Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N10122022
ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N10122022
Բաղկացած է X էջից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 101220222022 թվականի դեկտեմբերի 10-ին Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ում տեղի ունեցավ արտահերթ համաժողով։
Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն)՝ սույն թվականի դեկտեմբերի 12-ին և տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողով (այսուհետ նաև՝ Արտահերթ համաժողով):
Մասնակցել է Կազմակերպության 64 անդամներից 42-ը, որից 26-ը առցանց։ Համաձայն Կանոնադրության քվորումն ապահովված է:
Օրակարգային հարցեր՝
- Համաժողովի բացում
- Համաժողովի նախագահողի ընտրություն,
- Համաժողովի քարտուղարի ընտրություն,
- Դիտորդների ներկայացում
- Քվերակությունների ձևաչափի ընտրություն (բաց կամ փակ),
- Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
- Խորհրդի նոր անդամների ընտրություն:
Համաձայն Կանոնադրության 6.7 կետի՝ Համաժողովի նախագահողը և քարտուղարն ընտրվում են Համաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, տվյալ նիստի շրջանակներում: Ըստ Կանոնադրության 6.11 կետի Համաժողովը որոշումներ է ընդունում ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
Համաժողովին մասնակցության և քվերակության կարգը: 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 14։30-ին տեղի ունեցավ համագումարի բացումը։
Օրակարգային հարցեր՝
- Համաժողովի նախագահողի ընտրություն,
Համաժողովի նախագահողի թեկնածու՝ Տիգրան Զարգարյան: կողմ 42 դեմ 0
- Համաժողովի քարտուղարի ընտրություն,
Համաժողովի քարտուղարի թեկնածու՝ Վարդան Մնացականյան: կողմ 42 դեմ 0
- Քվեարկության ձաչափի ընտրություն:բաց -26 կողմ, փակ - 9 կողմ
- Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, Հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ՝ Արտաշես Թադևոսյան, Կարեն Տերտերյան, Սևակ Այվազյան
Քվերակության արդյունքներ՝ 26 կողմ
- Համաժողովը որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Տիգրան Զարգարյանին
- Համաժողովը որոշեց Համաժողովի քարտուղար ընտրել Վարդան Մնացականյանին
- Ընտրությունը կատարել բաց։
- Հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Արտաշես Թադևոսյանը, Կարեն Տերտերյանը, Սևակ Այվազյանը:
Օրակարգային հարց
- Կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն:
Խորհրդի անդամի թեկնածուներ՝ Արթուր Ենգոյան, Աշոտ Գաբրիելյան, Գարիի Դավթյան, Նորայր Բաղդասարայան, Սողոմոն Մաթևոսյան, Էլեն Հարությունյան, Արևիկ Ոսկանյան: Քվերակության արդյունքներ՝ ՎՄՀ խորհրդի անդամների ընտրության արդյունքներ՝
- Արթուր Ենգոյան - 34 ձայն
- Աշոտ Գաբրիելյան - 27 ձայն
- Գարրի Դավթյան - 37 ձայն
- Նորայր Բաղդասարյան - 38 ձայն
- Սողոմոն Մաթևոսյան - 22 ձայն
- Էլեն Հարությունյան - 39 ձայն
- Արևիկ Ոսկանյան - 26 ձայն
Որոշում 5. Կազմակերպության Խորհրդի անդամներ ընտրվեցին Արթուր Ենգոյանը, Աշոտ Գաբրիելյանը, Գարիի Դավթյանը, Նորայր Բաղդասարայանը, Էլեն Հարությունյանը: Որոշումը հաստատվեց 39 կողմ ձայնով
Համաժողովի նախագահող՝ Տիգրան Զարգարյան
Համաժողովի քարտուղար՝ Վարդան Մնացականյան