Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N21062022
ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N21062022
Բաղկացած է X էջից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 21062022Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) և Կազմակերպության խորհրդի 16 հունիսի 2022 թվականի որոշմամբ, սույն թվականի հունիսի 21-ին՝ ՀՀ, Ք. Երևան Արշակունյաց 4 հասցեում, ժամը 19:00 տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողովը:
Համաժողովն անց է կացվել երկու փուլով: Համաժողովի առաջին փուլին (հունիսի 15) ներկա են եղել/քվեարկել են Կազմակերպության 64 անդամներից 43-ը: Համաժողովի երկրորդ փուլին (հունիսի 21) ներկա են եղել/քվեարկել են Կազմակերպության 64 անդամներից 37-ը (14 ներկա կազմակերպության գրասենյակում, 23 հեռավար, Զում հարթակի միջոցով): Համաձայն Կանոնադրության 4.6 կետի՝ երկու փուլի ժամանակ էլ քվորումն ապահովված է:
- Հրավիրված՝ 2 մասնակից։
- Դիտորդ Աֆքոմից՝ 1 անձ։
Օրակարգ ՝
- Համաժողովի բացում:
- Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն:
- Դիտորդների ներկայացում:
- Օրակարգի ընդունում:
- Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
- Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
- «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն։ /Երկրորդ փուլ/:
- Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։
- «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն:
- Այլ հարցեր
- Համաժողովի փակում։
«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության արտահերթ համաժողովը սկսվել է ժամը 19:00-ին: Կազմակերպության 64 անդամներից մասնակցել է 36-ը։ Համաձայն կանոնադրության 6.6 կետի քվորումն ապահովված է։ Ընդունվեց որոշում քվեարկությունն անցկացնել բաց ընթացակարգով։
Այնուհետև տեղի ունեցավ Հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրումը և ընտրությունը։ Առաջադրվել են Վարդան Մնացականյանը, Սողոմոն Մաթևոսյանը և Կարեն Հակոբյանը։
Հաշվիչ հանաձնաժողովի անդամների ընտրության արդյունքներ
- Վարդան Մնացականյան՝ 21 կողմ
- Սողոմոն Մաթևոսյան՝ 19 կողմ
- Կարեն Հակոբյան՝ 18 կողմ
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն/2-րդ փուլ/ Որպես կազմակերպության նախագահի թեկնածուներ, քվեարկության երկրորդ փուլի մասնակիցներն են՝ Արամ Սողոմոնյանը և Արշակ Շահինյանը։
Կազմակերպության նախագահի ընտրության արդյունքներ
- Արշակ Շահինյան՝ 25 կողմ
- Արամ Սողոմոնյան՝ 8 կողմ
«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ ընտրվեց Արշակ Շահինյանը 25 ձայնով։ Նորընտիր նախագահը հանդես եկավ ելույթի խոսքով։
Վերստուգիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն
Քննարկման արդյունքում համաժողովը որոշվեց որ, պետք է լուծարվի նախորդ Վերստուգիչ հանձնաժողովը (26 ձայն)։
Առաջադրվել են հետևյալ թեկնածուները
- Սողոմոն Մաթևոսյան - 15 կողմ
- Կարեն Տերտերյան – 22 կողմ
- Սևակ Այվազյան – 15 կողմ
- Արամ Սողոմոնյան – 20 կողմ
Քանի որ թեկնածուներից Սողոմոն Մաթևոսյանը և Սևակ Այվազյանը հավասար ձայներ էին հավաքել, ուստի այդ երկու թեկնածուների միջև անցկացվեց կրկնաքվերակություն ։ Արդյունքում Սողոմոն Մաթևոսյանը ստացավ 11 կողմ ձայն, իսկ Սևակ Այվազյանը՝ 14 կողմ ձայն։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Կարեն Տերտերյանը (22 ձայն), Արամ Սողոմոնյանը (20 ձայն) և Սևակ Այվազյանը (14 ձայն)։
Համաժողովն ավարտվեց 21:00-ին։
Համաժողովի նախագահող՝ Դավիթ Մինասյան
Համաժողովի քարտուղար՝ Անուշ Մկրտչյան
Բոլոր քվերակությունների արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն արձանագրությանը կից հավելվածներում: (https://meta.wikimedia.org/wiki/Wikimedia_Armenia_General_Assembly,_June_2022/Results Տես այստեղ])։