգոստոսի 10 Արված է
16 ա) Քննարկում Affcom-ի հետ նոր խորհրդի ընտրության վերաբերյալ

բ) համաձայնության դեպքում Արտահերթ համաժողովի գումարում

ա) Հուլիս-օգոստոս

բ) Սեպտեմբեր

Արված է

Թարմացումներ

  1. Գործողությունների ծրագրի 6-րդ կետում՝ Համաժողովի անցկացման օրերի և օրակարգի հատվածում, կատարվել են փոփոխություններ։
  2. Խորհուրդը քննարկել է Affcom-ի առաջարկած փոփոխությունները, ըստ այդմ կատարել է համապատասխան փոփոխություններ և ուղարկել է Affcom-ին։ Վերանայումից հետո դրական արձագանքի դեպքում անցում կկատարվի հաջորդ Գործողությունների պլանի հաջորդ կետին։
  3. Հունիսի 15-ին տեղի ունեցած Համաժողովի ընթացքում հնարավոր չեղավ ընտրել կամզակերպության նախագահ և Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ: Քվեարկության ձևաչափը եղել է փակ: Կազմակերպության նախագահի թեկնածուներից երկուսը հավաքել են հավասար թվով ձայներ, սակայն նրանցից մեկի՝ Վահագն Փիլիպոսյանի թեկնածության վերաբերյալ Affcom-ը Համաժողովից առաջ հայտնել էր իր որոշումը, այն է՝ նա չի կարող լինել թեկնածու: Համաժողովին մասնակցում էին նաև դիտորդներ Affcom-ից:
  4. Հունիսի 21-ին տեղի ունեցավ Համաժողովի արտահերթ երկրորդ փուլը: Համաժողովը որոշեց, որ քվեարկության ձևաչափը լինելու է բաց: Կազմակերպության նախագահի երկու թեկնածուներից՝ Արամ Սողոմոնյան և Արշակ Շահինյան, նախագահ ընտրվեց Արշակ Շահինյանը: Վերահսկիչ հանձնաժողովի անդամներից մեկի ժամկետը լրացել էր, անդամներից Նորայր Բաղդասարյանը հրաժարական տվեց: Արդյունքում՝ Վերահսկիչ հանձնաժողովը Համաժողովի որոշմամբ լուծարվեց: Համաժողովի ընթացքում առաջադրված 4 թեկնածուներից ընտրվեցին երեքը՝ Կարեն Տերտերյան, Արամ Սողոմոնյան և Սևակ Այվազյան: Համաժողովի արտահերթ երկրորդ փուլին մասնակցում էր նաև դիտորդ Affcom-ից:
  5. Կանոնադրության փոփոխության շուրջ քննարկումները կազմակերպության անդամների հետ շարունակվում են: Նախատեսված էր մինչև հուլիսի 15-ը իրականացնել Արտահերթ համաժողով կանոնադրության հաստատման համար, սակայն ընթացող քննարկումների ձգձգվելու պատճառով, որոշվեց հետաձգել: Վիքիմեդիա Հայաստանը դիմել է Affcom-ին՝ տեղեկացնելով հնարավոր հետաձգման մասին: Արդյունքում՝ ստացվել է դրական պատասխան:
  6. Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ն AffCom-ից ստացել է նամակ այն մասին որ կանոնադրության վերջին թարմացումները բարեհաջող ընդունվել են, և այս քայլը նույնպես համարվում է լիովին կատարված և հաստատում, որ կազմակերպության ֆինանսական գործունեության արգելքը հանված է։