Խորհուրդ/Արձանագրություններ/26.04.2024
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլ 26, 2024
կազմակերպության Խորհրդի նիստի
Նիստին մասնակցեցին՝
Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Արթուր Ենգոյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար
Գարրի Դավթյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար
Աշոտ Գաբրիելյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 4-ը: Քվորումն ապահովված էր:
1) Քննարկում կազմակերպության այն անդամների անդամակցության դադարեցման վերաբերյալ, որոնք չեն արձագանքել կազմակերպության խորհրդի կողմից ուղարկված նամակներին և զանգերին․ վերաբերող անդամակցության երկարաձգմանը/դադարեցմանը,
2) Քննարկում կազմակերպությանն անդամների ակտիվության չափորոշիչների ստեղծման մասին,
3) Քննարկում տարեկան պլանների վերաբերյալ։
1․ Օրակարգային առաջին կետի շրջանակներում խորհրդի նախագահ Գարրի Դավթյանի կողմից ներկայացվեց օրակարգային բոլոր կետերը, որից հետո խոսք փոխանցեց խորհրդի քարտուղար Արթուր Ենգոյանին առավել մանրամասն ներակայցնելու խնդիրը։ Վերջինիս կողմից խնդիրն ամբողջությամբ ներակայցվելուց հետո տեղի ունեցավ քվեարկություն այն անդամների անդամակցության դադարեցման վերաբերյալ, որոնք չէին արձագանքել խորհրդի կողմից ուղարկված նամակներին և չէին պատասխանել զանգերին։ Նամակներն ուղղված էին տվյալ անդամների անդամության երկարաձգմանը/դադարեցմանը։
2․ Անդրադառնալով օրակարգային երկրորդ կետին, անդամության ակտիվության չափորոշիչ առաջարկվեց վիքիպեդիայում անդամների գործունեությունը, անդամների կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների մասնակցությանն առնվազն վեց ամսվա ընթացքում մեկ անգամը դիտարկելով որպես ակտիվություն և ամեն կես տարին մեկ դրա վերաբերյալ խորհրդի կողմից հետազոտությության իրականացում։
3․ Օրակարգային երրորդ կետին անդրադառնալով խորհրդի քարտուղարը ներկայացրեց կազմակերպության տարեկան պլանների վերաբերյալ ինֆորմացիան, որը հաստատվեց խորհրդի կողմից։
1․ Կազմակերպության այն անդամները, որոնք չէին արձագանքել խորհրդի կողմից ուղարկված նամակներին և զանգերին․ դադարեցվում է վերջիններիս հետ անդամակցությունը կազմակերպությանը։
2․ Օրակարգային երկրորդ կետի վերաբերյալ խորհրդի անդամները պայմանավորվեցին առավել մանրամասն քննարկում կազմակերպել առաջիկա նիստի ընթացքում, իսկ մինչ այդ նաև կազմակերպել որոշակի քննարկում կազմակերպության աշխատանքային թիմի հետ։
Խորհրդի քարտուղար՝ Ա․ Ենգոյան
Խորհրդի նախագահ՝ Գ․ Դավթյան