Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N30082022
ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N30092022
Բաղկացած է X էջից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 300920222022 թվականի օգոստոսի 30-ին Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ում տեղի ունեցավ արտահերթ համաժողով։
Օրակարգն ընդգրկել է հետևյալ 2 հարցրերը՝
- Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական կազմակերպության կանոնադրության նոր տարբերակի քննարկում և հաստատում։
- Այլ հարցեր։
Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության արտահերթ համաժողովը սկսվել է 19։00-ին։ Կազմակերպության 64 անդամներից համաժողովին մասնակցեցին 33 (9 դահլիճում, 24-ը՝ առցանց ռեժիմով) անդամներ։ «Վիքիմեդիա» հիմնադրամից որպես դիտորդներ մասնակցում էին՝ Բենուա Պրեորը և Մանավպրետ Կաուրը։ Համաժողովը Դավիթ Մինասյանին միաձայն ընտրեց ժողովի նախագահ, իսկ Անուշ Մկրտչյանին միաձայն ընտրեց ժողովի քարտուղար։
Ժողովի նախագահողը ներկայացրեց օրակարգին վերաբերվող հարցերը։ Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ ելույթի խոսքով հանդես եկավ Խորհրդի նախագահ Տիգրան Զարգարյանը, ով ներկայացրեց կանոնադրությում փոփոխություններ կատարելու պատճառների և անհրաժեշտության մասին՝ միաժամանակ առաջարկելով հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն և տրվեցին հարցերին պատասխաններ։ Մասնակից անդամների քվեարկությամբ (26 կողմ) որոշվեց կանոնադրության նոր տարբերակի ընդունման հարցը անցկացնել բաց ընթացակարգով։ Կարեն Տերտերյանն առաջարկեց, որ կանոնադրության քննարկման ընթացքում Ալեքսեյ Չալաբյանի, Կարեն Տերտերյանի, Արամ Սողոմոնյանի և Նարեկ Ավետիսյանի կողմից ներկայացված առաջարկությունները 2023 թ․ ընթացքում քննարկել և ներառել կանոնադրության նոր տարբերակում։ Համաժողովը որոշեց, որ 2023 թվականին ֆինանսական միջոցների առկայության դեպքում, կստեղծվի խմբագրական հանձնաժողով, որն էլ կաշխատի կանոնադրության նոր տարբերակի մշակման ուղղությամբ, հաշվի առնելով անդամների կողմից արված առաջարկները և դիտողությունները։ Կազմակերպության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը բաց քվեարկությամբ (29 կողմ) որոշեց կազմակերպության կանոնադրությունում կատարել փոփոխություններ և հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրությունը։
Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը, ով ներկայացրեց մինչ այժմ (2 ամիս) իրականացված աշխատանքները: Մասնավորապես․
- Նախկին աշխատողների հարկերի վճարում
- Գույքագրում
- Տարածքի սպասարկման վճարման հարցեր
Արշակ Շահենյանը փաստեց նաև, որ կազմակերպությունը բնականոն գործունեության մեջ է և շարունակում է հետագա աշխատանքները։
Համաձայն արդյունքների քվորումն ապահովված է։ Կանոնադրությունը ընդունվեց։
Համաժողովն ավարտվեց 21։00-ին։
Համաժողովի նախագահող՝ Դավիթ Մինասյան
Համաժողովի քարտուղար՝ Անուշ Մկրտչյան