Խորհուրդ/Արձանագրություններ/25.06.2019
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունիսի 26, 2019
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության Խորհրդի նիստին մասնակցեցին Խորհրդի 3 անդամնրից 3-ը։
1․ Խորհրդի անդրանիկ նիստում սկզբնապես տեղի է ունեցել մտքերի փոխանակում, քննարկվել է կազմակերպությունում առկա խնդիրները։
2․ Օրակարգային թեմա ընդունելով խորհրդի նախագահի ընտրությունը՝ Տիգրան Ազիզբեկյանի առաջադրմամբ ՎՀ խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահագն Փիլիպոսյանը։ Առաջնորդվելով կանոնադրության 5-րդ հոդվածի 5.4.1 կետով՝ բաց քվեարկության միջոցով Վահագն Փիլիպոսյանն ընտրվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
3․ Օրակարգային թեմա ընդունելով խորհրդի նախագահի ընտրությունը՝ Մարսելա Խուրշուդյանի և Վահագն Փիլիպոսյանի առաջադրմամբ ՎՀ խորհրդի քարտուղար է առաջադրվել Տիգրան Ազիզբեկյանը։ Առաջնորդվելով կանոնադրության 5-րդ հոդվածի 5.8.1 կետով՝ բաց քվեարկության միջոցով Տիգրան Ազիզբեկյանն ընտրվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ՝ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Խորհրդի քարտուղար՝ Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝ Վ․ Փիլիպոսյան