Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N04122021

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N04122021

Կազմված է 04 դեկտեմբերի 2021 թվականին
Բաղկացած է X էջից
«ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 04122021
ք. Երևան
04.12.2021թ.

Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն)՝ սույն թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողով (այսուհետ նաև՝ Արտահերթ համաժողով):

Արտահերթ համաժողովը տեղի ունեցավ երկու փուլով: Առաջին փուլին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին, մասնակցել է Կազմակերպության 64 անդամներից 54-ը: Արտահերթ համաժողովի երկրորդ փուլին մասնակցել է Կազմակերպության 64 անդամներից 58-ը: Համաձայն Կանոնադրության 6.6 կետի՝ երկու փուլի ժամանակ էլ քվորումն ապահովված է:

Օրակարգային հարցեր՝

  1. Համաժողովի նախագահողի ընտրություն,
  2. Համաժողովի քարտուղարի ընտրություն,
  3. Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
  4. Քվերակությունների ձևաչափի ընտրություն (բաց կամ փակ),
  5. Արտահերթ համաժողովի օրակարգի հաստատում,
  6. Խորհրդի նոր անդամների ընտրություն:

Համաձայն Կանոնադրության 6.7 կետի՝ Համաժողովի նախագահողը և քարտուղարն ընտրվում են Համաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, տվյալ նիստի շրջանակներում: Ըստ Կանոնադրության 6.11 կետի Համաժողովը որոշումներ է ընդունում ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:

Համաժողովին մասնակցության և քվերակության կարգը:

2021 թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին առցանց տարբերակով անցկացվել է նախապես հայտարարված օրակարգային հարցերի վերաբերյալ քվերակություն: Արտահերթ համաժողովի անդամներին ուղարկվել են այն օրակարգային հարցերը, որոնց համար պետք է քվեարկել տվյալ օրվա ընթացքում: Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:01-ից մինչև 20:00-ն, անց է կացվել Արտահերթ համաժողովի քվերակության առաջին փուլը, որի ընթացքում Կազմակերպության անդամները քվերակել են օրակարգային հարցերից 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հարցերի վերաբերյալ: Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00:01-ից մինչև 23:59-ը, անցկացվել է Արտահերթ համաժողովի 2-րդ փուլը, որի ընքացքում Կազմակերպության անդամները քվեարկել են օրակարգային 5-րդ հարցի վերաբերյալ:

Օրակարգային հարցեր՝

Օրակարգային հարց 1. Համաժողովի նախագահողի ընտրություն,
Համաժողովի նախագահողի թեկնածու՝ Սուսաննա Մկրտչյան:

Օրակարգային հարց 2. Համաժողովի քարտուղարի ընտրություն,
Համաժողովի քարտուղարի թեկնածու՝ Նորայր Բաղդասարյան:

Օրակարգային հարց 3. Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
Հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ՝ Արթուր Խումարյան, Արթուր Ենգոյան և Մարի Ավետիսյան:

Քվերակության արդյունքներ՝

ՎՄՀ արտահերթ համաժողովի առաջին փուլի համակարգող խմբի ընտրության արդյունքներ
Թեկնածու Կողմ Դեմ Կողմ (տոկոսային)
Սուսաննա Մկրտչյան
52
2
96․3%
Նորայր Բաղդասարյան
50
4
92․6%
Արթուր Խումարյան
52
2
96․3%
Արթուր Ենգոյան
47
7
87․0%
Մարի Ավետիսյան
49
5
90․7%

Որոշում 1. Համաժողովը որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Սուսաննա Մկրտչյանին:
Որոշում 2. Համաժողովը որոշեց Համաժողովի քարտուղար ընտրել Նորայր Բաղդասարյանին:
Որոշում 3. Հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Արթուր Խումարյանը, Արթուր Ենգոյանը և Մարի Ավետիսյանը:

Օրակարգային հարց 4. Քվերակության ձևաչափի՝ բաց կամ փակ, ընտրություն:

Քվերակության արդյունքներ՝

ՎՄՀ արտահերթ համաժողովի առաջին փուլի ձևաչափի ընտրություն
Ձևաչափեր Բաց Փակ Բաց (տոկոսային)
Բաց/փակ ձևաչափ
47
7
87%

Որոշում 4. Ընդունվեց որոշում հետագա քվերակություններն անցկացնել բաց ընթացակարգով:

Օրակարգային հարց 5. Արտահերթ համաժողովի օրակարգի հաստատում

Քվերակության արդյունքներ՝

Հավանություն ՎՄՀ արտահերթ համաժողովի օրակարգին
Օրակարգ Կողմ Դեմ Կողմ (տոկոսային)
Օրակարգ
52
2
96․3%

Որոշում 5. Հաստատվեց Արտահերթ համաժողովի օրակարգը:

Օրակարգային հարց 6. Կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն: Խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման համար տրամադրվել էր վերջնաժամկետ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը՝ ժամը 23:59:
Խորհրդի անդամի թեկնածուներ՝ Արամ Սողոմոնյան, Մարիամ Կարապետյան, Արգամ Հակոբյան, Գարրի Դավթյան, Տիգրան Զարգարյան, Դավիթ Մինասյան, Էլեն Հարությունյան և Գոհար Ղուլյան:

Քվերակության արդյունքներ՝

ՎՄՀ խորհրդի անդամների ընտրության արդյունքներ
Թեկնածու Կողմ Դեմ Ձեռնպահ Կողմ (տոկոսային)
Տիգրան Զարգարյան
49
5
4
84․5%
Դավիթ Մինասյան
47
4
7
81%
Գարրի Դավթյան
45
4
9
77․6%
Էլեն Հարությունյան
45
8
5
77․6%
Մարիամ Կարապետյան
44
5
9
75․2%
Գոհար Ղուլյան
41
6
11
70․7%
Արամ Սողոմոնյան
19
18
21
32․8%
Արգամ Հակոբյան
13
25
20
22․4%

Որոշում 6. Կազմակերպության Խորհրդի անդամներ ընտրվեցին Տիգրան Զարգարյանը, Դավիթ Մինասյանը, Գարրի Դավթյանը, Էլեն Հարությունյանը, Մարիամ Կարապետյանը և Գոհար Ղուլյանը:


Համաժողովի նախագահող՝                 Սուսաննա Մկրտչյան

Համաժողովի քարտուղար՝                 Նորայր Բաղդասարյան


Բոլոր քվերակությունների արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն արձանագրությանը կից հավելվածներում: (Տես այստեղ